Պարտավոր ենք զբաղվել մեր պաշտպանական հզորությունների ավելացմամբ և բանակի առողջացմամբ․ Արարատ Միրզոյան

Մենք պարտավոր ենք 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո դասեր քաղել: Այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նախարարի խոսքով՝ մենք պարտավոր ենք զբաղվել մեր պաշտպանական հզորությունների ավելացմամբ և բանակի առողջացմամբ, վերակենդանացմամբ, ինչպես և մնացած բոլոր պետական ինստիտուտների:

Արարատ Միրզոյանը չմեկնաբանեց ընդդիմության տեսակետները՝ կապված արտաքին քաղաքականությանը վերաբերվող հարցերին։

«Խնդրում եմ՝ ընդդիմությունից հետաքրքրվեք՝ ինչպես է եղել, որ 90-ականների վերջերից որևէ տարի գրեթե չի եղել, երբ դուք հայ-թուրքականից էիք հարցնում, և հայ-թուրքական երկխոսության ուղղությամբ որևէ բանակցություն, քննարկում, նամակագրություն, կոնտակտ չլինի։ Խնդրում եմ՝ այդ հեքիաթները դրեք մի կողմ, ո՛չ դուք նպաստեք դրան, ո՛չ էլ թույլ տվեք, որ զանազան՝ իրենց ընդդիմադիր հռչակած մարդիկ մանիպուլացնեն մարդկանց ու խաբեն։ Բավական է ապրել խաբկանքի մեջ: Այն արհավիրքը, որ եղել է մեզ հետ, մեծ ինքնախաբեության հետևանք է։ Պետք է ուղիղ առերեսվել իրականությանը, ուղիղ խոսել իրականության հետ ու ոչինչ չթաքցնել։ Պետք չէ գնալ, բանակցել, ինչպես եղել է տարիներ շարունակ, հետո գալ, տանը՝ զանազան լրատվամիջոցների և զանազան ամբիոններից, հայտարարել բոլորովին ուրիշ բան և ուրիշ քարոզչություն առաջ տանել»,- ընդգծեց նախարարը։

Արտաքին գերատեսչության ղեկավարի հավաստմամբ՝ այն, ինչ բանակցում է ինքը, Ազգային ժողովի և Կառավարության հարցուպատասխանի ժամանակ շատ ուղիղ ասում է. որևէ գաղտնի բան չկա, և ամեն ինչ հրապարակային է։

Անդրադառնալով զոհվածներին, նրանց ծնողներին՝ Միրզոյանն ասաց․ «Ողջ հարգանքով հանդերձ՝ մշտապես հիշելով և պատվելով զոհվածների հիշատակը, հիշելով ու հարգելով, նաև անընդհատ մտածելով զոհվածների հարազատների, ընտանիքի անդամների, ծնողների նուրբ զգացմունքների մասին՝ միևնույն ժամանակ պարտավորություն պիտի զգանք նույն այդ զոհվածների հիշատակի համար, որովհետև նրանք զոհվել են կյանքի համար, զոհվել են, որպեսզի մյուսներն ապրեն, մեր հայրենիքի համար: Որքան հիշենք և հարգենք նրանց հիշատակը, այնուամենայնիվ, պարտավորություն ունենք նաև հոգ տանել կենդանիների, ողջերի մասին»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1962 դիտում

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա