Երևան
12 °C
Ոստիկանության պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով խեղաթյուրվել են հանցագործության դեպքի հանգամանքները. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Մեսրոպ Անտոնյանը, 2016 թվականի ընթացքում աշխատելով ՀՀ ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչի պաշտոնում, ՀՀ ոստիկանության պաշտոնատար, ինչպես նաև այլ անձանց հետ հանցակցությամբ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները և, պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ մտցնելով, խեղաթյուրել քաղաքացու առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի իրական հանգամանքները:
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում ՀՀ Կոտայքի մարզի բնակիչ Ա. Սահակյանի կողմից մարմնական վնասվածք ստանալու դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության տեսուչներ Մեսրոպ Անտոնյանն ու Արման Սուքիասյանը, ձեռնպահ մնալով կատարված հանցագործության բացահայտման ուղղությամբ ծառայողական պարտականությունները կատարելուց, նյութական օգուտ ստանալու շահադիտական նպատակով տուժողին հայտնել են, որ հիշյալ նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու համար անհրաժեշտ է խեղաթյուրել դեպքի իրական հանգամանքները:
Արթուր Սահակյանը, նախապես տեղեկացված լինելով, որ իրեն մարմնական վնասվածք պատճառած անձի մերձավորները պայմանավորվածություն են ձեռք բերել ոստիկանության ծառայողների հետ՝ նյութերի ընթացքը հօգուտ իրական վնասվածք հասցնողի լուծելու շուրջ և վախենալով խոչընդոտելու դեպքում իր ընտանիքի անդամներին վնաս հասցնելու վերաբերյալ սպառնալիքներից, ենթարկվել է Արման Սուքիասյանի ու Մեսրոպ Անտոնյանի հրահանգներին: Արդյունքում տեսուչ Մ. Անտոնյանը տուժողի բացատրությունում և դեպքի վայրի զննության վերաբերյալ արձանագրությունում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբրև վերջինս վիճաբանել է իր խանութ այցելած անծանոթ հաճախորդի հետ, որի ընթացքում տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ անզգուշությամբ վնասվածք է ստացել:
Ընդ որում, ոստիկանության մյուս տեսուչի՝ Արման Սուքիասյանի թելադրանքով տուժողը բացատրության մեջ արձանագրել է իրականում վիճաբանության դեպքի հետ առնչություն չունեցած այլ անձի տվյալներ՝ նշելով, թե իբրև նրա կողմից է վնասվածք ստացել:
Բացի այդ, այլ անձանց օժանդակությամբ համապատասխան բժշկական հիմնարկից ստացվել է կեղծ տեղեկություններ պարունակող տեղեկանք, որի հիման վրա տրվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացություն այն մասին, որ Ա. Սահակյանին պատճառվել է միջին ծանրության վնաս, այն դեպքում, երբ վերջինիս իրականում պատճառվել է ծանր վնաս՝ ձախ աչքի տեսողության կորստի հատկանիշով:
Մեսրոպ Անտոնյանի՝ վերը նկարագրված դիտավորյալ գործողությունների հետևանքով խեղաթյուրվել են Ա. Սահակյանին վնասվածք պատճառելու իրական հանգամանքները, այն կատարած, ինչպես նաև դեպքին մասնակից անձանց ինքնությունները, ովքեր ազատվել են քրեական պատասխանատվությունից: Այդ կերպ նախադրյալներ են ստեղծվել նախապատրաստվող նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու համար:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Մեսրոպ Անտոնյանին և Արման Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (Այլ պետության քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը իրավասու մարմնին չհայտնելը կամ թաքցնելը):
Քննիչի կողմից որոշում է կայացվել Ա. Սուքիասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ ոչ արդարացնող, այն է` վաղեմության ժամկետն անցած լինելու և Համաներման մասին օրենքն ընդունվելու կապակցությամբ:
Մեսրոպ Անտոնյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT