Երևան
12 °C
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ Նարեկ Մկրտչյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկու գլխավորած պատվիրակությանը։
Կարևորելով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ շուրջ 30 տարվա գործակցությունը՝ Նարեկ Մկրտչյանն ընդգծել է համատեղ իրականացված ծրագրերի արդյունավետությունը՝ Հայաստանի ժողովրդավարության, տնտեսական և սոցիալական զարգացման գործում։
Նախարարը մասնավորապես նշել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցությունն ընթանում է մի շարք ուղղություններով՝ աշխատանքային իրավունքներ, հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաների հիմնահարցեր, պայքար մարդկանց թրաֆիքինգի դեմ և այլն։ Գործակալության հետ արդեն իսկ մեկնարկած աշխատանքային հանդիպումների ընթացքում ներկայացվում և քննարկվում են նախարարության հետ համագործակցության մանրամասները։
«Մենք կարևորում ենք աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ԱՄՆ ՄԶԳ-ի հետ երկարամյա արդյունավետ համագործակցությունը, որը, կարծում եմ, սերտացման և զարգացման մեծ ներուժ ունի։ Հուսով եմ, որ այսօրվա հանդիպման արդյունքներով, կնպաստենք համագործակցության արդյունավետության բարձրացմանը, քանի որ մեր համատեղ նպատակը նույնն է՝ խոցելի խմբերի իրավունքների լիարժեք իրացում և խթանում, կայուն զբաղվածության ապահովում, սոցիալական ծառայությունների մատուցման համակարգի կատարելագործում»,– նշել է Նարեկ Մկրտչյանը։
Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև 2020թ․ պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված և ՀՀ-ում բնակվող անձանց ուղղված աջակցության ծրագրերի իրականացումը, ներկայացվել գործող միջոցառումների մանրամասները, քննարկվել այս ուղղությամբ հնարավոր համագործակցության տարբերակները։
Ալեքսանդր Սոկոլովսկին ևս, բարձր գնահատելով համատեղ իրականացված ծրագրերի ընթացքն ու արդյունքները, կարևորել է նախապես քննարկված հարցերի շուրջ շարունակական աշխատանքների իրականացումը։
«Հայաստանի Հանրապետության կառավարության հետ ունենք գործակցության բարձր մակարդակ։ Ես վերահաստատում եմ ԱՄՆ կառավարության դիրքորոշումը՝ աջակցելու Հայաստանի ժողովրդավարության և տնտեսության զարգացմանը»,-հանդիպման ընթացքում նշել է Ալեքսանդր Սոկոլովսկին։
Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքային հանդիպումները ընթացիկ ծրագրերի վերաբերյալ և քննարկել համագործակցության հետագա զարգացման հնարավորությունը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT