Երևան
12 °C
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի ղեկավար և ներկայացուցիչ Ելենա Միլոշևիչն այցելել են Լոռի և Տավուշ մարզերի մի շարք համայնքներ՝ դպրոցներում ՊՀԾ աջակցությամբ ներդրված գյուղատնտեսական նորարար կարողությունները դիտարկելու նպատակով։
Այս մասին հաղորդագրություն է տարածել նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Պաշտոնյաներն այցելել են Վանաձորի թիվ 27 և Թեղուտի դպրոցներին կից կառուցված ժամանակակից ջերմատներ, որտեղ աճեցվում են ավանդական և բարձրարժեք մշակաբույսեր, այդ թվում՝ բրոկոլի և կոլրաբի։ Ջերմատներում իրականացվող աշխատանքներին ակտիվորեն ներգրավված են դպրոցի սաները։

Այցի ընթացքում Արման Խոջոյանն ու Ելենա Միլոշևիչը եղել են նաև Շահումյանի և Դարպասի միջնակարգ դպրոցներում, որոնց տարածքում հիմնվել են ինտենսիվ այգիներ։ Ակնկալվում է, որ այգիներից տարեկան կստացվի ավելի քան 10-15 տոննա բերք։ Դպրոցները հագեցած են մրգի և բանջարեղենի չորացման սարքավորումներով, որոնց միջոցով ինտենսիվ այգիներից հավաքած բերքից կկազմակերպվի չրերի արտադրություն։
Արման Խոջոյանի խոսքով՝ դպրոցներում այսպիսի կարողությունների ներդրումը համահունչ է գյուղոլորտում պետական քաղաքականությանն ու կարող է օրինակ ծառայել նաև այլ համայնքների համար:
«Սա շատ կարևոր նախագիծ է, քանի որ այն կարծես գալիս է լրացնելու գործող պետական օժանդակության ծրագրերը, որոնք խրախուսում են ջերմատների, ինտենսիվ պտղատու և հատապտղային այգիների ստեղծումը։ Այն նաև ցուցադրում է, որ փոքր տարածքներում հնարավոր է ստեղծել, օրինակ, այնպիսի ինտենսիվ այգի, որը կարող է ավելի եկամտաբեր լինել, քան ավելի ընդարձակ տարածք զբաղեցնող ավանդական այգիները»,- նշել է Արման Խոջոյանը։

Նախարարի տեղակալը կարևոր է համարել, որ դպրոցամերձ ջերմատներում ու այգիներում կիրառվող նորարարական մոտեցումներն և տեխնոլոգիաները ունեն ոչ միայն ուսուցողական նշանակություն, այլև ոգևորիչ են և մոտիվացնող, քանի որ աշակերտները հնարավորություն են ստանում անմիջական մասնակցություն ունենալ գյուղմթերքի մշակմանը և ձեռք բերել ժամանակակից եղանակներով մշակաբույսերի աճեցման հմտություններ, ծանոթանալ արտադրական ողջ արժեշղթային։
Միաժամանակ Արման Խոջոյանն ընդգծել է, որ նման ծրագրերը նպաստում են նաև համայնքային կարողությունների զարգացմանը և գյուղատնտեսական գործունեության եկամտաբերության ավելացմանը։
Փոխնախարարը լիահույս է, որ այգեգործական և ջերմոցաշինական հարուստ գիտելիքներով զինված այս դպրոցների սաները հետագայում կարող են համալրել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների շարքերը և իրենց հետագա կյանքը կապել գյուղատնտեսության հետ։
ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և այլ գործընկերների հետ համատեղ, ուսումնասիրում է «Դպրոցական սնունդ» ծրագրի և «Պարենային արժեշղթաների» նախագծի տրանսֆորմատիվ բաղադրիչին լրացուցիչ կառուցվածքային մոտեցում տրամադրելու հնարավորությունները։

Այս առնչությամբ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Ելենա Միլոշևիչը նշել է․ «Այս երկուսի միջև կարևորագույն կապը ենթակառուցվածքներում ներդրումներն են, որոնք ծառայում են թարմ և առողջարար սննդով ապահովմանը, միաժամանակ երեխաներին, նրանց ծնողներին և համայնքներին կրթելով ժամանակակից տեխնոլոգիաների մասին, որոնք օգտագործվում են Հայաստանում մաքուր, կանաչ և ինտենսիվ գյուղատնտեսության համար։
ՊՀԾ-ն նաև ընդգծում է աշակերտների գյուղատնտեսական գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև մոտիվացնում է նրանց ագրոբիզնեսում հնարավոր կարիերա սկսելու համար: Սա դրական ազդեցություն կունենա այս կարևոր տնտեսական ոլորտում երկրի ընդհանուր ազգային կարողությունների վրա»:
Ընդհանուր առմամբ, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ Հայաստանի 44 համայնքի դպրոցներում հիմնվել են ջերմատներ, ինտենսիվ պտղատու և հատապտղային այգիներ, որտեղ աշակերտները կարող են ներգրավված լինել գյուղատնտեսական գործունեության մեջ։


Իրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT