Հայ գիտնականները նախագծվել, պատրաստել ու փորձարկել են շենքերի վնասվածության աստիճանի որոշման սեյսմիկ համակարգ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում նախագծվել, պատրաստվել ու փորձարկվել է շենքերի վնասվածության աստիճանի որոշման սեյսմիկ համակարգը: Բնական պայմաններում փորձարկումների միջոցով ստացվել են տարբեր կոնստրուկտիվ համակարգերի շենքերի տատանման նոր ձևերը:

Այս աշխատանքներն իրականացվել են «Շենքերի և կառուցվածքների սեյսմիկ անվտանգության գնահատման և ապահովման դիստանցիոն մոբիլ համակարգ» թեմայով ծրագրի շրջանակներում՝ ՀՀ գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ, տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից:

«Հայաստանում սեյսմակայուն շինարարության գիտական դպրոցը զարգանում է երկու հիմնական ուղղություններով: Առաջինը՝ սեյսմակայունության տեսության կատարելագործմանն ուղղված հետազոտություններն են, թե որքանով են տեսական հաշվարկները, հաշվարկային սխեմաները համապատասխանում իրականությանը: Երկրորդը՝ շենքերի բնական պայմաններում փորձարկումներն են, որոնք հնարավորություն են տալիս պարզելու շահագործվող շենքի վարքը իրական երկրաշարժի վերաբերյալ: Բացի այդ, դա հնարավորություն է տալիս եզրակացություն անել շահագործվող շենքի իրական վիճակի մասին, գնահատել վնասվածության աստիճանը»,- ասել է գիտական աշխատանքների ղեկավար, ՀՀ ԳԱԱ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը:

Նա նշել է, որ շենքերը շահագործման ընթացքում ենթարկվում են բնական և տեխնածին ազդեցությունների: Դրա պատճառով շենքերում առաջ են գալիս որոշակի վնասվածության աստիճաններ, որոնք անհրաժեշտ է ժամանակի ընթացքում պարզել ու գնահատել: «Սպիտակի 1988 թ-ի աղետալի երկրաշարժի ժամանակ ավերվեցին բնակելի ֆոնդի տարբեր կոնստրուկտիվ համակարգերի շենքեր, որոնք գտնվում էին տարբեր գրունտային պայմաններում: Սպիտակի երկրաշարժի մակրոսեյսմիկ դիտարկումների տվյալների համակողմանի վերլուծությունը ցույց տվեց, որ եղել են դեպքեր, երբ երկրաշարժի ժամանակ հին շենքերի երկրաշարժադիմակայունությունը եղել է ավելի բարձր, քան նոր կառուցված շենքերինը: Մինչ օրս իրականացվում են հետազոտություններ՝ պարզելու ավերվածությունների հնարավոր հիմնական պատճառները: Նմանատիպ շենքերն այսօր շահագործվում են նաև Հայաստանի մի շարք խոշոր բնակավայրերում, մասնավորապես՝ Երևան քաղաքում: Այդ պատճառով ներկայում հրատապ է համարվում իրականացնել լայնածավալ հետազոտություններ՝ պարզելու հին և նոր շենքերի վարքը երկրաշարժերի ժամանակ»,- ասել է Ջոն Կարապետյանը:

Այս համակարգը կիրառվում է շենքերի տեխնիկական վիճակի հետազննության, վարքի ուսումնասիրման, ախտորոշման նպատակով քաղաքաշինության, բնապահպանության, ռազմաարդյունաբերության ոլորտներում: Այն կարող է օգտագործվել ռեգիոնալ կայանների, երկրաշարժերից անմիջապես հետո օջախային գոտում օպերատիվ դիտարկումների կազմակերպման, ջրամբարների պատվարների վարքի ուսումնասիրման, վաղ ազդարարման համակարգերի մշակման նպատակով:

«Դժվար չէ նկատել, որ գիտական մշակումը ժամանակի ընթացքում դարձել է շոշափելի արդյունք, որն էլ ներդրվել է տնտեսության զարգացման գործում: Նմանօրինակ մշակումներ ունի Ռուսաստանի Դաշնությունը, կոչվում է «СТРУНА», ճապոնական հայտնի «OYO» ընկերությունը և այլ կազմակերպություններ: Սակայն դրանց ձեռքբերումը բավականին թանկ է»,- ասել է Ջոր Կարապետյանը:

Հետազոտությունների շրջանակներում ձեռք են բերվել մշակումների հեղինակային իրավունք, արդյունքները տպագրվել են Scopus գիտական շտեմարաններում ընդգրկված միջազգային հանդեսներում, այդ աշխատանքների վրա կան բավականաչափ միջազգային հղումներ: Մշակված համակարգի տվիչները միջազգային մասնագետների կողմից երաշխավորվում են մասսայական կիրառության, հատկապես շենքերի վիճակի ախտորոշման, վնասվածության աստիճանի գնահատման նպատակով:

«Նմանօրինակ մշակումներ, որոնք իրականացրել է ինստիտուտի գիտական խումբը, ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք այսօր ի զորու է իրականացնելու միայն Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը՝ իր գիտական պոտենցիալով ու ժամանակակից սարքավորումներով հագեցված լաբորատորիաներով»,- ասել է Ջոն Կարապետյանը:

Աշխատանքներում ներգրավված են եղել երիտասարդ մասնագետներ, որոնք իրականացրել են իրենց թեկնածուական աշխատանքները «Տարբեր կոնստրուկտիվ համակարգերի շենքերի դինամիկ բնութագրերի հետազոտությունները բնական պայմաններում փորձարկումներով» թեմայով, ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1242 դիտում

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան