ՀՀ կառավարության տնտեսական ծրագրի դրույթները համահունչ են գյուղական համայնքների զարգացման մեր նպատակներին. Նացվլիշվիլի

Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Ռաֆայել Գևորգյանը, Արշակ Ասլանյանը, Անի Իսպիրյանը, նախարարության և ՄԱԶԾ-ի ներկայացուցիչներ։  

Վահան Քերոբյանը, կարևորելով ՄԱԶԾ-ի հետ համագործակցությունը, համառոտ ծանոթացրել է կառավարության ծրագրի տնտեսական հատվածի հիմնական դրույթներին, դրանց իրագործման նպատակով նախանշված միջոցառումներին, խոսել իրականացվող բարեփոխումների մասին։ Կարևորագույն բարեփոխումների շարքում նախարարն առանձնացրել է  հողային և ջրային ռեֆորմները և ընդգծել, որ նախարարության ուշադրության կենտրոնում է գյուղական համայնքներում զբոսաշրջության, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ծրագրերը, քանի որ դրանք կարող են նպաստել գյուղական համայնքներում ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի ստեղծմանը, ինչը թույլ կտա համայնքներում ստեղծել աշխատանքի այլընտրանքներ։

Նաթիա Նացվլիշվիլիի խոսքով, Կառավարության տնտեսական ծրագրի դրույթները համահունչ են գյուղական համայնքների զարգացմանն ուղղված իրենց նպատակներին։ ՄԱԶԾ ներկայացուցիչները  ներկայացրել են գյուղական համայնքներում իրենց կողմից իրականացվող ծրագրերի արդյունքները և խոսել ապագա անելիքների մասին, որոնք հիմնականում ուղղված են լինելու գյուղատնտեսության, զբոսաշրջության, փոքր և միջին ձեռնարկատիրության, գյուղական համայնքների զարգացմանը` արժեշղթաների ստեղծման միջոցով։ 

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են համատեղ ստեղծվող կանանց ձեռնարկատիրության և զբաղունակության զարգացման աքսելերատորի` «Աքսելերատոր#5. կանանց տնտեսական ներուժի հզորացման ազգային պլատֆորմ»–ի դերը տնտեսության առաջընթացի մեջ։ Կառավարությունը 155 մլն ՀՀ դրամ կհատկացնի աքսելերատորի ստեղծմանը։ Աքսելերատորի նպատակն է կանանց տնտեսական ներուժի իրացումը, և այն ուղղված է լինելու կանանց ձեռներեցության խթանմանը և աշխատաշուկայում կանանց պահանջվածության մակարդակի բարձրացմանը՝ վերջիններիս մրցակցային առավելությունների ընդգծման միջոցով։

Այս համատեքստում նախարար Քերոբյանն ընդգծել է կանանց դերի կարևորությունը տնտեսության մեջ և հավելել, որ Հայաստանում տնտեսության մեջ կանանց ողջ ներուժն իրացված չէ։ Նա համոզմունք է հայտնել, որ համատեղ իրականացվող ծրագրերն առավել կմեծացնեն կանանց դերը տնտեսության զարգացման գործում։

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են կառավարության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ռազմավարության, զբոսաշրջության զարգացման ծրագրերի և կանաչ տնտեսության մասին։  

Անդրադառնալով կանաչ տնտեսության զարգացման հարցերին՝ ՄԱԶԾ-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ իրենց գործընկերների հետ՝ ԵՄ, ՀԲ, նախատեսում են բարձր մակարդակի «կանաչ» տնտեսության վերաբերյալ երկխոսությունների կազմակերպում և «կանաչ» հարթակի ստեղծում, որոնք կնպաստեն կանաչ և կայուն զարգացման ռազմավարության ու ճանապարհային քարտեզի մշակմանը և իրականացմանը:

Նշվել է, նաև, որ էկոնոմիկայի նախարարության կողմից աշխատանքներ են իրականացվում կանաչ տնտեսության զարգացման ռազմավարության մշակման ուղղությամբ։

«Կանաչ» օրակարգի մասին խոսելիս՝ նախարարը նշել է, որ Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում կանաչ տնտեսության ձևավորման հարցերին․ 2022թ․-ի հունվարի 1-ից ևս 3 տարով երկարաձգվեց արտոնյալ պայմաններով էլեկտրոմոբիլների ներկրումը։ Կառավարությունը նաև դիտարկում է Հայաստանում էլեկտրոմոբիլների արտադրության հնարավորությունները։

Այս համատեքստում նախարարը տեղեկացրել է, որ այժմ էկոնոմիկայի նախարարությունը հետաքրքրված է Հայաստանում կանաչ ջրածնի արտադրությամբ։ Այս ոլորտում Հայաստանն ունի բավականին մեծ գիտական ներուժ և փորձ․ հայ գիտնականներին հաջողվել է ջրածնից արհեստական քարեր ստանալ։ Հայաստանում կանաչ ջրածնի արտադրությունը կարող է լայն հնարավորություններ ստեղծել տնտեսության «կանաչ» աճի համար։

Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են ընթացիկ ծրագրերի շարունակականության ապահովումը և համատեղ նոր ծրագրերի ուղղությամբ աշխատանքների իրականացումը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1116 դիտում

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով