Մանկապարտեզի դռները դրսից փակված են, երեխային խոշտանգելու լուրերն էլ զրպարտանք են համարում

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկվանից մամուլում լուրեր են շրջանառվում, որոնց համաձայն՝ Երևանի մանկապարտեզներից մեկի դայակները երեխաներից մեկին պարբերաբար ենթարկել են խոշտանգումների: Ըստ հրապարկման՝ դայակները երեխայի ձեռքերը կապել են պարանով և երկաթյա տաք խաղալիքով այրել նրա կրծքավանդակը, հարկադրել են ուտել հող, խոտ, կղանք:

«Հայկական Ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի համար 124 մանկապարտեզում: Մեր այցելության ժամանակ մանկապարտեզի դարպասները կողպված էին, սակայն շենքում մարդիկ կային:

Մեր արձագանքներին ի պատասխան՝ մանկապարտեզից դուրս եկավ աշխատակիցներից մեկը, որը մեզ հետ զրույցում չցանկացավ ներկայանալ: Նա միայն ասաց, որ մանկապարտեզում բոլորը զբաղված են և չեն կարող պատասխանել որևէ հարցի:

Այնուամենայնիվ, տվյալ անձից փորձեցինք հասկանալ՝ ի վերջո, երեխային խոշտանգելու մասին լուրերի հետ կապված ի՞նչ կարող են ասել: Մեր հարցին ի պատասխան՝ աշխատակցին ասաց, որ իրենք դա համարում են զրպարտանք:

Խնդրի վերաբերյալ կապ հաստատեցինք նաև Երևանի քաղաքապետարան, քանի որ մանկապարտեզը քաղաքապետարանի վերահսկողության ներքո է: Քաղաքապետարանի լրատվության բաժնից մեզ ասացին, որ Երևանի քաղաքապետարանը համապատասխան ստորաբաժանումների միջոցով նույնպես ուսումնասիրություններ է կատարել, որոնց արդյունքներն ուղարկվել են Ոստիկանություն:

Ավելի վաղ ոստիկանությունից մեզ փոխանցել էին՝ մանկապարտեզում դայակների և դաստիարակների կողմից երեխային բռնության ենթարկելու մասին հաղորդումը Ոստիկանությունն ստացել է: Նախապատրաստվում են նյութեր:

Ըստ շրջանառվող չճշտված լուրերի՝ խոշտանգումները եղել են 2019 թ. մարտից մինչև 2021 թ. հոկտեմբերի 14-ը: Երեխայի նկատմամբ խոշտանգումները պայմանավորված են եղել նրա հոր՝ պակիստանցի լինելու հանգամանքով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6576 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս