Երևան
12 °C
Ինչպես հայտնի է, հունվարի 22-ից Հայաստանում հանրային սննդի կետեր, հյուրանոցներ, մարզասրահներ, համերգասրահներ և մշակութային այլ վայրեր քաղաքացիների մուտքը միայն պատվաստման հավաստագրով կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքով է թույլատրվում։ Առողջապահության նախարարի սույն հրամանը միտված է կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքը և մահվան դեպքերը կանխելուն:
Սահմանվող պահանջները որոշակի բարդություններ են առաջացրել տնտեսվարողների և մշակութային հաստատությունների համար:
Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշում է՝ մինչ նոր սահմանափակումների մասին պահանջի ուժի մեջ մտնելը՝ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի նախաձեռնությամբ թատրոնների տնօրենների և գեղարվեստական ղեկավարների հետ քննարկումներ են անցկացվել, որպեսզի նախապատրաստվեն դրա կիրառմանը: Քննարկվել է հատկապես տեխնիկական խնդիրը, քանի որ, ըստ Հարությունյանի, իրենց համար առաջնայինը հանդիսատեսի առողջությունն է, որն ապահովվելու է ներկայացված պահանջի կատարմամբ: Սակայն մտահոգություններ, այնուամենայնիվ, առկա են:
Առողջապահության նախարարության նոր պահանջից հետո առաջին ներկայացումը դրամատիկականը 30 րոպե ուշացումով և 30 տոկոս պակաս՝ ընդամենը 420 հանդիսականով է սկսել:
«Գյումրիում, բոլորս էլ գիտենք, եթե ժամը 18:00-ին է ներկայացումը, 18:10-18:15 նոր գալիս է հանդիսականը: Հիմա պատկերացրեք՝ այդքան հանդիսատեսին առանձին-առանձին QR կոդ կամ թեստի պատասխան ենք ստուգել: Մեր բուժքույրը կոդն է ստուգել, ձևավորված մյուս խումբը՝ ՊՇՌ-ի բացասական պատասխանը: Մեզ համար ավելի խնդրահարույց է տեխնիկական մասը. շատ բարդ է հանդիսատեսի հետ: Մարդ կար՝ պատվաստվել էր, պատասխանը չէր բերել, հեռախոսի մեջ չուներ կոդը, մյուսն ասում էր՝ տանն է թողել, մեկն ուշացած է գալիս: Հանդիսատես ունեինք, որ հենց մուտքի մոտ ուղիղ եթերով միացել էր և հսկում էր գործընթացը: Շատ տարբեր է մարդկանց մոտեցումը: Մարդիկ շատ էմոցիոնալ են, և եթե նախօրոք է գնել տոմսը և եկել, պետք է փորձես հնարավորինս հասկացնել, որ ոչ թե թատրոնն իր դռները փակում է, այլ հենց իր առողջության համար է»,- ասում է թատրոնի տնօրենը:
Քիչ չի եղել նաև նախապես տոմսեր գնած և դրանք վերադարձրած քաղաքացիների, նաև առցանց պատվերը չեղարկողների թիվը: «Միանշանակ սա խնդիր չէր թատրոնի համար: Մենք քննարկման ժամանակ հասկացաք մի բան. այս պահին նման սահմանափակումը եթե պետք է 30 տոկոս հանդիսատես պակասեցնի, ավելի ընդունել է, քան հետագա լոքլոգդաունը»,- ասում է Լյուդվիգ Հարությունյանը:
Դրամատիկականում նաև նկատել են, որ գերակշիռ է եղել 1 դեղաչափ պատվաստում ստացած քաղաքացիների թիվը: ՊՇՌ թեստի բացասական պատասխան քչերն են ունեցել: Տնօրենը նաև ընդգծում է՝ հանդիսատեսի 80 տոկոսը Երևանից է ժամանած եղել:
Համավարակի պատճառով 120 հոգու փոխարեն 50 հանդիսատես ընդունող Գյումրու տիկնիկային թատրոնում էլ հիմնական տուժողը երեխաներն են. ծնողների QR կոդ կամ թեստի պատասխան չունենալը նրանց զրկում է ներկայացումներ դիտելուց:
«Շաբաթ օրն ունեցել ենք ներկայացում «Գտնված երազ»-ը, որը մեր ամենապահանջված ներկայացումներից մեկն է, ու դահլիճում եղել է 10 հանդիսական, կիրակի էլ «Կոշկավոր կատուն» էր, 12 հանդիսական ենք ունեցել: 120-ի փոխարեն 60 կամ 40 էին նստում, հիմա 10 մարդ է գալիս, որովհետև կոդ չունեն, թեստի պատասխան չունեն: Ենթադրենք, երեխայի հետ գալիս են, ասում ենք՝ թող երեխան մնա, ծնողը դրսում սպասի, ամեն ծնող չէ, որ համաձայնում է»,- ասում է Տիկնիկային թատրոնի տնօրեն Արմենուհի Մանուկյանը:
Քիչ հանդիսատեսը բացի գեղագիտական, կրթական բացից, նաև քիչ ֆինանս է ենթադրում, իսկ սա Տիկնիկայինի համար լուրջ խնդիր կարող է դառնալ: Տնօրենի հավաստմամբ, սակայն, ներկայացումներն օնլայն խաղալու չեն անցնի, քանի որ, ըստ նրա, դա թատրոնի ձևաչափ չէ. «Թատրոնն օրգանիկ է, իսկ էկրանից այն կողմ 15 տոկոսը հազիվ ես կարողանում տեղ հասցնել, կենդանի շփում պետք է լինի»:
«Ֆլորենս Գյումրի»-ի գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանն էլ մեզ հետ զրույցում ասում է, որ հաճախորդները գալիս են 30 հոգով, որոնցից, օրինակ, 2 հոգին չեն ունենում QR կոդ կամ թեստի պատասխան: Այդ երկու հոգուն չեն թույլատրում ներս մտնել, մյուսներն էլ ինքնակամ չեն մտնում ռեստորան՝ ընկերներին չնեղացնելու համար:
Ըստ Հարությունյանի՝ հաճախորդների թիվը կրճատվել է, ունեն չեղարկված պատվերներ: «Ունեցել ենք չեղարկված նշանադրություն, ծնունդներ: Փետրվարի 22-ից սկսած՝ արդեն վնասի չափը նկատելի կլինի: Եթե օրենքը գործում է, ապա պետք է հավասարաչափ բոլոր վայրերի համար գործեր՝ տրանսպորտ, խանութ, բանկ»,- կարծում է նա:
Գյումրիում ամենամեծը համարվող «Արաքս» հյուրանոցային համալիրում ևս խնդիրներ են ծագել: Եթե հյուրանոցի պարագայում այցելուներն արդեն գալիս են կա՛մ թեստի բացասական պատասխանով, կա՛մ QR կոդ-ով, ապա այլ ծառայություններից օգտվողների հետ կապված անընդհատ հարցեր են առաջանում: «Արաքս մյուզիք հոլ» և ռեստորան այցելողները, մեծ հաշվով, նոր օրենքի պահանջի կատարմանը պատրաստ չեն:
«Շատ չեղարկված պատվերներ կան, մարդիկ նեղվում են: Զանգում, պայմանավորվում են, ամեն ինչ հստակեցնում, հետո իմանում, որ իրենց ընկերների մեջ կան մարդիկ, որոնք չունեն QR կոդ կամ թեստի պատասխան, վերջին պահին չեղարկում են պայմանավորվածությունը»,- ասում է հյուրանոցային համալիրի տնօրեն Վարդան Սրտաշյանը:
«Աշխատողների թիվը, բնական է, նույնն է, աշխատավարձը նույնն է, կոմունալը նույնն է, բայց հաճախորդները քիչ են: Ամառվա տնտեսումների հաշվին դեռ կարողանում ենք աշխատել, հենց դրանք վերջանան՝ չգիտեմ ինչ է լինելու»,- եզրափակում է զրուցակիցը:
Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT