Ուզում եմ՝ նրա պես կախարդանքի տիրապետեմ, որ էլ պատերազմ չլինի. «Զանգակ»-ում փոթերյան մթնոլորտ էր

«Levi-O-sa ասա ու ներս մտիր»: «Զանգակ» հրատարակչությունում այսօր մեկնարկեց «Հարրի Փոթեր գրքի գիշեր» խորագրով միջոցառումը: Այն անցկացվում է 2019 թվականից, իսկ համաշխարհային մակարդակով փետրվարի 3-ը, որպես «Հարրի Փոթեր գրքի գիշեր», անցկացվում է արդեն 8 տարի:

«Զանգակ» հրատարակչության թարգմանական գրականության պատասխանատու խմբագիր Հասմիկ Եղիազարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ սա միջազգային տոն է Հարրի Փոթերի բոլոր սիրահարների համար, որովհետև 2014 թվականից բոլոր երկրներում այս միջոցառումն անցկացվում է այս օրը: «Այս տարվա թեման «կախարդական ճամփորդություններն են»: Փոթերի գրքի առաջին մասը լույս է տեսել 25 տարի առաջ, և արդեն քանի սերունդ է՝ վայելում է գիրքը»,- ասաց նա:

Եղիազարյանի խոսքով՝ մեր երկրում ստեղծագործության հաջողությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն երեխաների հետ կարողանում է նրանց լեզվով խոսել. «Փոթերի գրքի առաջին և երկրորդ հատորները բեսթսելլերներ են եղել մեզ մոտ: Հարրիի սիրահարների համար Հայաստանում հասանելի է դեռ գրքի 4 հատորը, 5-րդը լույս կտեսնի շուտով»:

Միջոցառումը անցկացվում էր և՛ փոքրերի, և՛ մեծահասակ երկրպագուների համար: Մուտքը հրատարակչություն հատուկ դրես-կոդով էր՝ փոթերյան կերպարների հագուստներով:

Մեզ հետ զրույցում 10 տարեկան Մարիան պատմեց, որ կարդացել է «Հարրի Փոթեր» գրքի բոլոր՝ 4 հատորները, հիմա անհամբեր սպասում է 5-րդին: «Բոլոր սերիաները նույնպես դիտել եմ: Շատ եմ սիրում Հարրիի կերպարը: Որոշել եմ՝ երկու տարուց ես էլ եմ մեկնելու Անգլիա՝ Հոգվարթսը տեսնելու»,- նշեց աղջնակը: 12 տարեկան Անին էլ ասաց, որ կցանկանար Հարրի կերպարների նման կախարդանքների տիրապետել ու այնպես անել, որ պատերազմներ չլինեն:

«Հարրի Փոթեր գրքի գիշեր» խորագրով միջոցառմանը երեխաները մասնակցում էին խմբերով: Յուրաքանչյուր խումբ ուներ իր անվանումը՝ «Հաֆլփաֆ», «Րեյվենքլոյ», «Սլիդերին», «Գրիֆինդոր»: 30 վայրկյանում պատասխանելով ֆիլմին վերաբերող հարցերին՝ որոշվելու էին հաղթողները, որոնք ստանալու էին նաև մրցանակներ:

«Մրցանակները մի քանիսն են. երեխաները պետք է ֆիլմի կերպարների հատուկ հագուստներով լինեն, և նրանց միջից ընտրվելու են լավագույն հագուստների երկու հաղթողներ, որոնք ստանալու են փոթերյան գրքեր: Միջոցառմանը մասնակացող թե՛ մեծահասակների, թե՛ փոքրիկների թիմերից բոլոր հարցերին պատասխանած երկու երջանիկ էլ կստանա Փոթերի հինգերրորդ գիրքը: Նաև բոլորը ստանալու են դեպի Հոգվարթս տոմսեր, այսինքն՝ դեպի «Զանգակ» հրատարակչություն, այն ժամանակ, երբ տպվի Փոթերի 5-րդ հատորը»,- ասաց «Զանգակ» հրատարակչության հասարակության հետ կապերի մասնագետ Աելիտա Չիլինգարյանը:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1700 դիտում

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը