Երևան
12 °C
1991 թվականից հետո Հայաստանում ԽՍՀՄ շունչն անհետացել էր, սակայն այդ տարիներին ապրած մարդկանց հիշողություններում շարունակում է վառ մնալ ԽՍՀՄ-յան ժամանակաշրջանը: Հիմա էլ «ԽՍՀՄ-ը չի ցանկանում լքել մարդկանց, ու Երևանի Սեբաստիա փողոցի սրտում «Советский клуб»-ն է բոլորին ներս հրավիրում»:
Բակում երկու դեղին «Վոլգա» մեքենաներն են ողջունում այցելուներին, իսկ ներսում ԽՍՀՄ հիմն է հնչում, Միխայիլ Գորբաչովը, Վլադիմիր Լենինն ու Լեոնիդ Բրեժնևն էլ պատից կախված՝ հետևում են բոլորին:

Մեկ ամիս է արդեն, որ գործում է սովետական ակումբը: Տնօրեն Հայկ Բիանջյանի հետ շրջում ենք շենքի 5 սենյակներով։ Մետաքսի նախկին գործարանի շենքում նա «Հայկական ժամանակ»-ին պատմում է ժամանակի մեքենայով նորից ԽՍՀՄ-յան ժամանակներ տեղափոխվելու մասին։
«Դրսում ժամանակակից Երևանն է, ներսում Սովետական Միությունը։ Ներսի իրերի մի մասը 80-ականների ոճով է, մի մասը՝ 60-ականների։ Նախագիծը 6 տարի ենք սկսել իրագործել ու այս տարի՝ մեկ ամիս առաջ, կյանքի կոչել։ Սովետմիության ժամանակ մարդկանց օգտագործած իրերը ձեռք ենք բերել տարբեր ճանապարհներով։ Շատ դժվար էր։ Որոշ իրեր Մոսկվայից ենք գնել՝ հնաոճ շուկաներից, Հայաստանի տարբեր մարզերից։ Գնում էինք իրերը, երբեմն դրանք անմխիթար վիճակում էին լինում, սկսում էինք մասնագետ փնտրել, որ կկարողանար նորից աշխատեցնել։ Սա Խորհրդային Հայաստանի կոլորիտն է. մարդկանց շատ է դուր գալիս»,- ասում է Բիանջյանը։


Ակումբը բացվելիս 2 օր ոչ մի այցելու չի ունեցել, անկեղծանում է տնօրենը, բայց հետո մարդկանց ուշադրությունը գրավել հաջողվել է։ Հիմա այցելուների քանակը շատ մեծ է։ Այն արդեն հետաքրքրում է նաև զբոսաշրջիկներին: «Советский клуб»-ը տարբեր ծառայություններ է առաջարկում: Ներսում եղած խորհրդային սպասքը, կահույքը, ատրակցիոններն ու հեռուստացույցն էլ հին հիշողություններն են արթնացնում, իսկ նոր սերնդի ներկայացուցիչներին էլ՝ զարմացնում։
Ներս մտնելուն պես նախ ատրակցիոնների սենյակն է, որտեղ ԽՍՀՄ ժամանակաշրջանի տարբեր ատրակցիոններ են տեղադրված։ 15 կոպեկով հնարավոր է խաղալ «морской бой», խորհրդային վոլեյբոլ, ֆուտբոլ և այլն։ Հետո հյուրասենյակն է՝ խորհրդային վիդեոմագնիտաֆոնով, փոշեկուլով, սովետական ոճով դասավորված սեղանով և այլն։
ԽՍՀՄ խոհանոցը, խորհրդային բարը նույնպես մարդկանց հին օրեր են տանում։ Խորհրդային խանութից էլ այցելուները կարող են գնել Սովետմիությունը հիշեցնող որևէ իր: Իսկ Իլիչի սենյակն առանձնացված է խորհրդային տարիների խրոնիկայով․ հեռուստացույցով, կոնյակներով, տրամվայով և այլն:

«Խորհրդային միությունը շատերի մոտ շատ տարբեր հիշողություններ է արթնացնում։ Ճիշտ է, թերություններ էլ են եղել, բայց 70 տարում մենք աշխարհին ամեն ինչ տվել ենք։ Ես՝ որպես լուսանկարիչ, համեմատում եմ ներկայիս Երևանը և ԽՍՀՄ տարիների մեր քաղաքը։ Այն ժամանակ ունեինք ֆանտաստիկ այգիներ, ռեստորաններ, ամեն ինչ մարդու համար էր արվում, հիմա ամեն ինչ կապիտալիզմի օրենքներով է։ Չենք հասկանում՝ ինչ տիպի քաղաքում ենք ապրում։ Երևանը խորհրդային կարգերի ժամանակ ծաղկեց։ Մենք էլ մարդկանց հիմա իրենց անցյալն ենք տանում, շատերին էլ այդ ժամանակվա կենցաղն ենք ցույց տալիս։ Այստեղ մտնելով՝ երեխաները նաև կտրվում են հեռախոսից։ Այցելուներն ասում են՝ ձեզ մոտ այլ ջերմ աշխարհ է»,- նշում է Բիանջյանը։

ԽՍՀՄ կյանքը ոչ միայն մեծահասակներին է հետաքրքրում, այլ նաև երիտասարդներին և երեխաներին։ Տնօրենն ասում է՝ չէր սպասում, որ նրանց էլ կհետաքրքրի։
Նրա խոսքով՝ առաջին այցելուների գալուց սպասելիքները գերազանցել են: Հիմա բոլորն են իրենց մասին խոսում։ Մարդիկ գալիս են անցյալի հիշողություններն ու երիտասարդությունը վերապրելու համար, գրում տպավորություններն ու կարծիքները դրա համար նախատեսված հատուկ մատյանում։ Այնտեղ կարծիք է թողել նաև մինչ այս պահը այցելած ամենատարեց հաճախորդը՝ 82-ամյա Դարիկո տատը։
«Советский клуб»-ում տուրերը տևում են երկու ժամ, այնպես է արվում, որ մարդիկ միմյանց այցերին չխանգարեն։ Աշխատանքային օրերին մուտքավճարը 3000 դրամ է, որի մեջ մտնում է ակումբի ներսում էքսկուրսիան, խորհրդային որևէ խմիչքի ըմպում, սովետական քաղցրավենիք, տարբեր ուտեստներ։ Այցելուին տրամադրվում է 10 հատ 15 կոպեկանոց՝ ատրակցիոններից օգտվելու համար։ Ոչ աշխատանքային օրերին ակումբ մուտքի արժեքը 4000 դրամ է։ Այցելուները կարող են նաև օգտվել ակումբի խորհրդային մեքենաների ծառայությունից, որոնց միջոցով իրենց տան բակից կհայտնվեն ժամանակի մեքենայի մեջ։

«Ամենաթանկը մեզ համար հյուրերի արձագանքն է։ Սա իմ մանկության վերարտադրությունն է։ Խորհրդային ժամանակների լուսանկարներին նայելով՝ հասկացա՝ չպետք է լուսանկարի մեջ ապրել։ Այս ամեն ինչի հիմքում դրված է սերը, եթե սիրով չմտնես այստեղ, ապա ոչինչ քեզ չի ընդունի»,- ասում է ակումբի տնօրենը՝ հավելելով, որ նախաձեռնության կյանքի կոչմանը շատերն են աջակցել:
Ապագայում ակումբի բակում ևս նախատեսվում է խորհրդային մթնոլորտ ստեղծել․ կլինի խաղահրապարակ, որտեղ մարդիկ անվճար կօգտվեն տարբեր խաղերից, օրինակ՝ ԽՍՀՄ տարիների ամենահայտնի խաղից՝ կլասից։ Նաև նախատեսում են ստեղծել խորհրդային ոճով սրճարան, փոքրիկ սննդի կետեր։
Հայկ Բեջանյանի խոսքով՝ «Советский клуб»-ը հայկական ֆորմատով օբյեկտ կամ թանգարան չէ, այլ տաքուկ անկյուն՝ լի ԽՍՀՄ հուշերով։ «Պետք է քո երկրի պատմությունը պահպանես, որ կարողանաս բոլորին քո մասին պատմել»,- շեշտում է նա:







Մերի Խաչատրյան
Լուսանկարները՝ «Հայկական ժամանակի»
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT