Երևան
12 °C
Հոկտեմբերի 1-ին Երևանում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության խորհրդի հերթական նիստը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նիստին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ԱՊՀ Զբոսաշրջության խորհրդի կազմում ընդգրկված պետությունների՝ Բելառուսի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի զբոսաշրջության լիազոր մարմինների, ինչպես նաև ԱՊՀ Գործադիր ու Զբոսաշրջության խորհուրդների ներկայացուցիչները։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արթուր Խաչատրյանը և ԱՊՀ գործադիր խորհրդի փոխնախագահ Բեկետժան Ժումախանովը։
Ողջունելով նիստի մասնակիցներին` Արթուր Խաչատրյանը կարևորել է համագործակցությունը ԱՊՀ Զբոսաշրջության խորհրդի շրջանակում։ Նա նշել է, որ Հայաստանն ակտիվ համագործակցում է ինչպես առանձին երկրների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ։
«ԱՊՀ երկրներին միավորում է ընդհանուր պատմությունը, մշակույթը, արժեքները և ավանդույթները։ Այդ ամենը նշանակալի գործոն է, ինչը կարող է նպաստել միասնական զբոսաշրջային արտադրանքի ստեղծմանը և զբոսաշրջային հոսքերի ավելացմանը մեր երկրներում։ Մեծանում է միասնական զբոսաշրջային տարածքի անհրաժեշտությունը եղած պատմամշակութային և տնտեսական կապերի հիման վրա։ ԱՊՀ պետական մարմինների կողմից միասնական համակարգված գործողությունների իրականացումը կարող է դրական ազդեցություն ունենալ ինտեգրացիոն գործընթացների ինտենսիֆիկացման վրա։ Մեր երկրների միջև զբոսաշրջության զարգացումը շատ արդիական է, քանի որ այն ամենաարդյունավետ միջոցն է մեր ժողովուրդների միջև միջմշակութային երկխոսության և բարեկամության ամրապնդման համար», - ասել է Արթուր Խաչատրյանը և շնորհակալություն հայտնել գործադիր խորհրդին ԱՊՀ անդամ պետությունների միջև համագործակցության ամրապնդման ուղղությամբ բոլոր ջանքերի համար, նաև հույս հանտնել, որ երկրների միջև ավելի ակտիվ համագործակցությունը զբոսաշրջության բնագավառում, ինչպես նաև այդ համագործակցության ուղղությունների հստակեցումը կնպաստեն զբոսաշրջության ընդհանուր խնդիրների լուծմանը և ոլորտի զարգացմանը։
ԱՊՀ գործադիր խորհրդի փոխնախագահ Բեկետժան Ժումախանովն իր ողջույնի խոսքում նշել է, որ հանդիպումը Երևանում առաջինն է երկարատև հեռավար շփումներից հետո և շեշտել, որ, չնայած կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խոչընդոտներին, ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության գործադիր խորհուրդը կարևոր աշխատանք է կատարել նոր երկարաժամկետ փաստաթղթերի ձևավորման ուղղությամբ․ «ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների խորհրդի նախաձեռնությամբ 2020 թ. մայիսին հաստատվել է ԱՊՀ մասնակից պետությունների զբոսաշրջության ոլորտում 2021-2030 թթ․ համագործակցության զարգացման ռազմավարությունը: Ուրախալի է, որ Խորհուրդը հոբելյանական տարեդարձին՝ ԱՊՀ ձևավորման 30-ամյակին, մոտեցել է աշխատանքի այսպիսի տպավորիչ արդյունքներով», - նկատել է Բեկետժան Ժումախանովը:
Նիստի ընթացքում ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջային ներուժը, այդ թվում նաև՝ գինեգործակցության զարգացման տեսակետից, զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականությունն ու իրականացվող քայլերը։ Քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր, մասնավորապես՝ ԱՊՀ մասնակից պետությունների զբոսաշրջության խորհրդի՝ զբոսաշրջության բնագավառում առկա մարտահրավերներին արձագանքման աշխատանքային խմբի գործունեությունը, ԱՊՀ մասնակից պետությունների զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման ռազմավարության 2021-2023թթ․ միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքը, ԱՊՀ զբոսաշրջության խորհրդի գործունեության ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում պետական և մասնավոր հատվածի գործընկերության զարգացմանը վերաբերող հարցեր:
Երկրները կարևորել են հատկապես այս օրերին համատեղ ջանքերով զբոսաշրջության վերականգնման և վերաիմաստավորման, համատեղ զբոսաշրջային փաթեթներ ձևավորելու անհրաժեշտությունը։
Նիստի արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ համագործակցության շրջանակն ընդլայնելու, ԱՊՀ պետությունների կողմից առաջարկվող նախաձեռնություններում ընդգրկվելու վերաբերյալ։ Կարևորվել է ներքին զբոսաշրջության դերակատարությունը, ներկայացվել են ագրո և էկո զբոսաշրջության զարգացման ուղղությամբ մի շարք երկրների կողմից իրականացվող քայլերը։ Նիստի ավարտին ստորագրվել է ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության խորհրդի նիստի արձանագրությունը։
Նիստը Հայաստանում անցկացնելու մասին որոշումն ընդունվել է 2019 թ․- ին` ԱՊՀ մասնակից պետությունների զբոսաշրջության խորհրդի նիստի շրջանակներում։ 2020 թ․-ին կայացած Խորհրդի հերթական նիստի ընթացքում Խորհրդի ղեկավարումը փոխանցվել է Հայաստանին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT