Երևան
12 °C
«Ախ կիսատ օրացույց սերերի, երանի չլիներ»: Այս խոսքերն Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված 18-ամյա Շանթ Նավոյանի մասին են։ Զոհվելուց մեկ տարի անց՝ դեկտեմբերի 14-ին՝ Շանթի ծննդյան օրը, նրա մասին երգն ու տեսահոլովակը կդիտեն բոլորը, Շանթի ֆիզիկական բացակայությունն անտեսելով՝ հոգեպես կզգան նրա ներկայությունը։ Այդ օրը Շանթը թերևս բոլորի կողքին կլինի, քանի որ նրան նվիրված երգի հեղինակներից յուրաքանչյուրը հենց երգի միջոցով է իր խոսքն ասել Շանթի մասին:
Տղայի զոհվելուց հետո նրան նաև երգի միջոցով ապրեցնելու գաղափարը ծնողներինն է, որը կյանքի է կոչվել խոսքերի հեղինակի՝ Ավետ Բարսեղյանի, երաժշտության հեղինակի՝ Արսեն Գրիգորյանի, և կատարողի՝ Սոնա Ռուբենյանի միջոցով:
Շանթի մայրը՝ Էլեն Նավոյանը, «Հայկական Ժամանակի» հետ զրույցում ասում է. «Միտքն իմ ու ամուսնուս մոտ հղացավ: Շանթի մասին գիրք կա, նաև երգի միջոցով նրա մասին պատմելու գաղափար առաջացավ։ Մտերիմ մարդու հետ խորհրդակցեցի, և այդ պահից սկսած՝ սկսեցինք իրագործել գաղափարը։ Քայլ առ քայլ իրականցավ․ նախ՝ երաժշտությունը ստեղծվեց, հետո՝ երգը»:

Երաժշտությունը ծնվել է սեպտեմբերի սկզբին, իսկ երգի բառերը՝ պատերազմի մեկ տարվա տարելիցին՝ սեպտեմբերի 27-ին։ Որդեկորույս մայրն ասում է՝ երգն ամբողջովին Շանթն է ու Շանթի մասին։
Մինչ բառերը գրելը՝ Ավետ Բարսեղյանը նախ ծանոթացել է Շանթի հետ կապված հիշողություններին և պատմություններին։ ««Շանթի հետ ծանոթանալուց հետո» երգն ամբողջությամբ պատրաստ է եղել: Ավետի և Շանթի ծանոթությունը պետք է լիներ մեր միջոցով, նրա գրքի միջոցով։ Հանդիպում էինք, խոսում ու պատմում Շանթի մասին։ Խոսքերն էլ այդ օրը ստեղծվեցին․ կարծես ամեն ինչ իր հետ կապված լինի»,- նկատում է մայրը։
Երգն անվանվել է «Կարոտի նռնենի». ինչպես պատերազմի դաշտում, այնպես էլ դրանից հետո Շանթն ու նռնենին միմյանցից անբաժան են եղել: Այստեղ էլ նռնենին իր հետ է։
Պատերազմի օրերին Շանթն իր մոտ եղած նոթատետրերից մեկում գրել է․ «Երրորդ օրն էր, արագ տեղափոխվեցինք հիմնական կրակային կետ ու սկսեցինք արկեր իջեցնել՝ կրակելու համար: 80 կգ արկերն իջեցնելուց աչքս ընկավ ինձնից մի 30 մետր հեռու գտնվող մեծ ու կարմիր պտուղներով նռնենու վրա: Երկու օր ոչինչ չընդունած ստամոքսս ու կռվի լրջությունը պատկերացնող ուղեղս սկսեցին պատերազմել: Ոտքերս վազում էին՝ մեքենայից արկ իջեցնելու, բայց աչքս նռնենուց չէր կտրվում: Ուշք ու միտքս ծառին մոտենալն ու նուռ խժռելն էր: Ականջիս սուլոց լսվեց, գլուխս վախվորած թեքեցի վերև, ու վրաս կարմիր անձրև թափվեց: Պայթյունը մի պահ խլացրել էր, ինձ գցեցի գետնին ու սկսեցի գոռալ տղերքի անունները, որ համոզվեմ՝ բոլորը լավ են...: Չորսն էլ լավ էին: Նայեցի կողքերս՝ ամեն ինչ նույնն էր, մենակ նռնենին չկար. արկն ընկել էր ուղիղ վրան ու փոշիացրել...: Նրա տեղում մուգ ծուխ էր բարձրանում: Տպավորություն էր, թե ընկեր եմ կորցրել: Քայլեցի թաքստոց, նստեցի հողին ու սկսեցի դեմքս մաքրել քաղցր կարմիրից: Իմ ուղղությամբ կրակված առաջին արկն իր վրա վերցրեց նռնենին»:

Երգը կատարող Սոնա Ռուբենյանն էլ, «Հայկական Ժամանակի» հետ զրույցում հուզմունքը զսպելով, անկեղծանում է, որ Շանթի այս գրածը կարդալուց հետո է հասկացել երգի ողջ իմաստը․ «Երգը հասկացա այն երգելիս ընդամենը րոպեներ առաջ։ Շանթի մայրիկին արդեն ճանաչում էի էկրաններից ու նրան շատ բան ունեի ասելու, սակայն հանդիպման ժամանակ ոչինչ չկարողացա ասել։ Երբ առաջարկն ստացա, որ ցանկանում են Շանթի մասին պատմող երգը ես կատարեմ, հասկացա, որ այդ երգը երգելով՝ կկարողանամ ասել այն բոլոր խոսքերը Շանթի մայրիկին, որ ուզում եմ ասել։ Երգը ձայնագրելու ողջ ընթացքում ամբողջ մարմնով դողացել եմ, բայց նաև հասկացել, որ այն բոլոր դժվարությունները, որի միջով անցա երգը ձայնագրելիս, ուղղակի անհամեմատելի են այն զգացողությունների հետ, ինչը զգացել են Շանթի ծնողներն ու պատերազմում որդի կորցրած բոլոր ծնողները»:
Երգը հոգու խոսք է, որ բոլորը հայտնել են Շանթին, ասում է Սոնան։ Այն ձայնագրելիս ներկա են եղել նաև Շանթի ծնողները և քույրը: «Ձայնագրելիս խնդրեցին, որ ներկա լինեն, ես ասացի՝ երևի թե չեմ կարող երգել. թող սկզբում գան, եթե կարողանամ ինձ հավաքել, թող մնան։ Սակայն մեջս ուժ գտա և երգեցի: Աչքերս փակել էի, որ քույրիկի ու ծնողների հայացքին չհանդիպեմ»,- ասում է երգչուհին և նկատում, որ իր համար մեկ այլ կարևոր հանգամանք էլ այն էր, որ ինքն ու Շանթը նույն օրն են ծնվել:
Տեսահոլովակի և երգի ձայնգրման գործընթացն արդեն ավարտվել է։ Շնորհանդեսը կլինի դեկտեմբերի 14-ին «Մետրո» թատրոնում։
Արցախյան 44-օրյա պատերազմում Շանթ Նավոյանը մարտնչել է Ջաբրայիլի (Ջրական) շրջանում։ «Մենք առաջ ենք գնում» խոսքերով 18-ամյա զինծառայողը պատերազմի ամբողջ ընթացքում գոտեպնդել է ծնողներին, համոզել, որ ամեն բան կարգին է, ինքը լավ է։
Վերջին հեռախոսազանգի ժամանակ Շանթը մորն ասել է՝ «Մի տեսակ հոգնած եմ, մամ, գնամ, քնեմ»: Դա եղել է մոր և որդու վերջին զրույցը: Շանթ Նավոյանը զոհվել է հոկտեմբերի 10-ին՝ պատերազմի ժամանակ առաջին անգամ հայտարարված հրադադարից րոպեներ անց:

Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT