Ամանորին գրքերի վաճառքը աճել է 5 անգամ. որ գրքերն են պահանջված եղել գրախանութներում

Ամանորյա եռուզեռի մեջ աննկատ չեն մնացել նաև գրքերը: Թե՛ արտասահմանյան, թե՛ հայ գրականության հանդեպ մեր հասարակության սերն ապացուցում է տոնական օրերին գրքերի վաճառքի բարձր ցուցանիշը, որով ևս մեկ անգամ արձանագրվում է, որ գիրքը բոլոր պարագաներում լավագույն նվերն է:

«Բուկինիստ» գրախանութների ցանցի տնօրեն Խաչիկ Վարդանյանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում նույնպես փաստեց՝ գրքերի ամանորյա վաճառքը ամենօրյա վաճառքից երկու անգամ ավելի շատ է եղել: Այդ ակտիվությունը կշարունակվի մինչև հունվարի 13-ը, այսինքն՝ Հուլյան՝ հին տոմարով Նոր տարին: Սա, ըստ Վարդանյանի, ցույց է տալիս, որ Ամանորին, բացի այլ նվերներից, մարդիկ նախընտրում են միմյանց նվիրել նաև գիրք՝ դրանով հիշեցնելով, որ գրքի հանդեպ հետաքրքրվածությունը մեր օրերում պահպանվում է:

«Մարդկանց տարբեր տարիքային խմբեր գրքի հանդեպ տարբեր հետաքրքրություններ ունեն, բայց այն, ինչ լավն է ու ընդունված աշխարհում, ընդունված է նաև մեզ մոտ: Մեր քաղաքացիներն ընթերցում են ինչպես արտասահմանյան գրականություն, որոնք թարգմանված են հայերեն, այնպես էլ հայ ժամանակակից գրողների ստեղծագործությունները: Օրինակ՝ սպառում ենք արդեն Ռոբին Շարմի «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարի»-ն» գրքի երրորդ՝ 5000 տպաքանակը»,- պարզաբանեց գրախանութի տնօրենը:

Ըստ նրա՝ տոնական օրերին թեպետ գրքերի վաճառքի դեպքում զեղչեր չեն գործել, սակայն դրանք մարդկանց համար հավելյալ ֆինանսական ծանրություն չեն: Զեղչերը «Բուկինիստ» գրախանութում եղել են 2021 թվականի դեկտեմբեր ամսվա սկզբին միայն:

Այն, որ գիրքը տոնական օրերին ամենապահանջված նվերն է եղել, փաստեց նաև «MYbookstore» գրախանութի հիմնադիր տնօրեն Լևոն Ստեփանյանը: Նա մեզ հետ զրույցում ասաց՝ և՛ առցանց տարբերակով, և՛ խանութում գրքերի վաճառքը, այլ օրերի հետ համեմատած, աճել է 4-5 անգամ:

«Եթե սովորական օրերին խանութի օնլայն տարբերակում ունենում ենք 5-10 հաճախորդ մեկ օրում, ապա տոնական այս օրերին նրանց թիվը անցնում է 30-ը: Խանութում հոսքը նույնպես շատ է: Այս օրերին առանձնահատուկ զեղչեր չկան, բայց մեծ գնումների դեպքում հաճախորդները ստանում են էջանշաններ կամ այլ հետաքրքրիր իրեր, որոշակի զեղչեր լինում են մեծ գնումների դեպքում, բացի դրանից, ունենք անվճար առաքում: Օրինակ՝ ամանորյա նախատոնական օրերին շատ առաքումներ ենք արել «Սիքրեթ Սանտա» խաղի համար»,- նկատեց գրախանութի տնօրենը:

Գրախանութն աշխատել է մինչև դեկտեմբերի 31-ը, բնականոն աշխատանքը վերականգնել՝ հունվարի 4-ին: Ստեփանյանը նկատեց՝ ամենապահանջված գրքերը եղել են մանկական բաժնից: «Շատ ենք վաճառել Հարի Փոթերի հետ կապված բոլոր գրքերը: Վաճառել ենք նաև Շառլ Ազնավուրի գրքերից: Հաճախ խորհուրդ ենք տվել՝ որ տարիքի և սեռի համար ինչ գիրք կարելի է նվիրել: Մանուկների գրականությունից պահանջված էին նաև Դիսնեյի արքայադստրերի գրքերը»,- հավելեց նա՝ շեշտելով՝ մարդիկ գրքերից չեն հոգնում:  

«Զանգակ» գրախանութների ցանցի մշակութային ծրագրերի ղեկավար Աստղիկ Օհանյանը մեզ հետ զրույցում նույնպես փաստեց՝ դեկտեմբերի 13-ից մարդիկ սկսել են գիրք գնել՝ որպես ամանորյա նվեր: «Ակտիվությունը, համեմատած այլ օրերի, բարձր է եղել: Գիրք գնել են ոչ միայն մեր մշտական հաճախորդները, այլ նաև մարդիկ, որոնք ընթերցող չեն, սակայն որոշել էին գիրք նվիրել»,- ասաց նա:

Ո՞ր գրքերն են պահանջված եղել նշված գրախանութներում

«Բուկինիստ» գրախանութների ցանցում ամենապահանջված և վաճառված ոչ գեղարվեստական գրականության 10 գրքերն են՝ Ռոբին Շարմի «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին», «Առաջնորդ՝ առանց պաշտոնի», Ռաֆայել Համբարձումյանի «Գարեգին Նժդեհ. կենսատարեգրություն, մտամասունքներ», Ռոբին Շարմի «Առավոտյան ժամը 5-ի ակումբ», նույն հեղինակի՝ «Առաջնորդության 8 խորհուրդ վանականից, որը վաճառեց իր «Ֆերարին», Գարեգին Նժդեհի «Չխրատվող ժողովուրդ», Վահագն Դիլբարյանի «101 բիզնես գաղտնիքներ», Մոնթե Մելքոնյանի «Պայքարելու իրավունքը», Ջոն Ստրելեքի «Սրճարան՝ աշխարհի եզրին», Ռոբին Շարմի «Ով լաց կլինի, երբ դու մահանաս», «Կյանքի դասեր վանականից, որը վաճառեց իր «Ֆերրարին»:

Ռոբին Շարմի բոլոր 5 գրքերն էլ թարգմանել և տպագրել է «Բուկինիստ» գրախանութների ցանցը: Նրա հեղինակած «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարի»-ն գրքի շուրջ 15 հազար տպաքանակն արդեն սպառվել է:

Գեղարվեստական գրականությունից պահանջված են եղել Մարկ Արենի «Բարի գործերի քաղաք» պատմվածքների ժողովածուն, որը պատմում է Երևանում դեկտեմբերի 31-ին կատարվող իրադարձությունների մասին: Նույն հեղինակի՝ «Սուրբծննդյան հրեշտակը» գիրքը: Աշոտ Աղաբաբյանի «Վերջին անգամ ենք ապրում» գիրքը, որը ծանրամարտիկ Սերգո Համբարձումյանի մասին է, Էլիզաբեթ Գիլբերթի «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը, Մարկ Արենի՝ «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն», Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները», Գոհար Նավասարդյանի «Ինձ պիոններ չնվիրես», Սյունե Սևադա՝ «Կախվածություն», Վարդան Պետրոսյանի «Սկիզբ», Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը», Ագաթա Քրիստի «Եվ ոչ ոք չմնաց...» վեպը, «Հայկ և Բել. Բաբելոնից դեպի երկիրն Արարատի» պատկերապատում գիրքը, Վազգեն Սարգսյանի «Էս ինչ եք անում, տղերք» գիրքը, «Հազար չքնաղ արևներ» գիրքը, «Կույսերը», «Քամուց քշվածների» հատոր մեկը, «Թեյահոլիզմ» գրքերը, «451 աստիճան՝ ըստ Ֆարենհայթի» գրքերը, Նարինե Աբգարյանի «Զուլալի» գիրքը, անգլիացի գրող Ագաթա Քրիստիի «Էնդհաուզի առեղծվածը» կամ «Ծայրամասի տան վտանգը» գիրքը:

«MYbookstore» գրախանութում վաճառվել են «Սառցե սիրտ» գիրքը, «6 պատմությունը», «10 խաղալիքը», «Աշխարհի իմաստուն հեքիաթների ժողովածուն»: Պահանջված են եղել նաև Վահագն Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքներ բիզնեսի համար» գիրքը, «101 բիզնես գաղտնիքներ», «Սրճարան՝ աշխարհի եզրին», «Աշխարհի մեծագույն վաճառականը», «Ուտել, աղոթել, սիրել», Հովիկ Չարչյանի «Չարենցը և Արմենուհին», «Ինձ պիոներ չնվիրես», «Կհանդիպենք բարձունքում», «Մեկ րոպե անց» գիրքը:

«Զանգակ» գրախանութների ցանցում պահանջված են եղել «Հուզական ինտելեկտ: Ինչու է այն ավելի կարևոր, քան IQ-ն», «Հրապարակն ու Աշտարակը», «Կապիտալիզմ և ազատություն», «Սովորության ուժը», «21-րդ դարի 21 դասերը», «Home Deus. Ապագայի համառոտ պատմությունը», «Իլոն Մասկ», «1 րոպե անց», «Ուխտագնացություն դեպի ուղեղ», «Սրճարան աշխարհի եզրին» գրքերը:

Դեկտեմբերի 15-31 ընկած ժամանակահատվածում էլ «Զանգակ» հրատարակչության բեսթսելերներն են գեղարվեստական գրականությունից Դանիել Գոուլմանի «Հուզական ինտելեկտը», Խալեդ Հոսեյնի «Օդապարուկ թռցնողը», Էլիաբեթ Գիլբերթի «Ուտել, աղոթել, սիրել», Վարդան Պետրոսյան «Սկիզբ», Խալեդ Հոսեյնի «Հազար չքնաղ արևներ»: Մանկական գրականությունից պահանջված են եղել Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոքերը և Փիլիսոփայական քարը», «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը», Վիկ Փարքերի «100 դասական հեքիաթներ», Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը», Ջաննի Ռոդարիի «Անտեսանելի Տոնինոն»:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3840 դիտում

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ

Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին

Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ