Երևան
12 °C
Մի քանի չհաջողված փորձից հետո, ի վերջո, Սոչիում կայացավ եռակողմ՝ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիև հանդիպումը։ Ինչպես և ակնկալվում էր, հանդիպման արդյունքում կողմերը չստորագրեցին որևէ հստակ փաստաթուղթ՝ բացի իրավիճակն արձանագրող և գալիք քայլերն ուրվագծելու մասին հայտարարությունից։ Ենթադրաբար, դեռևս կողմերին չի հաջողվել վերջնական համաձայնության գալ դժվար լուծելի համարվող հարցերում, ինչպիսիք են դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցով հանձնաժողովի ստեղծումը և ճանապարհների ու տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումը։
Չնայած վերոնշյալ կարևոր հարցերով որոշումների բացակայությանը՝ այս հանդիպումը որոշ չափով տարբերվեց նախորդ՝ հունվարի 11-ի հանդիպումից։ Ի տարբերություն նախորդ հանդիպման, որում Ադրբեջանի նախագահը փորձում էր հանդես գալ «հաղթողի» դիրքերից, այս անգամ երեք երկրների ղեկավարների խոսքում, գոնե հայտարարությունների մակարդակում, հստակորեն տեսանելի էր գործնական քայլերի հասնելու ցանկությունը։ Նույն Իլհամ Ալիևը, որն ադրբեջանական տեսախցիկների առաջ պարբերաբար ելույթ էր ունենում Հայաստանին ու Արցախին ուղղված հոխորտանքներով, այս անգամ փորձում էր դիրքավորվել ավելի «կառուցողական» կերպարում։
Ստորագրված հայտարարության միակ նորությունն այն էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցերով հանձնաժողովը լինելու է երկկողմ, որում ՌԴ-ն ունենալու է խորհրդատվական դերակատարում։
Հանդիպման արդյունքներով վերջնականապես հօդս ցնդեց ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից ավելի քան մեկ տարի շրջանառվող «Զանգեզուրի միջանցք» կոչվող երազանքը։ «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչման անհնարինությունը, ըստ էության, ընդունեց նաև Իլհամ Ալիևը՝ իր խոսքում չկիրառելով «Զանգեզուր» կամ էլ «միջանցք» եզրույթները։ Ստորագրված փաստաթղթում ևս բացակայում էր միջանցքային տրամաբանությամբ լուծումների կիրառումը։
Կարևոր էր նաև եռակողմ հայտարարության մեջ ամրագրված այն դրույթը, որով կողմերը վերահաստատել են 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների հետագա հետևողական իրականացման և անվերապահ պահպանման հանձնառությունը և դրանցից բխող մնացած խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությունը։ Այլ կերպ ասած՝ այս դրույթն ուղղակիորեն վերաբերում է Ադրբեջանին, մասնավորապես՝ նրա կողմից ստանձնած հումանիտար հարցերի իրագործմանը՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց փոխանակման հարցում։
Այս տեսանկյունից կարևոր էր նաև Նիկոլ Փաշինյանի կողմից այս հարցի լուծման կարևորության բարձրաձայնումը։ Ակնհայտ է, որ այս հարցում Ադրբեջանի վրա առկա է բազմակողմ ճնշում, ուստի պատահական չէր, որ հանդիպումից առաջ Ադրբեջանը հայկական կողմին փոխանցեց գերության մեջ գտնվող 2 անձի, ինչի մասին իր խոսքում հայտնեց նաև Իլհամ Ալիևը։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Սոչիում տեղի ունեցած հանդիպումը կրում էր փոխվարչապետների մակարդակով մի քանի ամիս իրականացված բանակցությունները ամփոփելու, դրա հիման վրա հետագա քայլերը հստակեցնելու և իրավիճակի հետագա սրացումները բացառելու բնույթ։
Մովսես Հարությունյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT