«Hard Rock Cafe»-ների հայտնի բրենդը գալիս է Հայաստան. Երեւանի որ հատվածում կլինի այն ու ինչ է խոստանում այցելուներին

Hard Rock Cafe-ների հայտնի բրենդը Հայաստան է գալիս: Երեւանը կմիանա աշխարհի 68 երկրներին ու կունենա «ռոքային» դիմագիծ:

Hard Rock Cafe Yerevan-ը գտնվելու է Երեւանի պատմական եւ զբոսաշրջային կենտրոնում. Հանրապետության հրապարակը՝ Պատմության թանգարանով, Կառավարության շենքով, ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա են լինելու սրճարանից: Պուշկին 3Ա հասցեում գտնվող յուրահատուկ ճարտարապետական ոճ ու պատմություն ունեցող շենքում է այն լինելու:

Այսօր մեր այցելության ժամանակ մուտքը փակ էր. այնտեղ դեռ աշխատանքներ են ընթանում: Երկհարկանի սրճարանն ունենալու է փակ եւ բացօթյա սրահներ: Առաջին հարկում գտնվող փակ սրահում այցելուները կարող են իրենց երեկոն անցկացնել՝ վայելելով կենդանի կատարմամբ համերգներ: Լինելու են ինչպես տեղական բենդերի, այնպես էլ արտասահմանից հրավիրված մշակութային գործիչների համերգներ:

1000 քմ տարածք զբաղեցնող սրճարանը կարող է միաժամանակ ընդունել 290 հյուրի։

Սրճարանի բացօթյա սրահը լինելու է Hard Rock Cafe Yerevan-ի երկրորդ հարկում, այդտեղ գործելու է նաեւ երաժշտական հուշանվերների ցուցադրություն: Տարբեր ժամանակների աշխարհահռչակ ռոք արտիստների եւ խմբերի նվիրաբերած կամ նրանցից գնված այդ իրերի ցուցադրությունները վաղուց դարձել են Hard Rock սրճարանների հիմնական այցեքարտը:

Ճաշացանկում ներառված են լինելու բուրգերներ «Original Legendary Signature Steak Burgers» շարքից, աղցաններ, սենդվիչներ եւ անուշահամ աղանդեր: Սրճարանն առաջարկում է նաեւ մի շարք ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքներ, այդ թվում՝ Hard Rock-ի ֆիրմային «Փոթորիկ» կոչվող կոկտեյլը:

Hard Rock Cafe-ի Երեւանի գործընկերը «Dome Arena» ընկերությունն է, որը հիմնադրել են «Food Republic» ընկերությունը եւ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ)։

Ի դեպ, նշենք, որ սրճարանի մասին նախօրեին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր կատարել նաեւ ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) խորհրդի նախագահն է: Ավինյանը նշել էր, որ հանդիպել է «Hard Rock Cafe» ցանցի փոխնախագահ Անիբալ Ֆերնանդեսին, որի հետ  քննարկել են «Hard Rock Cafe Yerevan» նախագծի մանրամասները:

ԱՆԻՖ-ը համաֆինանսավորում է ծրագիրը՝ 48% մասնակցության չափով։ ԱՆԻՖ-ը ծրագրին մասնակցում է «Քովիդ-19»-ի տնտեսական հետեւանքների մեղմացման նպատակով ստեղծված դուստր ընկերության հակաճգնաժամային ֆոնդի ծրագրերի շրջանակներում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3746 դիտում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան

«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը

«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան

Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է