Երևան
12 °C
Ամերիկաբնակ համաշխարհային հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը երեկ՝ հոկտեմբերի 21-ին, տոնում էր ծննդյան 41-ամյակը: 41-ամյա հեռուստատեսային աստղն արդեն ավելի քան 10 տարի համաշխարհային շոու բիզնեսում նշանակալի դեմք է։
Հայկական արմատներով Քարդաշյանը ծնվել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում: Նրա հայկական արմատները հոր կողմից են: Քիմի հայրը իրավաբան Ռոբերտ Քարդաշյանն է, իսկ մայրը՝ պրոդյուսեր եւ հեռուստատեսային դեմք Քրիս Ջենները: Քիմն ունի երկու քույր եւ մեկ եղբայր: Նա նաեւ ունի երկու խորթ քույր:

Քարդաշյանն ամուսնացել է երեք անգամ։ Առաջին անգամ Դեյմոն Թոմասի հետ, երկրորդը՝ բասկետբոլիստ Քրիս Համֆրիզի, սակայն ամուսնությունից 72 օր հետո նրանք բաժանվել են: Քրիսի հետ բաժանումից հետո նա սկսել է հանդիպել ռեփեր Քանյե Ուեսթի հետ, եւ 2014 թվականի մայիսին Քիմն ու Քանյեն օրինականացրել են հարաբերությունները:
Սակայն զույգն այս տարվա սկզբից սկանդալի կենտրոնում է։ 41-ամյա Քիմ Քարդաշյանն ու 44-ամյա Քանյե Ուեսթը 6 տարի համատեղ կյանքից հետո բաժանվեցին։

Մի քանի շաբաթ առաջ ռեփերին նկատել էին հայտնի մոդել Իրինա Շեյքի հետ։ Ինչ վերաբերում է Քիմ Քարդաշյանին, ապա, չնայած շրջանառվող տարբեր լուրերին, նա դեռ միայնակ է: Թխահեր գեղեցկուհին երբեք հանրությունից չի թաքցրել իր ամուսնական կյանքի մանրամասները, սակայն, ըստ լուրերի, հիմա հասկանում է, որ անձնական կյանքը հանրայնացնելը կարող է իր բացասական հետևանքները թողնել։
2015 թվականի ապրիլին Քիմը քրոջ՝ Քլոեի, ամուսնու՝ Քանյեի և երեխաների հետ առաջին անգամ այցելեց Հայաստան: Նրանց այցը Հայաստան ակտիվորեն լուսաբանում էին միջազգային մի շարք լրատվամիջոցներ՝ գրելով նաև Հայոց ցեղասպանության մասին:

Քիմ Քարդաշյանի հաջորդ այցը Հայաստան եղավ 2019 թվականին, որի ժամանակ Քարդաշյան քույրերն իրենց երեխաներին մկրտեցին Էջմիածնում:

Նշենք, որ Քարդաշյան ընտանիքի անդամները, մասնավորապես՝ Քիմ Քարդաշյանը, մշտապես ակտիվորեն հետևում են Հայաստանում կատարվող իրադարձություններին և շատ դեպքերում նաև արձագանքում:
Հիշեցնենք, որ Արցախում Ադրբեջանի հրահրմամբ սկիզբ առած պատերազմի առաջին իսկ օրերից Քարդաշյաններն իրենց սոցիալական հարթակաների մեծ լսարաններն օգտագործում էին՝ աշխարհին և միջազգային հանրությանը ներկայացնելու իրականությունը՝ կոչ անելով դատապարտել ադրբեջանա-թուրքական ագրեսիան Արցախի բնակչության նկատմամբ: Քիմը նաև 1 մլն դոլար հանգանակություն կատարեց «Հայաստան» համահայկական հիմնադրամում բացված հաշվեհամարին, որտեղ հավաքված գումարը ծառայելու էր Արցախի կարիքների համար:
Մեծ է նրա ավանդը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում: Մասնավորապես տարիներ շարունակ Քիմը համառ ջանքեր էր գործադրում ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում: Այս տարի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ցեղասպանություն եզրույթը արտահայտելուց հետո Քիմը, անդրադառնալով Բայդենի հայտարարությանը, մասնավորապես գրել էր. «Ավելի քանի 1 դար ճանչաչման և ճշմարտության համար ձգված պայքարից հետո հայ ժողովուրդը հասավ նրան, որ Ջո Բայդենը 1915 թվականի իրադարձություններն ավանի ցեղասպանություն»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT