Երևան
12 °C
Որոշ ժամանակ առաջ երգիչ, ինչպես նաև իրեն քաղաքական գործիչ համարող Մհեր Արմենիան (Մհեր Մեսրոպյան) քայլարշավ էր սկսել Շուռնուխից դեպի Երևան՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի և գործադիրի հրաժարականը: Մհերը նշում էր, որ ՀՀ կառավարության ղեկավարը պատրաստվում է «ինչ-ինչ փաստաթղթեր ստորագրել» Մոսկվայում, և ինքն իր այդ քայլով փորձում է կանխել դա: Դրանից հետո նա նույն պահանջով հացադուլ իրականացրեց Մատենադարանի դիմաց, որը տևեց մեկ շաբաթ:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա, անդրադառնալով այդ ամենից հետո լռելուն և քաղաքական հայտարարություններ չանելուն, դիտարկմանը՝ հնարավո՞ր է՝ հցադուլից հետո առողջական խնդիրներ են առաջացել, ասաց՝ առողջական խնդիրներ չունի, պարզապես հացադուլի հետևանքով մի քանի կգ նիհարել է, իսկ լռելու պատճառն այն է, որ սպասում է վարչապետի արձագանքին, քանի որ ինքը դիմել է՝ նրա հետ հանդիպելու համար:
«Ես ցանկանում եմ հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Դիմել եմ նրա աշխատակազմին, սակայն մինչև հիմա որևէ արձագանք չեմ ստացել. սպասում եմ այդ հանդիպմանը: Չգիտեմ՝ կլինի՞ այն, թե՞ ոչ, բայց ես այդ հանդիպումը շատ եմ կարևորում: Ցանկանում եմ նրա հետ քննարկել երկրում ստեղծված իրավիճակը: Ես շատ հարցեր ունեմ, որոնք անձամբ եմ վարչապետին ցանկանում տալ»,- ընդգծեց Մհերը:
Նրա խոսքով՝ չի հասկանում, թե ինչո՞ւ չեն արձագանքում վարչապետի աշխատակազմից. «Միգուցե իմ դիմումը պաշտոնապես չի հասել իրեն: Բայց ես դեռ սպասելու եմ, քանի որ այդ հանդիպումից հետո պետք է որոշեմ իմ հետագա քայլերը»:
Դիտարկմանը՝ ժամանակին ինքը պնդում էր, թե Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է «գաղտնի փաստաթուղթ» ստորագրել, հարցին՝ դեռ նույն պնդմա՞նն է, Մհեր Արմենիան ուղղեց՝ ասելով, որ ինքը չի ասել, թե վարչապետը պատրաստվում է գաղտնի փաստաթղթեր ստորագրել. «Ասում էի, որ հարցեր ունեմ այն փաստաթղթերի հետ կապված, որոնք նա պատրաստվում է ստորագրել Մոսկվայում: Բայց հետևելով գործընթացներին՝ այս պահին որևէ գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվում»:
Հարցին՝ Շուռնուխից Երևան գալով, հացադուլ հայտարարելով՝ կարողացե՞լ է լուծել այն խնդիրները, որոնց համար դիմել էր այդ քայլին, «Ազգի ձայնը» կուսակցության ղեկավարը դրական պատասխան տվեց:
«Երբ մենք քայլեցինք Շուռնուխից, այդ ընթացքում վարչապետը պետք է մեկներ Մոսկվա, բայց այն հետաձգվեց, մենք որոշ չափով հասանք մեր ուզածին: Հետո վարչապետն ավելի բաց սկսեց խոսել՝ մանրամասնելով, թե ինչ է պատրաստվում անել, ինչ քայլեր է ձեռնարկելու: Փաստացի մենք որոշակի ազդեցություն ունեցանք»,- կարծում է նա:
Դիտարկմանը, որ այս ընթացքում, երբ ինքը սկսել է ավելի քիչ խոսել, մտավախություն չունի՞, որ հասարակությունը կմոռանա իրեն՝ որպես քաղաքական գործչի, Մհեր Արմենիան վստահեցրեց՝ իրեն մոռանալ չի լինի. «Ես հիմա զբաղված եմ կուսակցաշինական աշխատանքներով, մշակում ենք ծրագրեր, դիմացը Նոր տարի է, հետո է՛լ ավելի ակտիվ կլինենք: Բացի դրանից, ես ունեմ նաև երաժշտական կարիերա, որով նույնպես զբաղվում եմ»:
Դիտարկմանը, որ հասարակությունն իրեն ընդունում է որպես մշակութային, ավելի նուրբ ու կոկիկ կերպարի, սակայն քայլարշավից և հացադուլից հետո ավելի խիզախ Մհերի հետ հասարակությունը ծանոթացավ, նա ընդգծեց՝ մեկը մյուսին չի խանգարում. «Հասկանում եմ իմ նկատմամբ մարդկանց վերաբերմունքը և իրենց մտքում կերտած կերպարը, բայց մեկը մյուսին չի խանգարում: Ես կարող եմ լինել և՛ երաժշտական ասպարեզում, և՛ քաղաքականության մեջ»:
Հարցին՝ իսկ 2022-ին ի՞նչ նորություններ պետք է սպասել երգիչ Մհեր Արմենիայից, զրուցակիցը նշեց՝ հնարավոր է մենահամերգով հանդես գա. «Ձայնագրում եմ նոր երգեր, հնարավոր է՝ ունենամ մենահամերգ, միգուցե զուգերգեր լինեն ռուսական էստրադայի ներկայացուցիչների հետ»:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT