Երևան
12 °C
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի 2021 թվականի դեկտեմբերի 15-ի հրամանով հաստատվել են կոմիտեի որակավորման հանձնաժողովի գործունեության, համակարգում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով քննությունների անցկացման, ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ատեստավորում անցկացնելու և վերջիններիս ծառայողական առաջխաղացման ցուցակի ձևավորման կարգերը, որոնք նպատակ ունեն առավել կատարելագործել տվյալ ուղղություններում նախատեսվող աշխատանքների տրամաբանությունը՝ հիմքում ունենալով վերջիններիս արդյունավետության բարձրացման և հրապարակայնության ու թափանցիկության ապահովման գերակայությունները:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:
ՔԿ նախագահի հիշյալ հրամանով մինչ այդ տվյալ ոլորտը կանոնակարգող երեք առանձին իրավական ակտերը ներառվել են մեկ իրավական ակտում, որոշ դրույթներ լրացվել և փոփոխվել են՝ նպատակ ունենալով առավել համակարգված դարձնել վերը թվարկված գործընթացի կազմակերպման բոլոր հատվածները և կառույցում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց հետ տարվող աշխատանքներում ապահովել մեկ միասնական քաղաքականություն:
Ըստ արդեն իսկ հաստատված փաստաթղթի՝ կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով քննությունների, ատեստավորման, ինչպես նաև ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց առաջխաղացման ցուցակի ձևավորման գործընթացն այսուհետ ենթակա է պարտադիր ձայնագրման կամ տեսաձայնագրման, ինչն էապես նպաստելու է դրանց օբյեկտիվության, անկողմնակալության բարձրացմանը, գործընթացի կազմակերպման թափանցիկությանը:
Նոր իրավակարգավորումներով Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող գրավոր և բանավոր քննության արդյունքները հրապարակվելու են Կոմիտեի պաշտոնական կայքում:
Կոմիտեում համապատասխան գործընթացի կազմակերպման պատասխանատուները տեղեկացնում են, որ եթե ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ատեստավորման հարցաշարը նախկինում ընդգրկում էր ՀՀ քրեական իրավունքի, ՀՀ քրեական դատավարության իրավունքի և կրիմինալիստիկայի ոլորտները, ապա ներկայումս դրանց ավելացել են նաև քրեաիրավական և քրեադատավարական ոլորտի՝ Վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային և Սահմանադրական դատարանի որոշումները:
Բացի այդ, նախկինում Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող բոլոր անձանց համար հարցաշարը մեկն էր՝ անկախ զբաղեցրած պաշտոնից: Ներկա իրավակարգավորումներով ատեստավորման հարցաշարերը դասակարգվել են 3 խմբի՝ Կոմիտեի վարչությունների պետերի և նրանց տեղակալների, բաժինների պետերի ատեստավորման, բաժինների պետերի տեղակալների, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչների և հատկապես կարևոր գործերով քննիչների ատեստավորման, ինչպես նաև՝ քննիչների և ավագ քննիչների ատեստավորման հարցաշարերի:
Նշված հարցաշարերում քրեաիրավական և քրեադատավարական ոլորտի Վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային և Սահմանադրական դատարանի որոշումների վերաբերյալ հարցադրումները, համապատասխանաբար, 1-ին դեպքում կազմված են 50 հարցից, 2-րդ դեպքում՝ 35, իսկ 3-րդ դեպքում՝ 25 հարցից: Տարբերակված մոտեցում է ցուցաբերվել նաև նշված հարցաշարերում ներառված Վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի որոշումների համամասնության հարցում:
Կոմիտեի նախագահի նշյալ հրամանում, նոր կարգավորումներ են տրվել ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին ատեստավորման արդյունքներով լրացուցիչ վերապատրաստման ուղարկելու հետ կապված և դրան հաջորդող գործընթացներին: Գործող իրավակարգավորումների համաձայն Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի գիտելիքները, լրացուցիչ վերապատրաստում անցնելուց հետո Կոմիտեի որակավորման հանձնաժողովի կողմից ենթակա են ստուգման, իսկ դրանից մեկ տարի հետո վերջինս ենթակա է արտահերթ ատեստավորման, բացառությամբ, եթե Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն ստուգումն անցնելու օրվանից մեկ տարվա ընթացքում ենթակա է հերթական ատեստավորման:
Սկզբունքային փոփոխություն է կատարվել Կոմիտեում ծառայողական առաջխաղացման գործընթացի կազմակերպման ասպարեզում և այսուհետ համանուն աշխատանքներն ամբողջապես կազմակերպվելու են ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց առաջխաղացման ցուցակի ձևավորման նոր կարգի համաձայն: Նախատեսված իրավակարգավորումների համաձայն, որպես նորարարություն, Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը կարող է արտահերթ կարգով առաջխաղացման ցուցակում ընդգրկվել նաև ՔԿ ղեկավարությանն անձամբ այդ մասին դիմում ներկայացնելու եղանակով և դրանում նշելով այն պաշտոնը, որին հավակնում է:
Քննչական կոմիտեի պատասխանատուների հավաստմամբ հիշյալ հրամանի պահանջների համակողմանի կատարումը լինելու է կառույցի՝ հաջորդ տարվա գործունեության առանցքային ուղղություններից մեկը և անհրաժեշտ գործողություններ են ձեռնարկվելու՝ համակարգում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածուների ցուցակի համալրման, որակավորման, ատեստավորման և ծառայողական առաջխաղացման գործընթացները նորովի արդյունավետությամբ կազմակերպելու նկատառումներով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում21 գույք և 1 տրանսպորտ. ամփոփ՝ պետությանը վերադարձված ապօրինի ծագում ունեցող գույքի տնօրինման վերաբերյալ
Գրանցված աշխատատեղերի թիվը նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ աճել է 40 հազար 490-ով․ Պապոյան
Դաշնակներին ու եկեղեցական տարրերին իշխանություն վերադարձնելու փորձը ոչնչացավ 70-անց կնոջ ոտքերի տակ. Սիմոնյան
ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հետևանքները
Տարատեսակ բլոգերների, ակտիվիստների անվան տակ պետությունը ներսից քանդելու հրահանգ ստացածներն են. Ադամյան
Արարատի մարզում տղամարդը, հացատանը մատուցողուհուց մերժում ստանալով, շշերով հարվածել է նրան և կին տնօրենին
Որքան ընտրությունները մոտենան, խուլիգանությունը, «ռազբորկաները» ավելի շատ են լինելու մեր կյանքում. Դալլաքյան
ՌԴ նախագահի աշխատակազմը ակտիվացրել է տեղեկատվական աշխատանքը ՀՀ-ի 2026 թ-ի ընտրությունների հետ կապված. Մկրտչյան
Քյամրան Ալիևը կրկին կնշանակվի Ադրբեջանի գլխավոր դատախազ
Կարևոր է ստեղծել միջավայր, որտեղ աշխատանքը ոչ միայն կենսաապահովման, այլև ինքնադրսևորման աղբյուր է. ԱՍՀ նախարար
Հզոր ավազե մրրիկը հարվածել է Եգիպտոսի հյուսիս-արևմուտքին. տեսանյութ
Նոր Գեղի-Արզնի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ
Ավտովթար Երևանում․ կան տnւժածներ
Աշխատող քաղաքացու հուսալի ձեռքերով է ձևավորվում, ամրանում մեր պետությունն ու անվտանգությունը. ԱԺ նախագահ
ԱՄՆ-ը և Ուկրաինան ստորագրեցին օգտակար հանածոների մասին համաձայնագիրը. ի՞նչ է ստանալու կողմերից յուրաքանչյուրը
Աշխատանքն այն հիմնաքարն է, որի վրա կառուցվում է ինչպես անձնական բարեկեցությունը, այնպես էլ պետության. նախագահ
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
Ջայլամային դիվանագիտություն, կամ երբ հարմար չէ, կույր ու խուլ ենք. ինչո՞ւ է Կալլասը Բաքվում լռել կարևորի մասին
Հավասար և անվտանգ պայմաններում բոլորիս մաղթում եմ արդյունավետ և ստեղծագործ աշխատանք. ՀՀ ՄԻՊ
Աշխատանքը պետք է լինի արդյունք ստեղծելու և այդ արդյունքը վայելելու միջոց․ ՀՀ վարչապետի ուղերձը
Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. նա կկալանավորվի
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Շրջափակել, ինչ-որ ձայներ են հանել. սրա քաղաքական պատասխանը ստանալու եք. Ալեքսանյանը՝ մոր հետ կատարվածի մասին
Փաշինյանը «կուլ տվող» լիներ՝ Քոչարյանը ֆիզիկապես էդ մտքերն արտահայտելու հնարավորություն չէր ունենա. Չախոյան
Որոնվող 43-ամյա կնոջ դին հայտնաբերվել է Ձորագետի կիրճում՝ Ստեփանավանի կամրջի տակ
Վաղ թե ուշ մեր հարաբերությունները Եվրոպայի հետ կվերականգնվեն, դա կասկածից վեր է. Պուտին
2020-ի պատերազմը եղավ, քանի որ չէինք ցանկանում այլևս ստրուկ լինել, ինչպես Քոչարյանի տարիներին. տեսանյութ
Արմավիր քաղաքում մոտ 40 թափառող շան են թունավորել. կենդանիների մի մասը սատկել է
Շվանիձոր-Նռնաձոր հատվածում պայթեցման աշխատանքներ են իրականացվելու
ՍՊԸ-ի տնօրենն ապօրինի արդյունահանում է իրականացրել. պետությանը պատճառվել է 330 միլիոն դրամի վնաս. տեսանյութ
Պուտինի հույսը Գարեգին Բ-ն է իր «կռուգ»-ով․ կաթողիկոսի համար սա լինելու է «հոգևոր ինքնասպանություն»․ Սաֆարյան
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
Հունաստանի վարչապետը մայիսին կմեկնի Թուրքիա
Բեռնատարը բախվել է գազատար խողովակին, պոկել այն. Փարպիում երթևեկությունը կաթվածահար է եղել
Կարևորվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդառված անձանց ազատ արձակման խնդրի հասցեագրումը
Նույնականացման քարտերի տպագրության օրական ծավալը կկրկնապատկվի․ ապրիլի 30-ի դրությամբ 96 900 դիմում է ստացվել
Նոր Նորք վարչական շրջանում կատարվածն ակնհայտ սադրանք է, քայլ է ՀՀ պետականության դեմ. «Հանրապետություն»
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը
Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել ԱՍՀ նախարարի հետ. տեսանյութ
Ադրբեջանը կրակո՞ւմ է, թե՞ ոչ. ի՞նչ իրավիճակ է Սյունիքում. մանրամասնում է պատգամավորը. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT