Նոր սահմանափակումներ, ռեկորդային թվով վարակակիրներ ու հազարավոր մահեր. կորոնավիրուսային իրավիճակը ՌԴ-ում

Ռուսաստանի վեց շրջաններում երեկվանից սկսվել են «ոչ աշխատանքային օրերը». Մոսկվայի իշխանությունները պատրաստվում են նոր արգելափակում մտցնել։ Այս ֆոնին նախագահ Վլադիմիր Պուտինը շրջանների ղեկավարներին խորհուրդ է տվել սահմանափակել գիշերային ժամերին ռեստորանների և ակումբների աշխատանքը։

Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալներով՝ երեկ Ռուսաստանում հայտնաբերվել է «Քովիդ-19» վարակի 37.930 դեպք: Սա նոր առավելագույն ցուցանիշ է համաճարակի սկզբից ի վեր։ Մասնավորապես՝ Մոսկվայում հայտնաբերվել է 7778 նոր դեպք, Սանկտ Պետերբուրգում՝ 2693, Սամարայի շրջանում՝ 1184, Նիժնի Նովգորոդի մարզում՝ 769։

Առհասարակ, վերջին մեկ ամսում ՌԴ-ն վարակվածության ցուցանիշներով շարունակ թարմացնում է իր իսկ սահմանած հակառեկորդները:

Նոր վարակակիրների ու մահերի ցուցանիշները

Վերջին անգամ վարակվածների ռեկորդային թիվ էր գրանցվել 3 օր առաջ՝ հոկտեմբերի 23-ին։ Այնուհետ օպերատիվ շտաբը զեկուցել էր 37.678 նոր դեպքի մասին։

Նոր դեպքերի օրական աճը հիմնականում կենտրոնացած է Մոսկվայում։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցված մահերի թիվը յոթերորդ օրն անընդմեջ գերազանցում է 1000-ը։ Երեկ պարզ դարձավ, որ, ըստ ՌԴ օպերատիվ շտաբի, «Քովիդ-19»-ով վարակված 1069 մարդ է մահացել: Սա երեքով ավելի է, քան նախորդ օրը։ Կորոնավիրուսով հիվանդների օրական մահացության ամենառեկորդային թիվը գրանցվել է 3 օր առաջ՝ շաբաթ օրը: Շտաբը հայտնել է 1075 մահվան դեպքի մասին:

Մահացածների ընդհանուր թիվը, ըստ շտաբի, հասել է 231.669-ի։ Ռոսստատը, որը անկախ մարմին է և կորոնավիրուսի դեպքերի ու մահերի թիվը հաշվում է այլ ցուցիչով, նշել է, որ եղել են ավելի շատ մահվան դեպքեր, քան ավելի վաղ հայտարարվել էր: Ըստ նրանց՝ համաճարակի ընթացքում ավելի քան 400 հազար ռուս է մահացել՝ վարակված կորոնավիրուսով։

Սեպտեմբերի վերջից Ռուսաստանում նկատվում է հիվանդացության կտրուկ աճ։ Վերջին մեկ ամսվա ընթացքում օրական հայտնաբերված դեպքերի թիվը, ըստ պաշտոնական տվյալների, աճել է ավելի քան 70%-ով։ Պարբերաբար թարմացվում են ինչպես «Քովիդ-19»-ի օրական աճի, այնպես էլ օրական մահացության առավելագույն չափերը։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանում հիվանդացության նոր ալիքի գագաթնակետը դեռ չի գրանցվել: Այս մասին երկուշաբթի ասել է առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Վլադիմիր Չուլանովը։ Մասնագետը նաև նշել է, որ վերջին շրջանում կտրուկ աճել է այն երեխաների և դեռահասների թիվը, որոնք հիվանդ են հոսպիտալացում պահանջող սուր ձևերով։

Ոչ աշխատանքային օրերն ու մյուս սահմանափակումները

Անցյալ շաբաթ Վլադիմիր Պուտինը համաձայնել է կառավարության առաջարկին՝ հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը ոչ աշխատանքային օրեր հայտարարել «Քովիդ-19» վարակակիրների աճի պատճառով։ Միաժամանակ մարզային իշխանություններին իրավունք է տրվել սահմանել լրացուցիչ ոչ աշխատանքային օրեր՝ կախված տեղում տիրող իրավիճակից։

Այդ իրավունքից օգտվել են մասնավորապես Սամարայի, Նիժնի Նովգորոդի, Նովգորոդի, Վորոնեժի և Կուրսկի շրջանների, ինչպես նաև Պերմի երկրամասի իշխանությունները։ Այնտեղ ոչ աշխատանքային օրերի շրջանն սկսվել է արդեն երկուշաբթի՝ հոկտեմբերի 25-ին։

Հոկտեմբերի 28-ից Մոսկվայում կսկսի գործել սահմանափակումների շղթան, որը ներառում է ռեստորանների, առևտրի կենտրոնների, սպասարկման ձեռնարկությունների և ուսումնական հաստատությունների փակումը, իսկ հոկտեմբերի 30-ից նույնը կլինի Սանկտ Պետերբուրգում։

Երեկ Կրեմլի կայքը հրապարակել է Պուտինի հանձնարարականները կառավարության անդամների հետ հանդիպումից հետո։ Նա մասնավորապես խորհուրդ է տվել մարզային իշխանություններին արգելել «սննդի ծառայությունների մատուցումը» գիշերով. ռեստորաններն ու բարերը չպետք է աշխատեն ժամը 23:00-ից մինչև 6:00-ն: Նաև առաջարկվում է գիշերային ժամերին արգելել ժամանցային միջոցառումների անցկացումը, այսինքն՝ ակումբների ու բարերի աշխատանքը։

Բացի այդ, Պուտինը կարգադրել է աշխատող ռուսներին տրամադրել երկու վճարովի հանգստյան օր՝ կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստվելու համար։

Առաջադրանքների ցանկը երկար է. պետք է բազմապատկել թեստավորման ծավալը, տարեցներին ուղարկել հեռավար աշխատանքի, մուտքագրել QR կոդեր և ավելացնել պատվաստումների արագությունը: Ավելի վաղ Կրեմլում բարձր հիվանդացության և մահացության հիմնական պատճառ էին անվանում պատվաստումների արշավի ծայրահեղ ցածր ցուցանիշները։

Սանկտ Պետերբուրգի իշխանությունները դեռ չեն քննարկում նոյեմբերի 7-ից հետո արգելափակումը երկարացնելու հարցը: Այս մասին երեկ ասել է փոխնահանգապետ Բորիս Պիոտրովսկին։

Մոսկվայում մտադիր են երկարաձգել ոչ աշխատանքային օրվա ռեժիմը: Սա կարող է նշանակել, որ ոչ աշխատանքային օրերի շրջանում մայրաքաղաքում կաշխատեն միայն մթերային խանութներն ու դեղատները:

Ավելի ուշ քաղաքային օպերատիվ շտաբն իր հեռագրային ալիքում հայտնել էր, որ նոյեմբերի 7-ից հետո Մոսկվայում ոչ աշխատանքային օրերի երկարաձգում չի նախատեսվում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1614 դիտում

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել

Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը

Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին

Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է

4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը

Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են

Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը

Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ

Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը

Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ

Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին

«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար

Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը

Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել

Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները

Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը

Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար