Բոբոժոնովը Վահե Ղազարյանին փոխանցեց ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ խորհրդի նախագահի լիազորությունները (տեսանյութ)

11/10/2021 schedule16:14

Հոկտեմբերի 11-ին հեռուստակոնֆերանսի ռեժիմով անցկացվել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը:

Այս մասին հաղորդագրություն և տեսանյութ է տարածել ՀՀ ոստիկանությունը:

Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության ներքին գործերի նախարարները, ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործության այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի կոորդինացիոն բյուրոյի տնօրենը, ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարը:

Հանդիպման մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նիստի ընթացքում ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նախագահի լիազորությունները Ուզբեկստանի Հանրապետության նախարար, գեներալ-լեյտենանտ Պուլատ Բոբոժոնովը փոխանցել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանին:

ՆԳՆ խորհրդի նիստում քննարկվել է հարցերի լայն շրջանակ: Օրակարգը բաղկացած է եղել 14 կետից:

Առաջին հարցի քննարկման ընթացքում Խորհրդի անդամները մտքեր են փոխանակել ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի (ոստիկանության) մարմինների համագործակցության գերակա ուղղությունների շուրջ և իրազեկել հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրերի իրականացման, այդ թվում՝ 2021 թվականին ՆԳՆԽ կողմից իրականացվելիք միջոցառումների մասին:

Պատվիրակությունների ղեկավարները տեղեկացրել են իրենց պետություններում օպերատիվ իրավիճակի, հանցագործների հետախուզման և հանձնման ուղղությամբ կատարված աշխատանքի մասին, ինչպես և ներկայացրել են իրենց տեսլականը ապագայում հանցավորության դեմ պայքարում բազմակողմ համագործակցության մակարդակի բարձրացման վերաբերյալ՝ ելնելով նոր մարտահրավերներից ու սպառնալիքներից:

Այդ հարցի քննարկման արդյունքներն ու ելույթներում հնչած առաջարկները արտացոլվել են Խորհրդի նիստի արձանագրության մեջ:

ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստում դիտարկվել են  նաև մի շարք այլ՝ ոչ պակաս կարևոր հարցեր:

Մասնավորապես՝

- Հանցավորության դեմ պայքարի համատեղ միջոցների 2024-2028 թթ. միջպետական ծրագրի մասին,

- Հանցավորության դեմ պայքարի և իրավակարգի ապահովման ուղղությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարությունների համագործակցության մասին. փորձը, հիմնախնդիրները, հեռանկարները,

- Ավտոտրանսպորտային միջոցների առևանգումների հակազդման ոլորտի վերաբերյալ ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարությունների տվյալների բազաներում առկա տեղեկությունները ստանալու և տրամադրելու կարգը կանոնակարգող փաստաթղթի մշակում,

- Հանցավորության դեմ պայքարի բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների բազային կազմակերպությունների գործունեության վիճակի և հեռանկարների մասին,

- ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից միջազգային վերահսկելի մատակարարման կազմակերպման ու իրականացման կարգը կանոնակարգող Միջպետական փաստաթղթի մշակման մասին,

- Բլոկ-չեյն տեխնոլոգիաների և կրիպտոարժույթի կիրառմամբ կատարվող հանցագործությունների կանխման ուղղությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի մարմինների համագործակցության մասին,

- Անչափահասներին ապակառուցողական խմբերում ներգրավելու կանխարգելման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի մարմինների համագործակցության մասին,

- Տեղեկատվական տեխնոլոգիաների, այդ թվում՝ ինտերնետ-խարդախությունների ոլորտում հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի (ոստիկանության) մարմինների համագործակցության ներուժի բարձրացման մասին:

Օրակարգի բոլոր հարցերով ընդունվել են համապատասխան որոշումներ: Ընդունվել են նաև կազմակերպչական բնույթի մի շարք որոշումներ:

ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը կանցկացվի Ղրղզստանի Հանրապետությունում՝ 2022 թվականին:

timthumb.jpg (60 KB)կ.jpg (58 KB)կկ.jpg (54 KB)

 

 

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1149 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս