Երևան
12 °C
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 3-ն առաջին անգամ համատեղ կիրականացնեն DigiWeek 2021 միջոցառումը, որը կանցկացվի Երևանում և Գյումրիում։
Հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարել են ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը և ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը։
Մեկ շաբաթվա ընթացքում հագեցած օրակարգով տեղի կունենա տեխնոլոգիական ոլորտի միջոցառումների շարք։
DigiWeek միջոցառման շրջանակներում ամբողջ աշխարհից մեկ տեղում կհավաքվեն տեխնոլոգիական ոլորտի առաջատար մասնագետներ և քաղաքականություն մշակողներ՝ քննարկելու տեխնոլոգիաների բնագավառում ներդրումների ու առաջխաղացման հնարավորությունները՝ միավորվելու և համագործակցելու։
«Հայաստան կգան կամ առցանց տարբերակով կմասնակցեն տարբեր պետությունների ոլորտը համակարգող նախարարությունների, միջազգային ընկերությունների, նաև ոլորտի ներկայացուցիչներ։ Այն կդառնա գլոբալ միջոցառում, որի կենտրոնում կլինի Հայաստանը։ Կստեղծվեն տարբեր հարթակներ, որտեղ կքննարկվեն ոլորտի կարևորագույն հարցերը և դրանց լուծումները»,- ասաց նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը։
Նախարարի տեղակալը նաև նշեց, որ ՀՀ ԲՏԱ նախարարությունը հանդիսանում է բարձր տեխնոլոգիական ոլորտի ստարտափ էկոհամակարգի կայացման և զարգացման պատասխանատուն, ուստի DigiWeek 2021-ի նման միջոցառումները կարևոր են, քանի որ հնարավորություն են տալիս բացահայտել հայկական տեխնոլոգիական ընկերությունների ներուժը, ուղղորդել, որպեսզի դրանք դառնան գլոբալ ընկերություններ և հայկական պրոդուկտը, ծառայությունները կամ բրենդը ճանաչելի դարձնեն ամբողջ աշխարհում։
ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանն էլ հավելեց, որ ԱՏՁՄ-ի ամենակարևոր ռազմավարական ուղղություններից մեկն այն է, թե ինչպես, որպես զարգացող, տեխնոլոգիաներով լի պետություն և ոլորտ, Հայաստանը դիրքավորել համաշխարհային տեխնոլոգիական հարթակում։
«Ողջունում և բարձր հարգանքով ենք մոտենում մեր համագործակցությանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ, որպեսզի կարողանանք մեր կարևոր տեսլականներից մեկն իրականացնել համատեղ»։
Րաֆֆի Քասարջանը նաև տեղեկացրեց, որ վերջին 1,5-2 տարվա ընթացքում այն ընկերությունները, որոնք ունեն հայ ղեկավարներ և գործունեություն Հայաստանում ավելի քան 2 միլրդ դոլար ներդրում են ներգրավել։ Այդ ընկերությունների ընդհանուր արժեքը 12 մլրդ դոլարից ավելի է.
«Սա աննախադեպ հաջողություն է հայկական տեխնոլոգիական ոլորտի համար և շատ ուրախ ենք, որ այդ ընկերությունները տարբեր ձևաչափերով մասնակցելու են DigiWeek- ի և Digitec-ի միջոցառումներին»,- ասաց ԱՏՁՄ գործադիր տնօրենը։
DigiWeek Հայաստան 2021֊ի շրջանակներում 16-րդ անգամ կիրականացվի Digitec Expo ամենամյա միջոցառումը։ Այս տարի Digitec Expo-ն կլինի երբևէ ամենաընդգրկունը․ կմասնակցեն 100-ից ավելի ընկերություններ, որոնք 60-ից ավելի տաղավարներում կներկայացնեն իրենց պրոդուկտները և ծառայությունները։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ցուցահանդեսային տարածքը կկազմի ավելի քան 1400 մ2։
Այս տարի առաջին անգամ տեղի կունենա նաև Digi Tech Summit-ը, որին կմասնակցեն նաև միջազգային ընկերությունների ղեկավարներ, պետական գործիչներ, անվանի գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից։ Կքննարկվեն տեխնոլոգիական արդյունաբերության առջև ծառացած մի շարք խնդիրներ, այդ թվում՝ ինչպես կարելի է մարտահրավերները վերափոխել հնարավորությունների։ Digi Tech Summit-ի այս տարվա խորագիրն է «Ինչպես բարգավաճել հետքովիդային աշխարհում»։ Բացման ելույթով հանդես կգա «Moderna» ընկերության համահիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը։
Digi Tech Summit-ի հաստատված մասնակից ընկերությունները․
DigiWeek Հայաստան 2021-ը հագեցած կլինի գիտական և տեխնոլոգիական նորարարությունների, արհեստական բանականության և վենչուրային ֆինանսավորման վերաբերյալ թեմաներով։
Շաբաթվա ընթացքում ոլորտի 8 առաջատար ընկերություններ կանցկացնեն թեմատիկ միջոցառումներ։
Երեք թեմատիկ գագաթնաժողովներն են՝
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT