Քաղաքակրթությունների դաշինքն իր մանդատի շրջանակներում կարող է նպաստել տարածաշրջանում հանդուրժողականության խթանմանը. ԱԳՆ

Նոյեմբերի 22-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, Քաղաքակրթությունների դաշինքի Բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարությունը:

Վահե Գևորգյանը կարևորել է Քաղաքակրթությունների դաշինքի գործունեությունը՝ նշելով, որ Հայաստանը հանդիսանում է դաշինքի բարեկամների խմբի անդամ։ Նա ընդգծել է, որ միջկրոնական և միջմշակութային երկխոսությունը, ատելության խոսքի և խտրականության դեմ պայքարը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խթանումը էական դեր կարող են ունենալ խաղաղ և ներառական հասարակությունների կառուցման, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության ամրապնդման գործում։

Բարձր ներկայացուցիչ Մորատինոսը ներկայացրել է Քաղաքակրթությունների դաշինքի գործունեության հիմնական ուղղությունները և կարևորել Հայաստանի դերն ու մասնակցությունը դաշինքի աշխատանքներին։

ԱԳ նախարարի տեղակալը Բարձր ներկայացուցիչ Մորատինոսին տեղեկություններ է տրամադրել Արցախի դեմ ագրեսիայի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման, սրբապղծման և դրանց պատմության միտումնավոր խեղաթյուրման դեպքերի վերաբերյալ։

Այս առնչությամբ շեշտվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը, մասնավորապես՝ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի շրջանակներում տարածաշրջան անկախ գնահատման առաքելություն իրականացնելու հրատապությունը։

Զրուցակիցները համաձայնել են, որ Քաղաքակրթությունների դաշինքն իր մանդատի շրջանակներում կարող է նպաստել տարածաշրջանում հանդուրժողականության խթանմանը, միջկրոնական երկխոսությանը և կրոնական սրբավայրերի պաշտպանությանը։

Տպել
625 դիտում

Ռուս խաղաղապահները բանակցում են, որ ադրբեջանցիները վերադառնան ելման դիրք

Ադրբեջանը ձգտում է ավելի խստացնել Արցախի շրջափակումը. Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

Անհարմար եմ զգում այս պարտության համար. Ալեքսանդր Պետրակով

Եթե ցանկանում եք ինձ մեղադրել, մեղադրեք. Ալեքսանդր Պետրակով

Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով պարտվեց Թուրքիայի հավաքականին

Հայաստան-Թուրքիա՝ 1-2. Թուրքիայի հավաքականը հաշվի մեջ առաջ է անցնում

Տարեկան հաշվետվություն

7 րոպեում 4 դեղին քարտ

Հայաստան-Թուրքիա՝ 1-1. հաշիվը հավասարվեց

Հայաստան-Թուրքիա՝ 1-0. մեր հավաքականը բացում է հաշիվը

ՌԴ ՊՆ-ն՝ Շուշի-Լիսագոր հատվածում ադրբեջանական առաջխաղացման մասին

Ո՞ր պաշտոնյաներն են եկել ֆուտբոլ նայելու (լուսանկարներ)

Հայաստանի և Թուրքիայի հավաքականների ֆուտբոլիստները դուրս են եկել նախավարժանքի (լուսանկարներ)

Հայտնի են Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Թուրքիայի սպորտի նախարարը ժամանեց Հայաստան (լուսանկար)

Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ

Ովքեր են Հայաստանի ազգային հավաքականի «վտանգավոր» խաղացողները. թուրքական մամուլի անդրադարձը

Թուրքիայի սպորտի նախարարը ժամանում է Հայաստան. նա ճանապարհին է

Կյանքից հեռացել է Նարինե Հովհաննիսյանը

Ազգային ժողովը մեկ ժամով կանջատի էլեկտրականությունն ու արտաքին լուսավորությունը

Ադրբեջանի ԶՈՒ-ն Շուշի-Լիսագոր հատվածում խախտել է շփման գիծը և դիրքային առաջխաղացում ապահովել

Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վտանգը իրական է. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար

Մոսկովյանից մինչև Տերյան «մեծ սաղարթով» ծառերը ըստ հերթականության. Բեգոյանը լուսանկարներ է հրապարակել

Սուրեն Պապիկյանն այցելել է կանանց գնդի և ժամկետային ծառայող կանանց համար կառուցվող ուսումնական կենտրոն

Պաշտոնից ազատվել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենը

Երևանի կենդանաբանական այգու տնօրենն ազատվել է աշխատանքից

Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ

Ստեփանակերտի 2 բնակիչ Ադրբեջանին են փոխանցել գաղտնի և հույժ գաղտնի տեղեկություններ. նրանք կալանավորված են

Իրանի հյուսիս-արևմուտքում գրանցված երկրաշարժի հետևանքով 165 մարդ է տուժել

Դիլիջանում տուն է փլուզվել (լուսանկարներ)

Երևանում հայտնաբերվել է հետախուզվող 30-ամյա կինը

Կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացմամբ, վաճառքով զբաղվող հանցավոր խմբի 8 անդամ

Ծնվել է Մարկ Ցուկերբերգի երրորդ դուստրը

«Վստրեչի» կամուրջը վերանորոգվում է. ի հայտ են եկել չնախատեսված խնդիրներ (տեսանյութ)

Տոկիոյի հրաշքը՝ Երևանում. մանրամասներ երկրագնդի ամենագեղեցիկ ծառի մասին

Նոր հրաժարականի դիմում. Հրաչյա Սարգսյանի կադրերը հեռանում են քաղաքապետարանից

Դանակահարել են երևանյան ռեստորաններից մեկի անվտանգության աշխատակցին

Տավուշի մարզպետը ՌԴ դեսպանի հետ միջտարածաշրջանային երկկողմ համագործակցության հարցեր է քննարկել

«Տելեգրամ»-ով մեթադոն ձեռք բերած տղամարդը ձերբակալվել է