Երևան
12 °C
Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլիին քիչ առաջ ձերբակալել են Վրաստանում և տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ։ Տեղեկությունն անձամբ հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ չհստակեցնելով, թե որտեղ են ձերբակալել նախկին նախագահին:
Հիշեցնենք՝ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսսայի նախկին նահանգապետ, Վրաստանում հետախուզման մեջ գտնվող Միխաիլ Սաակաշվիլին այսօր առավոտյան ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Բարի լույս, Վրաստան։ 8 տարի անց՝ արդեն Վրաստանից»:
Օրեր առաջ էլ նա հրապարակել էր Կիև-Թբիլիսի թռիչքի՝ իր տոմսի լուսանկարը, ինչը բուռն քննարկումների առիթ էր դարձել:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, անդրադառնալով Սաակաշվիլիի հնարավոր այցին, ասել էր, որ վերջինիս ժամանելու դեպքում որևէ մեկը չի կարողանա խանգարել նրա ձերբակալությանը, իսկ եթե նույնիսկ խանգարեն, կհայտնվեն բանտում:
Վրաստանի ՆԳ փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն հերքել էր լուրերը, թե Սաակաշվիլին գտնվում է Վրաստանում՝ նշելով, որ նա չի հատել Ուկրաինայի պետական սահմանը և չի մտել Վրաստան:
Սաակաշվիլին արդեն մի քանի տարի է՝ հետախուզվում էր վրաց իրավապահների կողմից: Նա մեղադրվում է միանգամից մի քանի հոդվածներով՝ պաշտոնեական դիրքի չարաշահման հետ կապված:
Նշենք, որ Վրաստանում վաղը՝ հոկտեմբերի 2-ին, կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժումը» ևս մասնակցելու է ընտրություններին: Ինքը Սաակաշվիլին մասնակցել չի կարողանա, քանի որ նախ հետախուզման մեջ է, բացի այդ, զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից. ընդունելով Ուկրաինայի քաղաքացիություն՝ խախտել է երկքաղաքացի լինելու սահմանված կարգը:
Սաակաշվիլին Վրաստանի նախագահ է ընտրվել 2003 և 2007 թվականներին։ Նա Վրաստանից հեռացել էր 2013 թվականի նոյեմբերին և այդ ժամանակից ի վեր չէր եղել հայրենիքում, թեև բազմիցս խոստացել էր դա անել։ 2015 թվականին նա զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից և արդեն ավելի քան վեց տարի Ուկրաինայի քաղաքացի է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT