Երևան
12 °C
Խաղալիք զենքեր, ավտոմեքենաներ, դիմահարդարման և խոհանոցային պարագաներ: Սրանք այն խաղալիքների տեսակներն են, որ այժմ հետաքրքրում են Հայաստանում փոքրիկներին: Տղաների և աղջիկների համար նախատեսված խաղալիքների խաչմերուկում 3-10 տարեկան տղա երեխաների համար գերակշռողը հիմնականում տարբեր տեսակի, ձևի, չափսերի խաղալիք զենքերն են: 5-8 տարեկան աղջիկները, ինչպես միշտ, հետաքրքրված են դիմահարդարման պարագաներով: Սա ցույց տվեց «Հայկական Ժամանակ»-ի իրականացրած ուսումնասիրությունը:
Մենք նախ շրջեցինք մայրաքաղաքի մի քանի խանութներում՝ հասկանալու, թե ամանորյա օրերին ո՞ր խաղալիքներն են ամենից շատ վաճառվել և որո՞նք են եղել ամենապահանջվածը՝ նախատեսված և՛ տղա, և՛ աղջիկ երեխաների համար: Նաև ծնողների շրջանում իրականացրինք փոքրիկ հարցում՝ պարզելու ի՞նչպիսի խաղալիքներ են Ամանորին ուզել երեխաները Ձմեռ պապիկից:
Պատկերն այսպիսին էր. տղա մանուկներին պատերազմից հետո հիմնականում հետաքրքրում են կռվի հետ կապված խաղալիքներ՝ տարբեր ձևերի, չափսերի խաղալիք զենքեր, ռոբոտներ և այլն: Իսկ աղջիկ երեխաների համար գերակշռողը տիկնիկներն ու դիմահարդարման պարագաներն են:
«Տղաս՝ զինվորական գլխարկ և ավտոմատ», «7 տարեկան տղաս զենքեր է ուզել, որ թուրքերին սպանի: 5 տարեկան տղաս՝ մեքենա ու «Իսկանդեր»», «Տղաս՝ խաղալիք զինվորներ և զինտեխնիկա», «Աղջիկս 4 տարեկան է։ Ցանկացել էր գրատախտակ և օրորոցով տիկնիկ», «Աղջիկներս՝ խոհանոցի հետ կապված խաղալիքներ և դիմահարդարման պարագաներ»: Թվարկում էին ծնողները՝ խոսել իրենց երեխաների պահանջած նվերների մասին:
Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ խաղալիքները երեխաների վրա, ինչպե՞ս ճիշտ ընտրել խաղալիքը տղա և աղջիկ երեխաների համար:
Հոգեբան Աննա Բադալյանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում պարզաբանեց՝ տղա երեխաների սերն ու հետաքրքրվածությունը դեպի զենքը պայմանավորված է 44-օրյա պատերազմի ազդեցությամբ: Երեխաները, ցավոք, այդ ամենից անմասն չեն մնացել:
«Այնքան էմոցիոնալ շրջանի մեջ ենք եղել, որ դժվար էր այդ ամենը թաքցնել երեխաներից: Բացի այդ, բանակի, զենքի մասին խոսակցությունները մեծահասակները երբեմն արծարծում են երեխաների մոտ: Մենք գործ ունենք երեխաների հետ, և պետք է պատկերացնենք, որ նրանք աշխարհն ընկալում են մեր մատուցած լուրի պատկերացումների շնորհիվ: Բնականաբար, զենքը կարող է լինել երեխայի ընկալման մեջ, որովհետև ամեն տեղ մենք լսում ենք, որ բանակը զենք չունի և նմանատիպ խոսակցություններ: Մեր հասարակությունում էլ տղաները ասոցացվում են զենքի հետ»,- ասաց նա:
Պատերազմն ու դրանում հերոսացած կերպարները երեխաների համար էտալոնային են, և չպետք է երեխային կտրել իրականությունից, շեշտում է Բադալյանը: Օրինակ՝ կան երեխաներ, որոնց համար բացի խաղալիքներից, դրսում խաղալու միակ խաղը խրամատներ փորելն է: Այս դեպքում ծնողը պետք է ոչ թե կտրուկ արգելի այդ խաղալիքներով կամ խաղերով խաղալը, այլ երեխայի պահանջմունքներին համապատասխան այլընտրանք առաջարկի:
Ըստ հոգեբանի՝ ինչ տեսակի խաղալիք երեխային նվիրես, նա այն կընկալի, բայց երեխաների խաղալիքները պետք է անընդհատ փոփոխության ենթարկվեն: Երկու ամիսը մեկ երեխան պետք է նոր խաղալիք ստանա: Իսկ եթե մշտական նվերը զենքը լինի, ապա դա կարող է բերել որոշակի ագրեսիվության:
«Յուրաքանչյուր երեխա մեկ զենք պետք է ունենա: Նախ և առաջ ուժ է խորհրդանշում, կենտրոնացում: Սակայն երեխային մշտապես զենք նվիրելը կհանգեցնի, որ նա դառնա թուլակամ: Երեխաները կարծում են, որ դրա մեջ ուժ կա և կենտրոնանում են զենքի վրա՝ իրենց ուժը պահեստային դարձնելով: Սակայն ընդհանուր խաղալիքների մեջ մեկ կամ երկու խաղալիք զենքը վնաս չէ»,- նշեց Բադալյանը՝ շեշտելով՝ եթե երեխան շարունակ զենք խաղալիքներ է ցանկանում, ծնողը պետք է խոսի նրա հետ, օգնի իր երեխային գտնել այլ հետաքրքրություններ և բավարարի նրա պահանջմունքները:
Հոգեբանի խոսքով՝ խաղալիքների բազմազանությունը զարգացնում է երեխայի միտքն ու ընկալումները: Իսկ խաղալիքների միջև բաժանումը, այսինքն՝ ավտոմեքենա, զենք ու նմանատիպ խաղալիքները, տղա երեխաների համար են, իսկ խոհանոցային ու կենցաղային պարագա խաղալիքները՝ աղջիկների: Հոգեբանի կարծիքով՝ այդ տարբերությունը դրվում է մանկուց և մեր հասարակությունում երկար ժամանակ է, որ կա: Սակայն ծնողները պետք է գիտակցեն, որ երեխան պետք է ճանաչի իր միջավայրը, և նորմալ է, որ տղա երեխան ծանոթ լինի աղջիկ երեխայի խաղալիքներին և հակառակը:
«Մեզ մոտ ընդունված է՝ երբ տղաները տիկնիկ են վերցնում, ծնողներն ասում են՝ վայր դիր, հո դու աղջիկ չե՞ս, բայց պետք է հասկանալ, որ տղա երեխայի մոտ թեկուզ տիկնիկով չէ, մեկ ուրիշ խաղալիքով հոգատարության զգացում կարող է առաջանալ: Աղջիկ երեխաները հետաքրքրված են դիմահարդարման պարագաներով, քանի որ իրենց համար մայրն էտալոնային կերպար է: Ուզում են իրենց մայրիկին նմանվել»,- ասում է հոգեբանը:
Խաղալիքներն ազդեցություն ունենո՞ւմ են սեռական կողմնորոշվածության վրա
Աննա Բադալյանն ասում է՝ եթե ծնողներն իրենց օրինակով ցույց տան երեխաներին, թե ինչպիսին պետք է լինեն տղամարդն ու կինը, ապա խաղալիքների դերն այդ հարցում անհանգստացնող չէ:
«Խաղալիքները սեռական կողմնորոշվածության հետ կապված անդրոգեն են: Եթե տղա երեխան տիկնիկ է վերցնում, չպետք է անհանգստանան, աղջիկները եթե մեքենաներ են վերցնում, կրկին պետք չէ անհանգստանալ: Եթե ծնողները իրենք իրենց վարքով ու բնավորությամբ ապահովում են սեռերին հատուկ տարրերը, ամեն ինչ կարգին է: Երեխաների համար ծնողները սեռական զարգացման համար էտալոնային կերպարներ են: Այդ համատեքստում կարևոր է նաև երեխաների հանդեպ սերը: Խաղալիքները հարակից գործոններ են, որոնք ապահովում են ընտանիքի ջերմությունը, էտալոնային կերպարը»,- նշում է հոգեբանը:
Ժամանակակից խաղալիքները երբեմն սեռ չունեն, հատկապես աղջիկ երեխաների համար նախատեսված, բայց, հոգեբանի խոսքով, երեխաները պետք է ճանաչեն իրենց սեռերը. «Երեխային տալով տարբեր սեռի խաղալիքներ՝ ծնողները չպետք է անհանգստանան, քանի որ նրանց համար, ինչպես նշեցի, էտալոնային կերպարներ են ծնողները»:
Խաղալիքների հարցում չկողմնորոշվելու և այս կամ այն խաղալիքը երեխայից հեռու պահելու փոխարեն էլ կարևոր է, որ ծնողները կարողանան բացատրել երեխային, նրա մոտ առաջացնել այլ հետաքրքրություններ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT