Երևան
12 °C
Հայ առաքելական եկեղեցին Ուկրաինայում նշել է իր գործունեության վերսկսման 30-ամյակը։ Այն աշխարհի հնագույն քրիստոնեական եկեղեցիներից մեկն է, հայտնում է AnalitikaUA.net-ը։
Հիմնական միցոցառումները տեղի են ունեցել հոկտեմբերի 28-ին «Սոֆյա Կիեւսկայա» ազգային արգելոցում։
Ուկրաինայում այն գոյություն է ունեցել մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը, այնուհետեւ ոչնչացվել էր խորհրդային ռեժիմի կողմից։ Վերականգնվել է միայն 1991 թվականին։
Միջազգային համաժողովում քննարկվել է Հայ եկեղեցու դերը։ Այն կազմակերպել էին գիտնականներն ու եկեղեցիների ներկայացուցիչները՝ Ուկրաինայի հայերի միության հետ համատեղ։ Հանդիպումը տեղի է ունեցել «Սոֆյա Կիեւսկայա»-ում, որին մասնակցել են փորձագետներ, պատմաբաններ եւ կրոնական գործիչներ ամբողջ աշխարհից:
Միջոցառումներին ներկա են եղել Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը եւ Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը։
Ըստ հրապարակման՝ կազմակերպիչներն են Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Ուկրաինայի թեմը՝ Լվովի Արվեստի ազգային ակադեմիայի, «Սոֆյա Կիեւսկայա» ազգային արգելոցի, Ուկրաինայի կրոնագիտության ասոցիացիայի (ՈՒԿԱ), Ուկրաինայի հայերի միության հետ միասին։
«Գիտաժողովի նպատակն առաջին հերթին, քանի որ այն գիտական համաժողով է, Ուկրաինայում հայերի եւ հայկական եկեղեցու ուսումնասիրության եւ հետազոտության որոշ նոր կողմերը բացահայտելն է։ Հարցերի շրջանակն ընդհանուր առմամբ այն ամենն է, ինչ վերաբերում է Ուկրաինայի հայկական սփյուռքին, մշակույթին, կրոնին, եկեղեցուն»,- ասել է Լվովի Արվեստի ազգային ակադեմիայի ամբիոնի դոցենտ Իրինա Գայուկը:
Համաժողովի շրջանակներում բացվել է «Հայկական եկեղեցին Ուկրաինայում. պատմություն եւ արդիականություն» ցուցահանդեսը եւ տեղի է ունեցել Իրինա Գայուկի՝ «Ուկրաինական հողերում հայկական եկեղեցու կրոնական կենտրոնների պատմական համայնապատկեր» գրքի շնորհանդեսը։
Գիրքը ներկայացնում է Ուկրաինայի տարածքում գտնվող հայկական բոլոր եկեղեցական կենտրոնների՝ ե՛ւ ուղղափառ, ե՛ւ քաղկեդոնական, ե՛ւ կաթոլիկ, պատմության եւ արդիության համայնապատկերը: Հրատարակությունն ունի տեղեկատվական-ուղեցուցային բնույթ եւ նախատեսված է կրոնագետների, պատմաբանների, ազգագրագետների եւ ընթերցողների լայն շրջանակի համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ եկեղեցիների կառուցումը, նույնականացումը, վերականգնումն ու պահպանումն Ուկրաինայի հայկական սփյուռքի գործունեության հիմնական ուղղություններից է։ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի խոսքով՝ հայկական ավանդույթների համաձայն՝ եկեղեցին ոչ միայն հոգեւոր կենտրոն է, այլեւ մշակութային կենտրոնի դեր է կատարում։
Հիշեցնենք, որ այս տարի երկրում նշվել է Կամենեց-Պոդոլսկի Հայ Աստվածածնի սրբապատկերի օր-տոնի հռչակման 230-ամյակը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT