Սաակաշվիլիի առողջական վիճակը կարող է սրվել. ընդդիմադիրներն ու ՀԿ-ները պահանջներ ունեն

Վրաստանի երրորդ նախագահ, այս պահին կալանավորված Միխեիլ Սաակաշվիլին արդեն 26 օր է հացադուլի մեջ է։ Սաակաշվիլիի փաստաբան Գիորգի Գելխաուրին հայտնել է, որ Սահակաշվիլիի առողջական վիճակը վատ է, և կարող է ավելի սրվել, մինչդեռ իշխանությունները նրան քաղաքացիական կլինիկա տեղափոխել չեն ցանկանում, ավելին՝ նախարարը հայտնել է, որ քրեակատարողական հիմնարկից քաղաքացիական կլինիկա են տեղափոխում միայն վիրահատության անհրաժեշտության դեպքում։

Փաստաբանը նշել է, որ Սաակաշվիլիի մասին հոգ են տանում վրաց բժիշկները, և նախկին նախագահն իր շնորհակալություն է հայտնել նրանց՝ իր կյանքը երկու անգամ փրկելու համար, հայտնում է ALIQ-ը։

Ուկրաինական կողմը ևս մտահոգ լինելով Սաակաշվիլիի առողջությամբ՝ քայլեր է ձեռնարկում, մասնավորապես՝ երեկ ժամանել է հոլանդացի բժիշկ, իսկ վաղը կժամանի ուկրաինացի ռեանիմատոլոգ։  

Փաստաբանի խոսքով՝ օտարերկրյա բժիշկները կխորհրդակցեն Սաակաշվիլիի անձնական բժշկի հետ և դրանից հետո որոշումներ կկայացնեն։

Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ, որում ասվում է, որ կառավարությունը պետք է լուծի նրա հոսպիտալացման հարցը ոչ թե քաղաքական նպատակահարմարությամբ, այլ միայն մարդու իրավունքների, առողջության պաշտպանության բարձր մակարդակով։ 

«Վրաստանի արդարադատության նախարարության կողմից հրավիրված և որակավորված բժիշկների խորհրդի եզրակացության համաձայն՝ Միխեիլ Սաակաշվիլին պետք է հոսպիտալացվի՝ համապատասխան անձնակազմով և բժշկական սարքավորումներով համալրված հիվանդանոցում։ Վրաստանի հանրային պաշտպանի եզրակացության համաձայն՝ N18 հաստատությունը (այսպես կոչված՝ բանտային հիվանդանոց) բժշկական օգնության առումով լիովին չի համապատասխանում բժիշկների բազմաֆունկցիոնալ խմբի կողմից տրված առաջարկություններին, ինչը Սաակաշվիլի կյանքի համար կարող է վտանգավոր լինել»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Հայտարարության տակ ստորագրել են մի շարք ՀԿ-ներ, մասնավորապես՝

  • Կառավարման մոնիտորինգի կենտրոն (GMC), 
  • Բաց հասարակության հիմնադրամ (OSGF),
  • Ժողովրդավարության և անվտանգ զարգացման ինստիտուտ (IDSD), 
  • Մարդու իրավունքների կենտրոն (HRC), 
  • Թրանսփարենսի Ինթերնեյշնլ Վրաստան ( TI)  և այլն։

Սաակաշվիլիի առողջական վիճակին անդրադարձել են նաև մի շարք ընդիմադիր կուսակցություններ։

Ընդիմադիր Ժողովրդական կուսակցության առաջնորդ Անա Դոլիձեն կոչ է արել «Միացյալ ազգային շարժմանը» անհապաղ օգտագործել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 39-րդ հոդվածով նախատեսված ժամանակավոր ընթացակարգը, դիմել Ստրասբուրգի դատարան և խնդրել Սաակաշվիլիին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։ Դոլիձեն հուսով է, որ Ստրասբուրգի դատարանն անմիջապես կքննարկի Սաակաշվիլիի փաստաբանների բողոքը։

«Մենք չենք հավատում, որ իշխող «Վրացական երազանքն» ու Ղարիբաշվիլին չեն հասկանում, թե ինչ պատասխանատվություն են կրում Սաակաշվիլիի կալանավորման և առողջության համար։ Մենք կարծում ենք, որ Սահակաշվիլիին պետք է դատել, բայց միևնույն ժամանակ նա պետք է պաշտպանված լինի, պետք է պաշտպանվի նրա առողջության և կյանքի իրավունքը»,- ասել է Դոլիձեն: 

Ընդիմադիր «Լելո» քաղաքական միավորումը ևս պահանջել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել քաղաքացիական կլինիկա։ Ըստ կուսակցության հայտարարության՝ օրեցօր ավելանում է իրավիճակի կտրուկ սրման վտանգը։ Նրանք պահանջել են Միխեիլ Սաակաշվիլիին անհապաղ տեղափոխել պատշաճ կահավորված քաղաքացիական պրոֆիլի կլինիկա, որտեղ նրա կյանքն ու անվտանգությունը երաշխավորված կլինեն։ 

«Միացյալ ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիան էլ լրագրողների հետ զրույցում ասել է, որ անհնար է բացատրել, թե ինչու է «Վրացական երազանքն» այդքան համառ և ինչու Սաակաշվիլիին չի հոսպիտալացնում քաղաքացիական բուժհաստատությունում, եթե այլ չար մտադրություններ չունեն։ 

Նրա խոսքով, Միխեիլ Սահակաշվիլիի առողջության ու կյանքի ողջ պատասխանատվությունն ու բեռը կրում են «Վրացական երազանք»-ը և Բիձինա Իվանիշվիլին։

Առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն էլ հայտարարել է, որ այս փուլում Միխեիլ Սաակաշվիլին քաղաքացիական կլինիկա տեղափոխվելու կարիք չունի։ 

Նա նաև նշել է, որ բանտային հիվանդանոցը բավարարում է Սաակաշվիլիի համար անհրաժեշտ բոլոր պայմանները։ 

«Հիվանդը գտնվում է մշտական հսկողության տակ։ Հիմա էլ, բացի խորհրդից, նրա առողջությանը մշտապես հսկում է այնտեղի բուժանձնակազմը։ Ուստի, բոլոր ռիսկերը նվազագույնի են հասցվում։ Նրա անձնական բժիշկը որևէ սահմանափակում չունի, նա կարող է օրվա ցանկացած ժամի այցելել ու լինել հիվանդի հետ և համապատասխան եզրակացություն անել»,- ասել է Տիկարաձեն։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1186 դիտում

Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք

Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար

Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ

GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը

«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան

2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը

Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ

Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ

Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին

ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն

Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել

Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը

1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել

Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ

Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան

Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ

Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է

Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ

Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար

Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած

Դատարանի դահլիճում 18 անձի կատարած խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Հայաստան է հասել հերթական նվերը ԵՄ-ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա. տեսանյութ

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿ

ՀՀ-ն հավաստիացրել է, որ TRIPP նախագծից Իրանի համար որևէ սպառնալիք չի ստեղծվի. Իրանի դեսպան

Մակրոնը փորձել է համբուրել Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանի ձեռքը, սակայն մերժում է ստացել. տեսանյութ

Հրդեհ Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում

ԱԺ-ում փորձագետների հետ քննարկվել են բջջային հեռախոսների IMEI ռեեստրի հետ կապված սպասվող կարգավորումները

ՀՀ-Իրան ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման համար Իրանը սիրով կողջունի Փաշինյանի այցը. դեսպան

Դատախազությունը պահանջում է վերադարձնել Սևանի ափին «Մուլտի գրուպ»-ի ապօրինի տիրապետմանը գտնվող շինությունները

«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձն ընտրողներին ուղղորդել է. վարույթի նախաքննությունն ավարտվել է