Հայաստանում քովիդի դեմ արդեն պատվաստում են նաև երեխաներին. առաջին պատվաստվողներից է եղել Արսեն Թորոսյանի դուստրը

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով՝ փոփոխություն է կատարվել «Մոդեռնա» պատվաստանյութի կիրառման ուղեցույցում և սահմանվել, որ «Մոդեռնա» պատվաստանյութով կարող են պատվաստվել նաև երեխաները՝ 12 տարեկանից սկսած:

Այն իրականացվելու է ըստ դիմելիության, ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնության դեպքում:

Իր 12-ամյա դստերը կորոնավիրուսային հիվանդության դեմ առաջինը պատվաստել է առողջապահության նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը: Մեզ հետ զրույցում Թորոսյանը նշեց՝ երեխան ինքն է պարբերաբար հետաքրքրվել, թե ե՞րբ է Հայաստանում լինելու իր տարիքի համար կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառելի պատվաստանյութ:

«Պատվաստվել է մի քանի օր առաջ, ու դա պայմանավորված է նրանով, որ «Մոդեռնա»-ն կիրառելի է երեխաների համար՝ 12 տարեկանից սկսած: Ինքն էր ինձ խնդրում պատվաստվել՝ տեսնելով՝ վիրուսով պայմանավորված ինչ իրավիճակ է: Այդ հարցը վաղուց կար՝ ինչո՞ւ մենք չենք պատվաստվում: 8-ամյա տղաս նույնպես ուզում է պատվաստվել, բայց դեռ իր տարիքի համար նախատեսված պատվաստանյութ չկա»,- ասաց Թորոսյանը:

Պատվաստվելուց հետո աղջնակի մոտ որևէ բարդություն չի առաջացել, միայն ջերմությունն է բարձրացել, ասաց Թորոսյանը: Հիմա սպասում են երկրորդ դեղաչափը ստանալուն: «Կոչ եմ անում պատվաստել երեխաներին 12 տարեկանից բարձր, որովհետև իրենք հանդիսանում են քովիդի լավ վարակակիր»,- հավելեց նա:

«Մոդեռնա» պատվաստանյութն առաջին անգամ ներկրվեց Հայաստան հոկտեմբերի 4-ի երեկոյան: Լիտվայի կառավարությունը 50 հազար դեղաչափ էր նվիրաբերել մեր երկրին: Նորվեգիայի Հանրապետությունն էլ պատրաստվում է նվիրաբերել «Մոդեռնայի» 620 հազար 400 դեղաչափ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5101 դիտում

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը