Երևան
12 °C
Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները այսօր նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Այս մասին ՀՀ ԱԳՆ-ն տարածել է հաղորդագրություն, որում ասված է.
«Անկախությունից ի վեր, ԱՄՆ եղել ու շարունակում է մնալ Հայաստանի կարևորագույն միջազգային գործընկերներից մեկը, որը մշտապես նեցուկ է եղել երկրում իրականացվող զարգացման ու բարեփոխումների ծրագրերին։
Հայաստանը կարևորում է նաև ԱՄՆ ներգրավվածությունն ու հավասարակշռված քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և տևական կարգավորման հարցում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր։
Կարող ենք վստահաբար արձանագրել, որ երեսունամյա մեր փոխգործակցությունը հիմնված է ընդհանուր արժեհամակարգի վրա․ մարդու իրավունքների պաշտպանություն, հավատարմություն ժողովրդավարական սկզբունքներին ու իրավունքի գերակայությանը:
Գոհունակությամբ ենք ընդգծում, որ 2019 թվականին հայ-ամերիկյան հարաբերությունները բարձրացվեցին նոր՝ Ռազմավարական երկխոսության մակարդակի և լիահույս ենք, որ այն նոր լիցք կհանդիսանա մեր պետությունների փոխգործակցության օրակարգում։
ԱՄՆ-ի՝ որպես մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ջատագովի վառ ապացույցն է Հայոց ցեղասպանության ճանաչումը: 2020 թվականին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների բանաձևերը, 2021թ․-ի ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահի հայտարարությունը նշանակալից քայլ էր մարդու իրավունքների գերակայության ապահովման, պատմական արդարության վերականգնման և հետագա ցեղասպանությունների կանխարգելման տեսանկյունից։
ԱՄՆ եղել է Հայաստանի կողքին՝ մեր ժողովրդի համար կարևոր բազմաթիվ իրադարձությունների ժամանակ։ Հայաստանն իր համեստ ներուժով մասնակցել ու աջակցել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և խաղաղության ու անվտանգության հաստատման ամերիկյան նախաձեռնություններին։
Մեր երկկողմ հարաբերություններում իր անգնահատելի ներդրումն է ունեցել ամերիկահայությունը, որն իր ակտիվ գործունեությամբ կապող կամուրջ է հանդիսանում մեր պետությունների միջև:
Lիահույս ենք, որ փոխշահավետ համագործակցությունը նորանոր ձեռքբերումներ կունենա ապագայում` ի շահ մեր երկու ժողովուրդների»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՍամվել Կարապետյանը կալանավորվեց
Հո չէ՞ր ասելու՝ ֆինանսավորելու եմ զինված բանդաների՝ նոյեմբերի 9-ի նման պետական հեղաշրջման փորձ անեն. Կոնջորյան
Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ գովազդային աղմուկից. Տիգրան Ավինյան
Փափուկ ուժը ոչ թե «փափուկ» լինելու, այլ խելացի և հեռատես գործելու մասին է. Հակոբյանն աշխատաժողովի է մասնակցել
Հայաստան-Ադրբեջան սահմանի Բերքաբեր-Բաղանիս հատվածում կահավորման զգալի աշխատանքներ են իրականացվել
ՌԴ-ում պետք է Սոլովյովի գյամերը ձգեն, թե չէ մենք դա կանենք. Հասմիկ Հակոբյան. տեսանյութ
44-օրյա պատերազմի մասնակիցը զանգի միջոցով հայտնել է, թե որտեղ է թողել հետը բերած զենք-զինամթերքը
Լյուքսեմբուրգը պատրաստակամ է խորացնել համագործակցությունը. Կամո Ցուցուլյանն ընդունել է դեսպանին և հյուպատոսին
«Նիսսան»-ը բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր ընկել Հրազդան գետը
Եզրասը անծպտուն ներկա է եկեղեցու հետևորդի ստորացմանը, դիմացը փող տվող աֆտարիտետ ա. Հարությունյան. տեսանյութ
Նենց դաս կտրվի, որ անընդհատ կկրկնեն. Հակոբյանը՝ Սամվել Կարապետյանի «դաս տվեք դրանց» արտահայտության մասին
Իսրայելի հետ հակամարտությունում Իրանը կհաղթի. Խամենեին մերժել է Թրամփի՝ անվերապահ կապիտուլյացիայի պահանջը
Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքի միջնորդության քննարկումն ավարտվեց, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ
«Տոյոտա»-ի ուղևորի մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել. 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
Կասեցվել է նաև Տաշիր քաղաքի «Պիցցա Տաշիր» ընկերության կաթնամթերքի արտադրությունը
Կառավարության հերթական նիստի օրը փոխվել է
Իլհամ Ալիևը Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա
Վրացական կողմը խոստացել է՝ հայկական կոնյակ տեղափոխող 50 բեռնատար կհատի սահմանը. 33-ը Վերին Լարսի ճանապարհին է
Իսրայելի նոր հարվածների թիրախում են հայտնվել Իրանի անվտանգային կառույցները. ԶԼՄ-ներ
Մեքենան թաղապետարանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին. վիրավորը հիվանդանոցում մահացել է
«Էլիտ Շանթ»-ի որոշ պաղպաղակների արտադրությունը կասեցվել է. շուկայից հետկանչի կարգադրագիր է տրվել
Եվ Իրանից փախստականների, և լոգիստիկ ու էներգետիկ խնդիրներ չի կարելի բացառել այսօր. Մհեր Գրիգորյան
Ազատազրկում է սահմանվում նրանց համար, ովքեր իրենց ենթականերին կպարտադրեն մասնակցել հանրահավաքի. Իոաննիսյան
ՌԴ-ից հնչող հայտարարությունները ոտնձգություն են մեր ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ. Միրզոյան
Հիմնանորոգվում է Վանաձորի Բաղրամյան էստակադան
Անգամ իրականության զգացումը կորցրած Կրեմլում հասկանում են՝ Հայաստանը հնարավոր չէ վերադարձնել. Ադամյան
Ամիօ բանկը ներկայացրեց բիզնեսի համար նախատեսված ծառայությունները «Energy for Sales» workshop-ի ընթացքում
Ես ասում եմ՝ շատ արագ ՀԷՑ-ը կլինի պետական սեփականություն
Հիմա պետք ա դրանց բռնել և հարցնել՝ ուր ա առանցքը, ուր ա Ռուսաստանը, ինչու չի սատարում Իրանին. Պետրոս Ղազարյան
Օլիգարխի տան բակում եք, ձայններդ կտրվել ա, ձեզ հետ մուննաթով և «լսիով»-են խոսում. կարոտներդ առա՞ք. Խաչատրյան
Ոչ թե կուսության հարց ենք քննարկում, այլ լեգիտիմության. վարչապետ
Ի՞նչ կտրուկ գործողության են գնալու Գազպրոմի «լուրջ մարդիկ», ինքնահրկիզվելո՞ւ են, թե՞ գազն են կտրելու. Սաֆարյան
«Պիցցա Տաշիր»-ի Երևանի Տերյան 69 հասցեի մասնաճյուղի գործունեությունը ևս կասեցվել է
Գարեգին Բ-ի՝ ՌԴ-ից ժամանած եղբայր Եզրասը և այլ հոգևորականներ դատարանի բակում են՝ աջակցելու Սամվել Կարապետյանին
Երբ պատմել են՝ ինչ է եղել ԱԺ-ում «Հոկտեմբերի 27»-ին, Կտրիճ Ներսիսյանը ասել է՝ սուս մնացեք. Կոնջորյան
Երևանից ու մարզերից ՀԷՑ-ի անձնակազմին Երևան են ուղղորդում մասնակցելու ոմանց աջակցության հավաքի. Խուդաթյան
Վիեննայում ընթանում է Առաջին տիկնանց և պարոնների աշխատաժողովը. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
«Պիցցա Տաշիր»-ի մասնաճյուղերից ևս մեկի գործունեությունը կասեցվել է. վերահսկողություն է իրականացվում 30 կետում
Պարզվում է՝ ՀՀ ղեկավարի կեցավայրը կառուցել է օտարերկրյա կապիտալով մի մասնավոր անձ. Եղոյան
Ucom-ը հատուկ ակցիա է հայտարարում իր ֆուտբոլասեր բաժանորդների համար
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT