Լիտվայի կառավարությունը Հայաստանին է նվիրաբերելու «Մոդեռնա» պատվաստանյութի 50 հազար դեղաչափ

Լիտվայի կառավարությունը որոշում է կայացրել ամերիկյան արտադրության «Մոդեռնա» պատվաստանյութի 50.000 դեղաչափ փոխանցել Հայաստանին:

Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Լիտվայի դեսպանատան ֆեյսբուքյան էջի տարածած հաղորդագրությունից:

«Որոշում է կայացվել «Մոդեռնայի» արտադրած «Spikevax» պատվաստանյութի 50.000 դեղաչափ փոխանցել Հայաստանին։ Ժամկետների մասին դեռ տեղյակ չենք, որոշումը նոր է կայացվել, բայց կհասնի մոտ ապագայում՝ շատ մոտ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նաև նշվում է, որ Լիտվայի առողջապահության նախարարության հրամանով Հայաստանին նվիրաբերելու նպատակով «Spikevax» պատվաստանյութի առկա պաշարներից 50 հազար դոզան պետք է առանձնացվի մինչև հոկտեմբերի 4-ը:

«Ես ուրախ եմ, որ մենք կարողանում ենք Հայաստանին օգնել, ոչ միայն «Աստրազենեկա» պատվաստանյութով, այլ հիմա նաև «Մոդեռնա» ընկերության  պատվաստանյութերով, քանի որ Հայաստանի քաղաքացիները ստիպված են եղել սպասել իրենց դոզային ավելի շատ, քանի Լիտվայի քաղաքացիները»,- ասել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն:

Լիտվան առաջին անգամ է նվիրաբերում այս տեսակի պատվաստանյութ: Այս տարի Լիտվան արդեն 200.000 դեղաչափ «Աստրազենեկա» պատվաստանյութ է նվիրաբերել Հայաստանին, Մոլդովային, Վրաստանին եւ Ուկրաինային:

Սա առաջին անգամն է, երբ Հայաստան է ներկրվելու «Մոդեռնա» պատվաստանյութը: Ավելի վաղ «Մոդեռնա» ընկերության համահիմնադիր հայազգի Նուբար Աֆեյանն էր նշել, որ ԱՄՆ-ն, հնարավոր է, Հայաստանին նվիրաբերի «Մոդեռնա» պատվաստանյութը: Ինչ վերաբերում է «Spikevax» պատվաստանյութին, ապա այն արտադրված է «Մոդեռնա» ընկերության կողմից:

Կիրառելի է 12 տարեկանից  բարձր անձանց դեպքում: Օգտագործվում է երկու դեղաչափով, 28 օրը մեկ պարբերությամբ: Պատվաստանյութը ցուցաբերել է 94,1 տոկոս էֆֆեկտիվություն, իսկ «Քովիդ-19»-ի ռիսկային խմբում գտնվողների դեպքում այն ցուցաբերել է 90,9 տոկոս արդյունավետություն: Այն փորձարկվել է 14 հազար 134 մարդկանց դեպքում, որոնցից 11-ը պատվաստանյութը ստացել են «Քովիդ-19»-ի ախտանշանների առկայության պարագայում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3043 դիտում

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ

Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին

Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ