2022 թվականի գալստին հաշված օրեր են մնացել. որտեղ և ինչպես են դիմավորելու Ամանորը շոու բիզնեսի ներկայացուցիչները

2022 թվականին՝ վագրի տարվա գալստին հաշված օրեր և ժամեր են մնացել: Մինչ քաղաքական և հասարակական գործիչներն ամփոփում են 2021 թվականի ձեռքբերումները, արձանագրում բացթողումները, շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչներ «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում խոսել են այն մասին, թե ինչպե՞ս և որտե՞ղ են նշելու Ամանորը։

Դերասան, երգիչ շոումեն Արամ MP3-ի Ամանորը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս անցնելու է աշխատանքային մթնոլորտում: Ելույթներից, համերգներից հետո Արամը ժամանակն անցկացնելու է տանը՝ ընտանիքի հետ:

«2022 թվականին բամաթիվ ստեղծագործական ծրագրեր ունեմ՝ երգեր, տեսահոլովակներ, համերգներ: Հուսանք՝ կիրագործվեն: Հույս ունեմ նաև, որ գալիք տարի բոլորն առողջ և ամեն ինչ լավ կլինի: Պետք է հույսով և սիրով սպասել, որ այս տարին ամենալավը կլինի, կլինի նաև խաղաղություն մեր երկրում»,- հավատացած է նա:

Թե ի՞նչ է թողնում անցնող՝ 2021 թվականի 365 օրերում, Արամ MP3-ին կատակում է՝ ասելով՝ տարիքը, իսկ եթե ավելի լուրջ, այն ամենը, ինչ իրականցրել է 2021 թվականին: «2022-ին պետք է նոր բաների մասին մտածել, ինքդ քեզ վրա աշխատել, ավելի նոր մտքերի և նախագծերի փուլ մտնել: Նոր տարուց հետո եկող երկու ամիսները ստեղծագործական փուլն է, քանի որ «լուռ» ամիսներ են: Չենք ընկճվում, շարունակում ենք գնալ առաջ»,- խորհուրդ է տալիս Արամը՝ հայ ժողովրդին մաղթելով խաղաղություն:

Դերասանուհի Իննա Խոջամիրյանն էլ որոշել է գալիք տարին դիմավորել հետաքրքիր ձևով, սակայն դեռ հստակ չի իմանում՝ որտե՞ղ և ինչպե՞ս: «Հանգամանքներն ինձնից կախված չեն, հստակ չեմ կարող ասել՝ որտե՞ղ եմ լինելու Ամանորին»,- ասում է նա: 2022 թվականի համար ծրագրած անելիքների վերաբերյալ դերասանուհին դեռևս փակագծեր չի բացում, բայց ցանկությունը հստակ է. ուզում է, որ ամեն բան խաղաղ և անհոգ իրականանա:

«Հետաքրքիր սովորություն ունեմ՝ թղթի վրա գրում եմ այդ տարվա երազանքը, և, ի զարմանս ինձ, իրականանում է։ Օրինակ՝ 2021-ին թղթին հանձնել էի, որ մինչև 2022 թվականն իմ կյանքից հեռանան այն մարդիկ, որոնք իրապես ընկեր չեն, և դա իրականացավ։ Հիմա 2021-ին եմ թողնում այդ մարդկանց»,- անկեղծանում է Իննան՝ խոսելով այն մասին, թե ինչ է թողնում 2021 թվականում: Իսկ որպես ամանորյա բարեմաղթանք՝ ուղղված հայ ժողովրդին՝ դերասանուհին ցանկանում է, որ ազգը միասնական լինի:

Իսկ ահա դերասան Ռաֆայել Երանոսյանը հստակ որոշել է՝ Ամանորն անցկացնելու է տանը՝ ընտանիքի հետ։ Ռաֆայելն ընդգծում է՝ տոնական տրամադրություն չկա, իսկ 2022-ին  խաղաղություն է ցանկանում: «Սահմանում խաղաղ լինի, ուժեղ լինեն մեր զինվորները։ Ուզում եմ յուրաքանչյուրը զբաղվի իր գործով, ու մեկս մյուսին թև ու թիկունք լինելով՝ մեր երկիրը կառուցենք»,- նշում է նա։

Անդրադառնալով 2022 թվականի անելիքներին՝ Ռաֆայել Երանոսյանը խոստանում է՝ գալիք տարվա սկզբին՝ հունվարին, հանդիսատեսին սպասվում է նոր ներկայացում, ինչպես նաև կլինեն նոր սիթքոմի և գեղարվեստական ֆիլմի նկարահանումներ։

Երգիչ Վահագն Ռաշը ևս Ամանորը տանն է նշելու։ Ասում է, որ 2022 թվականի համար շատ անելիքներ կան ծրագրած, որոնք պիտի իրագործի. «Նոր երգերի ու տեսահոլովակի նկարահանումներ են սպասվում, դրանցից մի քանիսն արդեն ընթացքի մեջ են։ Ցանկանում եմ՝ 2022-ին լինենք խաղաղ ու երջանիկ»։

Երգչուհի Հասմիկ Կարապետյանը նույնպես ամանորյա տրամադրություն չունի, քանի որ վերջին երկու տարիները դաժան էին մեզ համար, սակայն հավատացած է, որ պետք է լավատես լինել և յուրաքանչյուր պահի նայել դրական տեսանկյունից։

Երգչուհին գալիք տարին ընտանիքի հետ միասին դիմավորելու է Երևանի ժամանցի վայրերից մեկում. «Հանուն իմ երեխաների ես պետք է ուժեղ լինեմ և կյանքով լի, որպեսզի երեխաներս էլ այդպես լինեն»,- ասում է Հասմիկը և հավելում, որ 2022-ի համար նախատեսում է նոր երգ և տեսահոլովակ, զուգերգ, ինչպես նաև կլինի համագործակցություն՝ կապված երաժշտության հետ:

«Ես ատում եմ ձմեռը, և ձմռանն ինձ մոտ ստեղծագործական դադար է։ Ինձ համար դժվար է ստեղծագործել ձմռանը: Ամռանը նորից կշարունակվեն համերգներս՝ կենդանի կատարմամբ, նաև սպասվում է մեծամասշտաբ մենահամերգ Երևանում»,- մանրամասնում է երգչուհին և խաղաղություն ու համբերություն ցանկանում հայ ժողովրդին։

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի համար Ամանորն աշխատանքային է լինելու: Անահիտն ասում է, որ այդ օրը վարելու է ամանորյա միջոցառում, սակայն ընտանիքը նույնպես իր հետ է լինելու։ «Ամանորը ասոցացնում եմ երեխաներիս հետ. միասին տոնածառն ենք զարդարում, տունը: Թող այս տարի խաղաղություն լինի և կորուստներ չունենանք»,- հույս է հայտնում դերասանուհին: 2022 թվականը նրա համար նույնպես ստեղծագործական առումով բուռն է լինելու:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2245 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի