Երևան
12 °C
Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ առողջապահության նախարարի հրամանով՝ փոփոխություն է կատարվել «Մոդեռնա» պատվաստանյութի կիրառման ուղեցույցում և սահմանվել, որ այս պատվաստանյութով կարող են պատվաստվել նաև երեխաները՝ սկսած 12 տարեկանից:
Երեկ էլ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ Հայաստանում վիրուսի դեմ արդեն պատվաստվել է 45 երեխա:
ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման իմունականխարգելման բաժնի մանկաբույժ Պրիջիդա Սիմոնյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է՝ մեզ մոտ երեխաների պատվաստումը վիրուսի դեմ կիրառելի դարձավ առաջին հերթին պահանջարկը հաշվի առնելով: Ըստ նրա՝ շատ ծնողներ նամակագրության միջոցով էին դիմում և խնդրում, որ Հայաստանում նույնպես երեխաներին պատվաստեն քովիդի դեմ, քանի որ այդ փորձն արդեն կար արտերկրում:
Մասնագետի խոսքով՝ վիրուսի դեմ պատվաստվելիս երեխաների դեպքում նույն տեղային ռեակցիաներն են, որոնք արտահայտվում են մեծերի մոտ. «Ջերմություն, ձեռքի ցավ: Այլ ռեակցիա չենք արձանագրել: Այսինքն՝ և՛ երեխաների, և՛ մեծահասակների մոտ հանդիպող ռեակցիաները նույնն են: Շատ դեպքերում երեխաների շրջանում այդ ռեակցիաները ավելի քիչ են հանդիպում»,- պարզաբանում է Սիմոնյանը:
Քովիդի դեմ պատվաստման բացարձակ և ժամանակավոր հակացուցումները երեխաների դեպքում, համեմատած մեծերի հետ, նույնպես նույնն են: Բացարձակ հակացուցում է առաջին դեղաչափից հետո առաջացած անաֆիլաքսիան (որևէ արտաքին ազդակի նկատմամբ մարմնի սուր ալերգիկ ռեակցիա) կամ ալերգաբանական ռեակցիան: Ժամանակավոր հակացուցումն այդ պահին սուր հիվանդությունն է. դա կլինի վարակիչ կամ սոմատիկ հիվանդություն: Այդ դեպքում պետք է սպասել՝ մինչև երեխան առողջանա: Կարելի է պատվաստվել նաև քովիդով հիվանդանալուց 14 օր հետո:
Պահանջարկը գնալով աճում է, շատ ծնողներ ցանկանում են պատվաստել իրենց երեխաներին քովիդի դեմ, ասում է Սիմոնյանը: Չնայած երեխաները պատվաստվում են ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնության դեպքում, սակայն նրանք նաև հետաքրքրություններ ունեն վիրուսի դեմ կիրառվող պատվաստանյութերի վերաբերյալ: Մասնագետն ասում է՝ երեխաները նույնպես հետաքրքրվում և հասկանում են, որ քովիդը վտանգավոր և տարածվող վիրուս է: Նրանք էլ են անհանգստանում հակահամաճարակային իրավիճակից:
ՀՎԿԱԿԻ մասնագետը հավելում է՝ երեխաներին պատվաստելիս չպետք է մոռանալ, որ վիրուսի կանխարգելման հարցում կարևոր է նաև մեծերի պատվաստումը. «Մենք խնդիր ունենք մեր մեծահասակների շրջանում, քանի որ «դելտա» շտամը երիտասարդացել է, բայց, միևնույն է, մահացության մեծ տոկոսը ռիսկի խմբի շրջանում է: «Դելտա» շտամը ծանր ընթացք է ունենում նաև երեխաների շրջանում, և հիմա էլ վիրուսով վարակված և բարդություններ ունեցող երեխաներ կան: Նրանք համարվում են տարածողներ, և նրանց պատվաստումը վիրուսի տարածումը կանխարգելելու հարցում շատ կօգնի»:
Կորոնավիրուսային հիվանդության դեմ երեխաների շրջանում այլ երկրներում կիրառվում է «ՊՖայզր» պատվաստանյութը՝ 5-11 տարեկանների շրջանում: Ռուսական «Սպուտնիկ Վի» պատվաստանյութը նույնպես կիրառվում է՝ 12-18 տարեկան երեխաների շրջանում: «Կորոնավակ» պատվաստանյութն էլ կիրառվում է 3-17 տարեկան երեխաների շրջանում:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT