Երևան
12 °C
Հայկական տեղեկատվական տիրույթում լայնորեն տարածվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ։ Օրերս Ալիևը Զանգելան (Կովսական) կատարած այցի ժամանակ հայտարարել էր. «Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք հասնում ենք մեր ուզածին»։
Ադրբեջանի ղեկավարը, վերջին իրադարձություններ ասելով, հավանաբար նկատի ունի հոկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած փոխվարչապետների եռակողմ հանդիպումը։ Հանդիպման վերաբերյալ պաշտոնական հայտարարության մեջ բառ անգամ չի շոշափվում ոչ միայն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի», այլև առհասարակ միջանցքների վերաբերյալ։
Եվ ընդհանրապես, թե՛ հայկական կողմից բանակցությունների մասնակցող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և թե՛ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը քանիցս անդրադարձել են եռակողմ ձևաչափով հանդիպումների օրակարգին՝ հերքելով միջանցքների հարց քննարկելու մասին լուրերը, որոնց հիմնական տարածողը ադրբեջանական պետական քարոզչամեքենան է՝ Ալիևի գլխավորությամբ։
Ամեն անգամ, երբ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ադրբեջանական քարոզչությունը գերդոզավորվում է, հայկական և ռուսական պաշտոնական ներկայացուցիչները ստիպված են լինում կրկին հերքել։ Այս մասով խիստ միանշանակ էր ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի վերջերս արած հայտարարությունը, որ տարածաշրջանում միջանցքների հարց չի քննարկվում, և բանակցությունների հիմնական օրակարգը տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին է։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նույնաբովանդակ հայտարարությամբ է հանդես գալիս եռակողմ յուրաքանչյուր հանդիպումից հետո։ Ավելին՝ որևէ պաշտոնական հայտարարության կամ փաստաթղթի մեջ երբևէ ակնարկ անգամ չի եղել միջանցքի վերաբերյալ։ Այստեղից հարց է ծագում՝ ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահը որևէ հիմնավորվածություն չունեցող տեղեկատվությունը փորձում ներկայացնել որպես «իրենց ուզածին հասնել»։
Այս ամենից կարելի է անել մեկ եզրակացություն. Ադրբեջանի նախագահը դարձել է իր իսկ խոստումների գերին, և այժմ կեղծ պնդումներ մատուցելով իր լսարանին՝ փորձում է հավաստիացնել, որ խոստացված «Զանգեզուրի միջանցք» բացելու հարցում կա առաջընթաց։ Ամիսներ շարունակ ներքին լսարանին, ինչու չէ՝ նաև միջանցքի հարցում գլխավոր շահագրգիռ Թուրքիային, հրամցնելով, որ հասնելու է հարցի լուծմանը՝ նոյեմբերի 9-ին ընդառաջ Ալիևն արել է ընդամենը ցանկալին իրականության փոխարեն ներկայացնող հայտարարություն։
Ակներև է, որ ամիսներ շարունակ ուժի և սպառնալիքի հռետորաբանությամբ հայկական կողմի վրա ճնշում գործադրելու ալիևյան մարտավարությունը չի արդարացրել իրեն, և Ադրբեջանի ղեկավարը, ըստ ամենայնի, քննարկվող տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը այսուհետ պետք է ներկայացնի որպես «Զանգեզուրի միջանցքի» բացում, հերթական հաղթանակ: Եվ այս ամենը, իհարկե, խորհրդանշական է, որ արվում է նոյեմբերի 9-ին ընդառաջ։
Մովսես Հարությունյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻսկապես վախվորած էր իմ առաջին հրավերը. ինչպես ծնվեց «Կրթվելը նորաձև է» շարժումը. Աննա Հակոբյանը մանրամասնել է
Երկուսդ էլ ճիշտ եք, մի՛ կռվեք, դուք նույն սանրի կտավն եք. Հակոբյանը՝ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին
Թուրքիան պատրաստ է աջակցել ՌԴ-ին և Ուկրաինային գերիների փոխանակման հարցում
Կուզենայի կարդալ դիտարկումներ Արտաշատի ԲԿ-ի փոփոխությունների մասով, այն ինձ համար շատ կարևոր է. Ավանեսյան
ՆԳ փոխնախարարն ու Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել
Վճարել բացառապես դրական եզրակացության դեպքում. դիտարկվել է Հյուսիս-հարավի Աշտարակ-Թալին հատվածի շինաշխատանքը
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Հրապարակվել է Ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը
Պուտինը կրակի հետ է խաղում. Թրամփ
Ռուսները ԼՂ-ում մտել էին գյուղեր և մարդկանց ասել՝ մի ժամ ժամանակ ունեք դուրս գալու համար. Մելքոնյան
Երկու օր որոշակի ժամերի փակ կլինի Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհը. ինչպես երթևեկել
Մայիսի 28-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
31-ամյա վարորդը «Տոյոտա Քեմրի»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել․ կան վիրավորներ
Արշակունյաց պողոտայի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Միրզոյանը և Իրանի ԱԳ փոխնախարարը ընդգծել են սահմանների անձեռնմխելիության անվերապահ հարգման սկզբունքայնությունը
Քննարկվել են իրավահավասարության ապահովման, հակախտրականության քաղաքականության շրջանակում առկա մարտահրավերները
Ռուսները չցանկացան գնալ Վատիկան. Քելլոգը հայտնել է՝ որտեղ կարող է տեղի ունենալ ՌԴ-Ուկրաինա հաջորդ հանդիպումը
ՀՀ ՏԿԵ և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարությունների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Արարատ Միրզոյանը Կատարի պետնախարարին ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերը
Արմեն Գրիգորյանն ու Լիտվայի փոխարտգործնախարարը միջազգային և տարածաշրջանային հարցեր են քննարկել
ՆԳՆ-ն իրազեկում է հուշանվեր թղթադրամներով խարդախությունների մասին և զգոնության կոչ անում. տեսանյութ
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Երևանի խաչմերուկներից մեկում երթևեկության փոփոխություն կկատարվի
Հայտնաբերել ենք կարագ, պանիր այն գնով, որով անհնարին էր ստանալ. ներկայացվել է ՄՊՀ 2024-ի գործունեությունը
Արման Եղոյանը Գաբրիելա Մորավսկա Ստանեցկայի հետ հանդիպման ժամանակ արժևորել է Լեհաստանի հետ փոխգործակցությունը
Հայաստանի և Իսրայելի միջև առկա է համագործակցության զարգացման ներուժ. Ծովինար Վարդանյանը՝ դեսպան Ջոել Լիոնին
Նախ պատմել է՝ ինչպես է կոտրել սանհանգույցը, հետո կացինը նետել է բժշկի ուղղությամբ. մանրամասներ Երևանի դեպքից
Նոյեմբերյանի Ոսկեվան բնակավայրի գյուղամիջյան ճանապարհը տուֆապատված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ինչ վերահսկողություն է իրականացնելու ՊՎԾ-ն ՏԻՄ-երում. Ռոմանոս Պետրոսյանը մանրամասնել է
Նկատելի են ստանձնած պարտականությունների կատարմանն ուղղված Հայաստանի Հանրապետության ջանքերը. ՄՔԴ ռեգիստրար
Մայրաքաղաքային ռադիոհեռարձակման դաշտը նոր խաղացող ունի. տեղի է ունեցել ՀՌՀ նիստը
Վարչապետն ընդունել է Միջազգային կրոնական ազատությունների գագաթնաժողովի համանախագահ Սեմ Բրաունբեքին
Արարատ Միրզոյանն ու Բելեն Մարտինես Կարբոնեն քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգը
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 27-ին
Գրիգորյանն ու Կատարի ԱԳ պետնախարարը վերահաստատել են համագործակցության օրակարգի առաջ մղման պատրաստակամությունը
Դասախոսը քննական բարձր գնահատականների համար ուսանողներից կաշառք է պահանջել և ստացել. նախաքննության ավարտ
Ջեյքոբ ՄաքԳին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստանը ձգտում է ավելի խոր համագործակցության Եվրամիության, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի հետ. Ռուբինյան
Ուկրաինայի Գերագույն ռադայի ներկայացուցիչները կարևորել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի բանակցությունները
Խաղաղությունը, անվտանգությունն ու ինքնիշխանություն պահպանող վահանն արդարադատությունն է. Գլխավոր դատախազ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT