«Ազնավուր» հիմնադրամը Վանաձորի բժշկական կենտրոնում վերականգնողական բաժանմունք է ստեղծել

20/10/2021 schedule19:58

«Ազնավուր» հիմնադրամը, խորհրդակցություններ ունենալով ՀՀ առողջապահության նախարարության հետ, որոշում է կայացրել Լոռու մարզում գտնվող Վանաձորի բժշկական կենտրոնում ստեղծել վերականգնողական բաժանմունք: Այս մասին տեղեկացնում է հիմնադրամը:

«Վանաձորում բացված վերականգնողական այս բաժանմունքը մեծ թվով շահառուների է հնարավորություն տալու օգտվել ֆիզիկական ու հոգեբանական վերականգնողական ծառայություններից: Նորաստեղծ բաժանմունքի անձնակազմը մշտապես կապի մեջ է լինելու ֆրանսիացի մասնագետների հետ՝ փորձի փոխանակման և նորարարական մոտեցումները յուրացնելու նպատակով: Վերականգնողական այս կենտրոնի բացումը ևս մի քայլ է՝ մեր հերոս զինվորներին վերադարձնելու բնականոն կյանք»,- նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ծրագրի շրջանակներում Վանաձորի բժշկական կենտրոնը կստանա տասներկու միավոր վերականգնողական սարքավորում, որի մի մասն արդեն ժամանել է և տեղադրվել։ Բացի դրանից, տեղի մասնագետները հնարավորություն կստանան  վերապատրաստվելու ֆրանսիացի փորձառու բժիշկների կողմից անցկացվող դասընթացների շրջանակներում։

««Ազնավուր» հիմնադրամը պատերազմի ընթացքում է սկսել իր համագործակցությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ, իսկ պատերազմից հետո ակնհայտ դարձավ, որ ոլորտին տրամադրվող աջակցությունը պիտի լինի շարունակական, և մոտեցումը՝ ավելի համակարգային։ Այս ծրագիրը մշակվել է հենց այս մոտեցման հիման վրա։

Նման ծավալի և կարևորության ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարության ճգնաժամային աջակցության կենտրոնի նշանակալի համաֆինանսավորման շնորհիվ։ Մենք մշտապես զգում ենք մեր կողքին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությունը և վստահ ենք, որ միասին դեռ շատ անելիքներ ունենք»,- կայացած ասուլիսի ընթացքում նշել է «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը։

Ֆրանսիացի մասնագետների մի քանի խումբ արդեն իսկ աշխատել է տեղի բժիշկների հետ, փոխանցել գիտելիքներն ու փորձը, փոխանակել ոլորտային արժեքավոր տեղեկություններ։ Ժամանած հոգեբանների խումբը նաև հանդիպումներ է ունեցել պատերազմում  հարազատներ կորցրած անձանց հետ (այդ թվում՝ երեխաների), խորհրդատվական զրույցներ վարել՝ հետտրավմատիկ սթրեսային խանգարման կանխարգելման թեմայով։

«Ֆրանսիայի կառավարությունը շարունակում է աջակցել Հայաստանին, և մենք ուրախ ենք մասը կազմելու նման կարևոր նախաձեռնության։ Մարզերում այսօրինակ կենտրոնների ստեղծումն ու ծառայությունների ապակենտրոնացումը շատ կարևոր է համակարգի արդյունավետ աշխատանքի համար։ Լիահույս ենք, որ շուտով անձամբ կտեսնենք այս մեծ աշխատանքի արդյունքը»,- իր խոսքում ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն։

Ընդհանուր առմամբ, Վանաձորի բժշկական կենտրոնում ստեղծված այս բաժանմունքը կօգնի բարելավել Արցախի պատերազմից տուժածների կյանքի որակը` նրանց և նրանց ընտանիքներին անհրաժեշտ վերականգնողական համալիր աջակցություն ցուցաբերելով:

«Վանաձորի բժշկական կենտրոնի համար շատ պատվաբեր է այս համագործակցությունը։  «Ազնավուր» հիմնադրամի թիմի հետ շատ կարճ ժամանակում կարողացանք կազմակերպել ողջ գործընթացը և արդեն հյուրընկալել ենք վերապատրաստող մասնագետների առաջին խմբերը, ընդունել հատուկ սարքավորումների առաջին խմբաքանակը։ Սա մեր քաղաքի և մարզի համար մեծ ներդրում է, որը երկար ու նպատակային կծառայի»,- ամփոփել է Վանաձոր ԲԿ-ի տնօրեն Վահագն Մկրտչյանը։

Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել  Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարության ճգնաժամային աջակցության կենտրոնի մասնակցությամբ։ Ծրագրի մյուս գործընկերն են ՀՀ առողջապահության նախարարությունը և Վանաձորի բժշկական կենտրոնը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
960 դիտում

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը