Սա լավագույն տարբերակն է բիզնեսի համար. օրեր հետո սահմանափակումներ կգործեն հանրային վայրեր այցելելու դեպքում

Կորոնավիրուսային հիվանդության հետ կապված իրավիճակը կանխելու նպատակով Հայաստանի առողջապահության նախարարությունը քննարկում և ընդունում է դրա վերաբերյալ տարբեր սահմանափակումներ: Այս ամենին զուգահեռ նախարարությունը շեշտում է՝ դրա դեմ պայքարելու միակ արդյունավետ միջոցը քովիդի դեմ պատվաստվելն է:

Սկզբում ՀՀ առողջապահական գերատեսչությունը հայտնեց, որ քննարկում է կորոնավիրուսի բուժումը վճարովի դարձնելը չպատվաստված քաղաքացիների շրջանում, հետո քննարկեց և ընդունեց հանրային սննդի կամ ժամանցի վայրեր այցելելիս ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ պատվաստման սերտիֆիկատով մուտքի անհրաժեշտությունը: Քաղաքացիներն այդ վայրեր այցելելիս պետք է ներկայացնեն վերջին 72 ժամվա ընթացքում արված ՊՇՌ թեստի բացասական արդյունքը կամ վերջին 24 ժամվա ընթացքում ռապիդ թեստի պատասխան կամ պատվաստման սերտիֆիկատ:

Այս որոշումը ուժի մեջ է մտնելու 2022 թվականի հունվարի 20-ին:

ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանի խոսքով՝ նման միջոցառումները վաղուց ընդունելի ու կիրառելի են եվրոպական մի շարք երկրների համար: Հայաստանը, հիմնելով նրանց փորձի վրա, նույնպես որոշեց կիրառել դա, որպեսզի բարձրացնի պատվաստումային գործընթացը: Մասնագետն ասում է՝ ժամանցային վայրերի հիմնական թիրախը երիտասարդներն են, իսկ նրանք պատվաստումային գործընթացում ցածր շեմում են գտնվում:

«Սա առիթ է, որ պատվաստվեն նաև երիտասարդները: Նման միջոցառումների հիմնական նպատակը վարակի տարածումն ու հանրային առողջությունը պաշտպանելն է: Ճիշտ է, կան մարդիկ, որոնք կտրականապես դեմ են պատվաստմանը, բայց այս սահմանափակումն արդեն դրական ազդեցություն ունի. որոշակի առումով բարձրացրել է մեր երկրում քովիդի դեմ պատվաստված անձանց ցուցանիշը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նա:

Այս միջոցառումը կօգնի զերծ մնալ հիվանդանոցային ծանրաբեռնվածությունից, որը լինում է վարակի դեպքերի աճի դեպքում: Հայաստանում հիմա կորոնավիրուսային իրավիճակը կայուն է, նվազում են քովիդով գրանցման դեպքերը, իսկ այսպիսի սահմանափակումները հնարավորություն են տալիս դիմակայել քովիդի նոր ալիքներին:

«Մեզ մոտ հիմա միայն լարված վիճակ է գրիպի և սուր շնչառական վիրուսի առումով: Իսկ այս սահմանափակումը կխթանի, որ մարդիկ պատվաստվեն քովիդի դեմ, կօգնի դիմակայել հաջորդ ալիքին, որը երկար սպասեցնել չի տա: Մի քանի շաբաթից 5-րդ ալիքը կգա, որովհետև աշխարհում արդեն այդ միտումը կա: Մենք հիմա գտնվում ենք քովիդի 4-րդ ալիքի վերջում: Յուրաքանչյուր ալիք տևում է 12 շաբաթ»,- պարզաբանեց նա:

Համաճարակաբանի խոսքով՝ մարդիկ հիմա ավելի հակված են դեպի պատվաստումը, քանի որ ՊՇՌ հետազոտությունը հավելյալ ֆինանսական ծանրաբեռնվածություն է առաջացնում:

Իսկ ի՞նչ ազդեցություն կթողնի նոր սահմանափակումը տնտեսության վրա

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Գևորգ Պապոյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց՝ սկզբում թվում է՝ եթե մարդը չկարողանա ՊՇՌ հետազոտության համար վճարի կամ չպատվաստվի քովիդի դեմ, չօգտվի հանրային սննդի և ժամանցի վայրերի ծառայությունից, ապա այդ վայրերը չեն կարողանա մատուցել ծառայություն և պետությանը հարկ չեն վճարի, ինչը կարճ տրամաբանություն է, ասում է նա:

«Երկար մտածողության արդյունքում, եթե այդ մարդկանց մեջ լինեն քովիդով վարակված 5-10 անձ, նրանք, մտնելով հասարակության մեջ ու օգտվելով որևէ ծառայությունից, վարակելու են բոլորին ու վարակի շղթա ստեղծեն: Պետությունը ծախսեր է կատարելու նրանց բուժման հարցում: Դրան զուգահեռ վարակի դեպքերի աճի հետևանքով լինելու է բժշկական ծանրաբեռնվածություն: Հասարակությունն ու պետությունը շատ ավելի են տուժելու, քան այն պարագայում, երբ կարելի է պարզապես քովիդի դեմ թեստ հանձնել ու պատվաստվել»,- ասաց Պապոյանը:

Նրա խոսքով՝ պետությունը նաև հանրային սննդի և վայրերի շահերն է պաշտպանում: Պետք է հանրային առողջության մակարդակը բարձր պահել: Լոքդաունի շրջանից հետո բիզնեսը փորձում է վերականգնվել, իսկ այս սահմանափակումը լավագույնն է, որ կարող է օգնել այդ ոլորտին:

«Եթե օրենքով հասարակության 99 տոկոսի շահը պահանջի ինչ-որ գործողություն, պետությունը կարող է անել մի բան, որը 0,1 տոկոսի կոմֆորտը կարող է խանգարել: Դա և՛ հանրության, և՛ պետության համար ճիշտ է: Սա այդպիսի որոշումներից մեկն է: Հանրային սննդի օբյեկտն իր պահանջները վերականգնելու համար պետք է աջակցի նմանատիպ սահմանափակումներին,- շեշտեց Պապոյանը:

Տնտեսագետն ասում է՝ լոքդաունի քաղաքականությանը Հայաստանն այլևս չի գնա, դրա փոխարեն կլինեն որոշակի հակաքովիդյան սահմանափակումներ: Պապոյանի խոսքով՝  մարդիկ, հետևելով այս սահմանափակմանը, կնպաստեն, որպեսզի այլևս նման դեպքեր չլինեն, երբ ծանրաբեռնված էին բժշկական հաստատությունները, ազատ մահճակալներ չկային: Դա հնարավորություն կտա ունենալ քիչ թվով վարակվածության դեպքեր և մահեր:

Իսկ կհետևե՞ն քաղաքացիներն այս սահմանափակմանը, թե՞ ոչ, Պապոյանն ասում է՝ պետությունն ունի բացատրելու և երբեմն էլ հարկադրելու իրավունք:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8830 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել