Չավուշօղլուն խոսել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին Արարատ Միրզոյանին և Ռուբեն Ռուբինյանին հրավիրելու մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին՝ ընդգծելով, որ ֆորումին մասնակցելու հրավեր են ստացել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարը և Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:

«Օրերս վարչապետ Փաշինյանն ասել էր, որ կարող են մասնակցել ֆորումին: Այսինքն, այն մարդիկ, որոնց մենք հրավիրել ենք, կարող են մասնակցել: Ուրախ կլինենք, քանի որ Ադրբեջանն էլ է գալիս: Ադրբեջանը թող իր կարծիքը ներկայացնի, Հայաստանն էլ իրենը»,- ասել է Չավուշօղլուն:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարին հրավիրել են մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Հայաստանի ԱԳ նախարարությունը հայտնել էր, որ Արարատ Միրզոյանը ստացել և շարունակում է ստանալ այս տարվա ընթացքում տարատեսակ միջոցառումների, այդ թվում՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության հրավերներ։

«ՀՀ ԱԳ նախարարությունը համապատասխան ընթացակարգով քննարկում է նախարարի՝ վերոնշյալ միջոցառումներին մասնակցության նպատակահարմարությունը»,- ասված էր ՀՀ ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։ 

Տպել
1221 դիտում

Ռուսական ռազմաբազան Հայաստանում է ոչ ՀԱՊԿ շրջանակներում. դա լրիվ ուրիշ պայմանագրային հարթություն է. ՀՀ վարչապետ

Բաքվից հնչող հայտարարությունները վերլուծելով, այո, հարձակումը Հայաստանի վրա շատ հավանական է. Նիկոլ Փաշինյան

Ակնհայտորեն մենք և Ադրբեջանը չենք վստահում միմյանց. վարչապետ

Լարված իրավիճակ Քասախում․ կա 1 զոհ, ծեծկռտուքի վայրում հայտնաբերվել են իրար բախված մեքենաներ

Էլի են եղել դեպքեր, երբ բանակցային սենյակում շատ բան կոնստրուկտիվ է, բայց դրա իրականացումը չենք տեսնում. վարչապետ

Արձանագրումը, որ հայ ժողովուրդը ֆաշիզմի դեմ պայքարում էական և լուրջ ներդրում է ունեցել, կարևոր է. Նիկոլ Փաշինյան

Ֆրանսիայի ԶՈւ նախարարը գրառում է արել, նշել Հայաստան կատարած այցի նպատակները

Խաչանովը դուրս է եկել Դոհայում ընթացող թենիսի մրցաշարի եզրափակիչ

Քասախ գյուղում ավտոմեքենա է այրվել

Ֆրանսիական ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչները այցելել են ՀՀ «Ինժեներական քաղաք»

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Նավալնիի մորը վերջնագիր են ներկայացրել, 3 ժամ տվել պատասխանելու համար

Ուկրաինայի զինված ուժերը պատրաստվում են նոր հակահարձակման. Զելենսկի

Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը մասնակցել է Զելենսկու հետ հանդիպմանը (տեսանյութ)

«Աթլետիկո՞», թե՞ «Յուվենտուս». Transfermarkt-ի կանխատեսումը Սպերցյանի տրանսֆերի վերաբերյալ

Նավալնիի հուղարկավորությունը կարող է հսկայական բախումներ առաջացնել․ Խոդորկովսկի

Օդանավակայանից ճանապարհել եմ գործընկերոջս․ Սուրեն Պապիկյան

Փաշինյանը Կոբախիձեին հրավիրել է ՀՀ, նա ընդունել է հրավերը. երկրների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել

Երևանի շենքերից մեկի վերելակի հորանը քաղաքացի է ընկել

Վահագն Խաչատուրյանը Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ

Մատվիենկոն Պուտինին երեք զույգ ձեռնոց է նվիրել փետրվարի 23-ի առթիվ (լուսանկար)

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Քաջարանում ու Ջերմուկում ձյուն է տեղում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները հանդիպել են ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հետ

Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթով հատել են պետական սահմանը. ՔԿ

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը

Թալանել են դերասան Արման Նավասարդյանի ավտոմեքենան

Զգուշացնում ենք՝ Ադրբեջանի նախագահը և նրա դաշնակիցները պատրաստվում են Հայաստանի դեմ հերթական ագրեսիայի. դեսպան

Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունն անդրադարձել է Ադրբեջանի ՄԻՊ-ի կողմից ՀՀ-ին ուղղված մեղադրանքներին

Ակնկալում ենք բացատրություններ, թե ինչ է կանգնած ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունների հետևում. ՌԴ ԱԳՆ

Քննարկման ժամանակ կատուն բարձրացել է թուրք քաղաքական գործչի վրա (տեսանյութ)

Թրամփը հավաստիացրել է, որ ընտրվելու դեպքում կկանխի երրորդ համաշխարհային պատերազմը

ՊԵԿ-ը կանխել է 58 մլն դրամ արժողությամբ չհայտարարագրված ոսկե ձուլակտորների տեղափոխումը

Մինսկը Երևանից ՀԱՊԿ-ի հարցով որևէ ծանուցում չի ստացել. Բելառուսի ԱԳՆ

Վերաբացվեց Կոմիտաս 30 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը

Կարևոր է շարունակել Ադրբեջանին կոչ անել մասնակցել խաղաղ գործընթացին առանց ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջների. Խանդանյան

ՌԴ նախագահական ընտրություններով պայմանավորված՝ պատգամավորները կմեկնեն Մոսկվա

Ադրբեջանը ցանկանում է շարունակել հակամարտությունը, մենք՝ չէ. Մարիա Կարապետյան

Նիկոլ Փաշինյանի՝ France 24-ին տված հարցազրույցն ամբողջությամբ կհեռարձակվի 22:10-ին

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները թևակոխում են բաց առճակատման ու ճգնաժամի փուլ. Սաֆարյան