2022 թվականին համակարգի առջև դրվել են հավակնոտ նպատակներ. ՊԵԿ նախագահ

2021 թվականին հարկային և մաքսային ոլորտներում ակտիվորեն շարունակվել են բարեփոխումները՝ նպատակ ունենալով ծառայությունների մատուցման որակը հասցնել նոր մակարդակի: Այս մասին ասված է ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի ամանորյա ուղերձում:

Նախարարի գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Հարգելի՛ գործընկերներ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների առթիվ:

Անցնող տարին հարուստ էր տարատեսակ մարտահրավերներով, սակայն կարող ենք փաստել, որ համատեղ ջանքերով համակարգին հաջողվել է ապահովել պետական բյուջեի եկամտային ցուցանիշների գերակատարումը: Հարկային և մաքսային ոլորտներում ակտիվորեն շարունակվել են բարեփոխումները՝ նպատակ ունենալով ծառայությունների մատուցման որակը հասցնել նոր մակարդակի:

Գաղտնիք չէ, որ պետության առաջընթացը մեծապես կախված է նաև Ձեր ամենօրյա գործունեության որակից: Անցնող տարում գոհունակությամբ կարող ենք փաստել, որ հաջողություններ ենք գրանցել նաև տնտեսության մեջ ստվերի նվազեցման, հարկային կարգապահության բարձրացման, ինչպես նաև՝ մաքսային համակարգի արդիականացման ուղղությամբ:

Անցնող տարում ակտիվ աշխատանք է կատարվել միջազգային գործընկերների հետ համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ: Առաջիկա տարում մեր գործընկերները  մեծապես օժանդակելու են համակարգում բարեփոխումների իրականացմանը՝ քաղաքացուն

նոր որակի վարչարարություն տրամադրելու և էլեկտրոնային գործիքներն առավել հասանելի դարձնելու ուղղություններով:

2022 թվականին համակարգի առջև դրվել են հավակնոտ նպատակներ: Կոմիտեի գործունեության մեջ անկյունաքարային նշականություն պետք է ունենա գործարարների համար ընթացակարգերի առավել պարզեցումը, պետության հետ փոխհարաբերվելիս նրանց ժամանակի խնայումն ու սպասարկման որակի արմատական բարձրացումը:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ենթակառուցվածքների զարգացման, համաշխարհային չափանիշներին լիարժեք համապատասխանող և քաղաքակիրթ սկզբունքներով առաջնորդվող համակարգ կերտելու աշխատանքին: Այդ նպատակին հասնելու համար չափազանց կարևոր է թվային տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների առավել ընդլայնված կիրառումը:

ՊԵԿ-ի կողմից մատուցվող հնարավոր բոլոր ծառայությունները և գործընթացները պետք է հասանելի լինեն էլեկտրոնային հարթակում՝ էապես նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը, տարատեսակ խոչընդոտներն ու անհարմարությունները:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու նաև կադրային քաղաքականությանը՝ ներգրավելով մասնագիտական բարձր որակներ ունեցող և բարեվարքության չափանիշներին համապատասխանող աշխատակիցների:

Գալիք տարում օրենսդրական փոփոխությունների նախագծերի ուղղությամբ մեր գործընկերների հետ ակտիվ աշխատանքի շնորհիվ կամրապնդենք նաև բարեփոխումների և առաջընթացի ինստիտուցիոնալ հիմքերը: Օրենսդրական փոփոխություններով նոր խթան կհաղորդվի կադրերի ընտրության արդյունավետության բարձրացմանը:

Հարգելի գործընկերներ, 2022 թվականին հարկային համակարգի գերնպատակներից պետք է լինի վստահության այնպիսի մակարդակի ձևավորումը՝ երբ  հարկ վճարողը գիտակցաբար և ամբողջ ծավալով կկատարի իր հարկային պարտավորությունները` համոզված լինելով, որ իր վճարած ամեն դրամը ծառայելու է պետության և հանրության շահերին: Բարեխիղճ և օրինապահ հարկ վճարող լինելը պատվավոր կարգավիճակ է, որին պետք է ձգտի յուրաքանչյուր գործարար:

Պետության համար բարիք ստեղծողների՝ գործարարների, հետ փոխհարաբերվելիս համակարգի յուրաքանչյուր աշխատակից պետք է գործի բյուրեղապակյա մաքրությամբ՝ խստորեն պահպանելով օրենքի տառն ու ոգին:

Գալիք տարում մաքսային համակարգում առանջնահերթ կարևորություն է ունենալու մաքսային գործընթացների սահուն և անխոչընդոտ կազմակերպումը, մաքսային վարչարարության պարզեցումը, սպասարկման որակի շարունակական բարձրացումը: Պետության մաքսային սահմանը հատող յուրաքանչյուր քաղաքացու և գործարարի համար առավելագույն հարմարավետ և համահավասար պայմաններ ապահովելը պետք է լինի մաքսային ծառայողի ամենօրյա գործունեության առանցքում:

Միաժամանակ, համակարգի «ձեռքը» պետք է պահել իրավախախտումների դեմ անզիջում պայքարի և կանխարգելիչ աշխատանքների զարկերակին: Համոզված եմ, որ միահամուռ ջանքերով հաջողությամբ կլուծենք մեր առջև դրված խնդիրները:

Կրկին շնորհավորելով գալիք տոների առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն և բարօրություն մեր Հայրենիքին և Ձեր ընտանիքիներին»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1585 դիտում

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ

Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին

Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ