Երևան
12 °C
Աշխատում ենք 7 օր 24 ժամ, օրեցօր՝ վարակվածության նոր դեպքեր, երիտասարդ մահեր: Գերծանրաբեռնված ենք:
Լոռու մարզի «Սպիտակ» բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանն է «Հայկական ժամանակի» հետ զրույցում հուզմունքը զսպելով՝ պատմում քովիդ վերապրոֆիլավորված իրենց կենտրոնում տիրող կորոնավիրուսային հիվանդության իրավիճակի մասին: Ասում է՝ հիվանդներիս չեմ կարող մենակ թողնել, բայց նաև չի հրաժարվում խոսել:
Երկու տարի արձակուրդ չգնացած, գերհոգնած 225 հոգանոց բուժանձնակազմով հետևում են քովիդով վարակված՝ այս պահին բուժում ստացող 148 հիվանդներին: 17 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: 130 մահճակալ ունեն, հիվանդներին տեղավորում են նաև բուժանձնակազմի սենյակներում:
«Հունիսի 8-ից մեր բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել է և ընդունում է քովիդով հիվանդ մարդկանց: Բոլոր ալիքների ժամանակ թիմիս հետ պայքարել եմ. թվերն օրեցօր աճում են: Նախկինում տարածաշրջանում միակն էինք ու երբեք ազատ մահճակալ չենք ունեցել: Սարսափելի վիճակում է առողջապահական համակարգը»,- նշում է նա:
Քովիդի դեմ բուժանձնակազմը պայքարում է իր առողջության հաշվին՝ առողջություն պարգևելով, ասում է Սիսակյանը:
Այս ընթացքում գերհոգնածության հետևանքով առողջական խնդիրներ են ունենում, երբեմն բուժանձնակազմը բժիշկներին ու բուժքույրերին է օգնություն ցուցաբերում: Ֆիզիկապես հիվանդ անձնակազմը նույնպես աշխատում է. փոխարինող չունեն: Մեծահասակներ, խրոնիկ հիվանդություններ ունեցողներ, խնամքի ու հոգեկան կենտրոններում պահվող հիվանդներն են բուժում ստանում. «Միայն հիվանդի ձայնից հոգեկան շեղվածություն է առաջանում: Այս պահին էլ շրջանառվում է «դլետա» շտամը, որը վարակում է 9 մարդու, եթե նախկինում 4-5 մարդ էր վարակվում վիրուսով. հոսպիտալացման դեպքերը բավականին մեծ են: Մահացության դեպքերը գրանցվում են 30-60 տարեկանների շրջանում, երբեմն՝ առանց խրոնիկ հիվանդությունների: Երկու օրից վերակենդանացման բաժանմունքում կունենանք 35 հիվանդ»:
Բայց հիվանդանոցում հայտնվող և արհեստական շնչառության սարքի օգնությամբ շնչել կարողացող քաղաքացիներն այդ պայմաններում էլ լուրջ չեն վերաբերվում հիվանդությանը: Որոշներն էլ, տեսնելով, որ իրենց հարակից մահճակալին պատվաստված քովիդ վարակակիրը հեշտությամբ է հաղթահարում վիրուսն ու դուրս գրվում, ցանկանում են հենց բուժման ընթացքում էլ պատվաստվել վիրուսի դեմ:
Սիսակյանն ասում է՝ բուժանձնակազմն աշխատում է՝ ինչպես ռազմական բժիշկները ռազմի դաշտում: Ոչ ոք «ռազմի դաշտ»-ը չի լքել:
«Մեր բնակչությունը վիրուսին չի հավատում՝ մինչև ինքն այդ դժոխքի միջով չի անցնում: Բացի քովիդից, այլ հիվանդություններ կան, որ չենք կարողանում հոսպիտալացնենք: Հիվանդներ ունենք, որ մեկ-մեկուկես ամիս գտնվում են ստացիոնար բուժման մեջ: Բուժումը երկար է տևում: Այլ երկրների բնակչություններն ունեն մտածելակերպ, որ առողջությունը պետք է խնայել: Մեզ մոտ սահմանափակվում են՝ «ես չեմ հավատում, ամեն ինչ սուտ է»: Ինչքան կարող է այս վիճակը շարունակվել, ինչո՞ւ չհավատացողների պատճառով տուժի առողջությունը գնահատող քաղաքացու առողջությունը»:
Տնօրենի խոսքով՝ չնայած ամեն օր շփվում են քովիդ վարակակիրների հետ, բայց անձնակազմից ոչ ոք վիրուսով չի վարակվել, քանի որ մայիսից ամբողջ բուժանձնակազմը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:
Շեշտում է՝ վիրուսի դեմ պայքարի միակ միջոցը պատվաստանյութն է: Ըստ նրա՝ եթե այսպես շարունակվի, ապա շուտով առողջապահական ոլորտի մասնագետներն առողջություն չեն ունենա, որպեսզի պայքարեն քաղաքացիների կյանքի համար. «Մենք արդեն իսկ կանգնել ենք այն խնդրի առաջ, որ բժիշկն առողջություն չի ունենալու՝ աշխատելու հիվանդների հետ, և պետք է խնայել բժշկական ռեսուրսները: Ե՛վ հոգեպես, և՛ ֆիզիկապես դժվար է մերժել 30 տարեկանին, երբ նա հոսպիտալացման կարիք ունի: Ինչպե՞ս մերժես: Պետք է ամեն ինչ անենք՝ պայքարելու այս հիվանդության դեմ: Ուզում եմ ստանալ քովիդի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափը, և գիտեմ իմ թիմն ինձ հետ է այդ հարցում: Ինձ համար յուրաքանչյուր աշխատող թանկ է»,- հավելում է Վարդուհի Սիսակյանը:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵրկրաշարժ Ադրբեջանում՝ Մինգեչաուրի ջրամբարի տարածքում
Բայդենն ու Մակրոնը 36 ժամվա ընթացքում կհայտարարեն «Հըզբոլլահ»-ի և Իսրայելի միջև հրադադարի մասին. Reuters
Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում խոցվել է 39 անօդաչու
Վերադարձ Երևան. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Մասկը «F-35» կործանիչը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն
Մի շարք բնակավայրերում ձյան տեղումներ են, որոշ հատվածներում՝ մառախուղ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Վթարային ջրանջատում Գեղարքունիքում. որ գյուղերում ջուր չի լինի նոյեմբերի 26-ին և 27-ին
Մարտական նռնակով զինված տղամարդը սպառնացել է այն պայթեցնել
Ալիևը զանգահարել է Դոնալդ Թրամփին. ինչ հարցեր են քննարկել
Երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում
Ոչ ոք չպետք է լռի բռնության առջև, դա յուրաքանչյուրիս քաղաքացիական պարտքն ու պատասխանատվությունն է. նախարար
24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և ընկել ձորակը․ կա վիրավոր
Մոսկվա-Շարժա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Կոռուպցիան ձեր հայրանունն է. Սերբիայի խորհրդարանում պատգամավորներն իրար են ծեծել
Քոչարյանը, գերիների հարցը շահարկելով, փորձում է շեղել հանրությանը. Հակոբյանը մանրամասնել է՝ ինչից (տեսանյութ)
Ինչ իրավիճակ է Լարսում
Գիշերային ակումբում ծեծկռտուք է եղել, կա վիրավոր. կասկածյալները տեղի անվտանգության աշխատակիցներն են
Քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածում հսկողության ուժեղացված միջոցառումները
Հպարտ եմ կրթվելու և լուսավորվելու մեր պապերի փորձառությամբ. Աննա Հակոբյանն այցելել է Սուրբ Ղազար (տեսանյութ)
Կոթիում երկհարկ հարակից տներ են այրվել
ՀԱՊԿ-ը չի կատարել Հայաստանի նկատմամբ իր անվտանգային պարտավորությունները, ՀՀ-ն ունի այլընտրանք. Հրայր Մանուկյան
Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել
Ակնկալում ենք սերտորեն համագործակցել ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում. Միրզոյանը՝ Բոչորիշվիլիին
Ձյուն և ձնախառն անձրև է տեղում. իրավիճակը հանրապետության ճանապարհներին
Ադրբեջանում ռազմական փորձագետը ձերբակալվել է Հայաստանի հետ սահմանային դիրքերը նկարահանելու և ցուցադրելու համար
Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն եղել. ԱԳՆ
«Զվարթնոց»-ի «Կարգո» բեռնային համալիրի մոտ մեքենա է այրվել
Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ ԿԳՄՍՆ-ն դիմել է Գլխավոր դատախազությանը
Ինչու է իջեցվել Կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը
«Դեմոկրատական այլընտրանք»-ը մասնակցելու է Գյումրու ընտրություններին. Սուրենյանց
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024-ի 9 ամսվա պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը
Ուժի մեջ են մտել ինքնագլորով և նմանատիպ շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները. ինչ չի թույլատրվում
Հովիկ Աղազարյանը հանդիպել է Ալեն Սիմոնյանի հետ
Հովիկ Աղազարյանը հետաձգել է մանդատը վայր դնելու որոշումը
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է. փակ ավտոճանապարհ կա
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, ՊՆ և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով քանի դատական ակտ է կայացվել, ինչքան գումար է վերադարձվել
Հաղթահարեցինք քովիդը, պատերազմը, հիմա ամուր ոտքերի վրա ենք․ «Իմ Քայլը» հիմնադրամի շահառուն ընդլայնել է բիզնեսը
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT