Քովիդն ավելի վտանգավոր է հղիների համար, քան պատվաստվելը. վարակը կարող է պատճառ դառնալ մեռելածնության

Առողջապահության նախարարությունը վերջերս հայտնեց, որ կերակրող մայրերը նույնպես կարող են պատվաստվել կորոնավիրուսային հիվանդության դեմ: Բայց այդ հայտարարության ֆոնին հնչեցին տարբեր հակասական կարծիքներ և մտահոգություններ: Ոմանց կարծիքով՝ պատվաստանյութերը հակացուցված են ոչ միայն կերակրող մայրերին, այլ նաև հղի կանանց:

Հանրային առողջապահության մասնագետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ արդեն կան անհրաժեշտ գիտական հետազոտություններ, որոնց հիման վրա կերակրող մայրերը միանշանակ կարող են պատվաստվել:

Մասնագետի խոսքով՝ դա, ընդհակառակը, ոչ միայն իրենց է պաշտպանում, այլ նաև իրենց երեխային, քանի որ կրծքի կաթի միջոցով հակամարմինները կարող են նաև երեխային փոխանցվել և պաշտպանել նրան կորոնավիրուսային հիվանդությունից:

«Պատվաստանյութի հայտնաբերման նախնական շրջանում հղիներին ասում էին չպատվաստվել, քանի որ նոր դեղանյութն անցնում էր կլինիկական փորձաքննությունների փուլ, իսկ հղիները համարվում են խոցելի խումբ և երբևիցե մասնակից չեն լինում որևէ դեղամիջոցի փորձաքննության փուլին: Սակայն արդեն միլիարդավոր մարդիկ պատվաստվել են քովիդի դեմ, և կա տվյալների բազա, որտեղ տեղեկատվություն կա նաև պատվաստված հղի կանանց մասին: Պատվաստված հղիները իրենք են որոշել՝ պատվաստվել, թե ոչ, ոմանց բժշկին է խորհուրդ տվել, որոշներն էլ պատվաստվել են և նոր տեղեկացել, որ հղի են: Տվյալների բազայի վերլուծությունները ցույց են տալիս, որ որևէ այլ կողմնակի երևույթներ հղիների մոտ պատվաստվելուց հետո չեն առաջացել: Այսինքն՝ պատվաստանյութը անվտանգ ու ապահով է նաև հղիների շրջանում»,- ասաց Պետրոսյանը:

Ինչո՞ւ է անհրաժեշտ, որպեսզի հղին պատվաստվի «Քովիդ-19»-ի դեմ

Երբ որ համեմատում ենք հղի և ոչ հղի կանանց, ապա հղիների մոտ հիվանդությունը բավականին դժվար ընթացք ունի: Վիրուսը պատճառ է դառնում մեռելածնության, վաղաժամ ծննդաբերության: Պատվաստումը կարևոր է նաև այն հղիների համար, որոնք բարձր տարիք ունեն, խրոնիկ հիվանդություններ: Հղիները կարող են պատվաստվել՝ խորհրդակցելով իրենց բժշիկների հետ:

Արդյոք պատվաստումը կարո՞ղ է առաջացնել վիժում

Դա կեղծ է: Հետազոտությունները ցույց են տալիս, որ չպատվաստված հղիների 11-16 տոկոսը ունենում է վիժումներ, իսկ պատվաստված հղիների մոտ վիժումը եղել է մոտ 12 տոկոս: Ընդհանրապես վիժումը կարող է լինել ցանկացած հղիի դեպքում, տարբեր պատճառներով: ԱՄՆ-ում արդեն 99 հազար հղի պատվաստվել է, և կա այդ հղիների տվյալների բազա, որը ուսումնասիրել են և եկել են այն եզրակցության, որ հղիները կարող են պատվաստվել: 

Կա՞ որևէ պատվաստանյութ, որը հակացուցված է հղի կանանց և կերակրող մայրերին

Սա նույնպես կեղծ պնդումներից է: Բոլոր պատվաստանյութերն էլ անվտանգ են ու արդյունավետ: Օրինակ՝ ռուսական պատվաստանյութի վերաբերյալ այս տարվա հունիս ամսին ՌԴ առողջապահության նախարարություն հայտարարեց՝ կարող է կիրառվել նաև հղիների շրջանում: Եթե որևէ հղի որոշում է, որ չի ցանկանում պատվաստվել, ապա նրա ընտանիքի անդամների պարտականությունն է, որ բոլորը պատվաստված լինեն, ապահովեն, որ իրենց հղին չվարակվի: Մեզ մոտ արդեն գրանցվել է երկու հղի կնոջ մահ:

Աշխարհի առաջատար պատվաստանյութերը նույնպես օգտագործվում են հղիներին պատվաստվելու համար: Ամերիկագերմանական արտադրության «Պֆայզր» պատվաստանյութի արտադրողները իրենց պատվաստանյութը նույնպես կիրառում են հղի կանանց դեպքում: Ըստ նրանց՝ պատվաստանյութի անվտանգությունն ազդեցություն է թողնում և՛ մոր, և՛ երեխայի առողջության վրա: ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս նաև հղիներին պատվաստել չինական արտադրության «Սինոֆակ», «Սինոֆարմ» և «Կորոնավակ» պատվաստանյութերով: «Աստրազենեկա»-ն նույնպես կիրառելի է հղի կանանց, կերակրող մայրերի և հղիություն պլանավորող անձանց դեպքում:

Համաձայն ԱՄՆ-ի Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող բոլոր պատվաստանյութերն էլ անվտանգ են ու արդյունավետ: Դրանք հատկապես կարևորվում են քովիդի համավարակի կանխարգելման համար՝ «դելտա» շտամի տարածման համատեքստում: Ըստ կենտրոնի՝ միայն օգոստոս ամսվա ընթացքում քովիդի դեմ պատվաստվել է հղի կանանց 23 տոկոսից ավելին: CDC-ի նոր անալիզի համաձայն՝ հղիության սկզբում պատվաստված հղիները որևէ խնդիր չեն ունեցել: Հղիության ընդհատման ռիսկ չի եղել հղիության 20 շաբաթականում գտնվող 2500 կանանց մոտ:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2199 դիտում

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ