Երևան
12 °C
Օրեր առաջ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ավագանու նիստի ժամանակ անդրադարձավ մայրաքաղաքի մի շարք հատվածներում շենքերի մուտքերի մոտ տեղադրված էլեկտրոնային արգելափակոցներին: Ըստ քաղաքապետի՝ դրանք երբեմն խնդիրներ են ստեղծում Շտապօգնության և ԱԻՆ-ի մեքենաների համար, երբ մուտք են գործում շենքերի բակային տարածքներ:
Սարգսյանը հանձնարարեց գույքագրում իրականացնել և քայլեր ձեռնարկել այնպիսի համակարգ ներդնելու ուղղությամբ, որը հասանելի կլինի երկու կառույցներին և խնդրին վերջնական լուծում կտրվի:
Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պարզաբանեց՝ էլեկտրոնային արգելափակոցները երբեմն խոընդոտում են ծառայության աշխատանքները: Ճիշտ է, Շտապօգնության կարիք ունեցող բնակիչները կանչ գրանցելիս դիմավորում և էլեկտրոնային արգելափակոցների հեռակառավարման վահանակներով բացում են դրանք, սակայն երբեմն կանչ գրանցում են մարդիկ, որոնք չունեն համապատասխան վահանակը:
«Այդ դեպքում մի քանի րոպե ավելի է պահանջվում. աշխատակիցները սպասում են՝ մինչև վահանակ ունեցող անձ է մոտենում և բացում արգելափակոցը, ինչի հաշվին հավելյալ րոպեներ են գնում, այդ րոպեները հիվանդի համար թանկ են: Դրա համար է, որ կարևորվում է արգելափակոցների հետ կապված խնդրի կարգավորումը, և անհրաժեշտ է ստեղծել միասնական համակարգ, որը հասանելի կլինի բոլոր կառույցներին»,- մանրամասնեց Ստեփանյանը:
Միասնական համակարգը թույլ կտա աշխատանքն անել առանց խոչընդոտների: Այդ շրջանակներում խնդրի լուծման տարբեր մեթոդներ են շրջանառվում: Առաջարկվել է նաև, որ ծառայությունների բոլոր վարորդներին հնարավորություն տրվի թեկուզ հենց իրենց մոտ ունենալ արգելափակոցների հեռակառավարման վահանակներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ԱԻՆ-ի համար դրանք ևս երբեմն խնդիրներ են ստեղծում: «Արտակարգ իրավիճակների դեպքում՝ կլինի հրդեհ, թե արտակարգ պատահար, կարևոր է արագ հասնել դեպքի վայր: Սակայն արգելափակոցների հետևանքով դժվար է լինում մոտենալ շենքերի բակերին և իրականացնել հրդեհաշիջման կամ փրկարարական աշխատանքներ: Այս դեպքում ժամանակի առումով մենք կորուստներ ենք ունենում»,- նշեց Եմիշյանը:
Արգելափակոցների խնդրին լուծում տալը կարևոր է և առաջնային, նկատում է Եմիշյանը: Ըստ նրա՝ դրանք կարող են նաև հեռացվել, քանի որ քաղաքաշինական նորմերի համաձայն՝ արգելափակոցներ չպետք է լինեն. «Ծառայությունների աշխատակիցներին հնարավորություն պետք է տրվի շատ արագ մոտենալ դեպքի վայր: Շտապօգնության պարագայում աշխատակիցները երբեմն դիմավորողներ են ունենում, իսկ ԱԻՆ-ի դեպքում լինում է այնպես, երբ ինչ-որ մեկը տեսնում է, որ որևէ շենքում հրդեհ է, զանգահարում, և մենք, շենք հասնելով, դիմավորող չենք ունենում: Այս պարագայում ժամանակի կորուստ ենք ունենում, իսկ արտակարգ դեպքերի պարագայում ժամանակը ոսկի է»:
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի խոսքով էլ՝ արգելափակոցների հետ կապված խնդիրն ընդհանուր մոտեցում է պահանջում: Սակայն, ըստ վարչական շրջանի ղեկավարի, արգելափակոցներն այս վարչական շրջանում խնդիր չեն առաջացնում:
«Բողոքներ արգելափակոցների վերաբերյալ չենք ստացել, միշտ գտնվում են մարդիկ, որոնք ինչ-որ պատահարի պատճառով ժամանած ծառայությունների աշխատակիցների համար բացում են էլեկտրոնային արգելափակոցները: Արգելափակոցները տեղադրել են, որովհետև խնդիր է եղել մեքենաները շենքերի բակերում կայանելու հետ կապված: Օրինակ՝ Շենգավիթ ԲԿ-ի հարակից բակում մենք ունենք տեղադրված արգելափակոց, որը տարիներ առաջ է տեղադրվել, տեղադրվել է, քանի որ բնակիչները հաճախ բողոքել են իրենց մեքենաները կայանելու կամ ավտոտնակներից հանելու հարցում առաջացած խնդիրներից: Եղել է, որ այլ մարդիկ իրենց մեքենաները կայանել են ու խոչընդոտել տվյալ շենքի բնակիչների մեքենաների կայանմանը»,- պարզաբանեց Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ արգելափակոցները վարչական շրջանում այդքան էլ շատ չեն, սակայն այժմ դրանց գույքագրումն է իրականացվում՝ ըստ քաղաքապետի հանձնարարականի: Թե ինչպե՞ս է պատկերացնում խնդրի լուծումը, Մկրտչյանը նշեց՝ հարցը իրավական դաշտում է, և ոլորտի մասնագետները պետք է այդ հարցին համապատասխան լուծում տան. «Բայց եթե որոշվեց, որ պետք է հանվեն արգելափակոցները, այս պարագայում բնակիչները կբողոքեն, միանշանակ համաձայն չեն լինի»:
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի խոսքով էլ՝ արգելափակոցների հարցը և՛ խնդիր է, և՛ ոչ: Դրանք երբեմն գուցե խոչընդոտում են Շտապօգնության, ԱԻՆ-ի ու այլ ծառայությունների աշխատանքներին ու արագ արձագանքմանը, սակայն չլինելու պարագայում խնդիր կլինի տվյալ շենքի բնակիչների համար:
«Արգելափակոցները, որոշակի խնդիրներով հանդերձ, ինժեներական կառույցներ են, որոնք և՛ խնդիրներ են լուծում, և՛ առաջացնում, սակայն ամենակարևոր հանգամանքն այն է, որ արգելափակոցների տեղադրման որևէ նորմատիվ իրավական ակտ այս պահին գոյություն չունի, դա կլինի քաղաքապետարանի թե համայնքային որոշում կամ օրենք, չկա: Արգելափակոցները տեղադրված են տարբեր բակերում տարբեր ժամանակներից»,- ասաց Դանիելյանը:
Ըստ նրա՝ այս ոլորտը բաց է ու չկարգավորված: Արգելափակոցներն ամենից շատ տեղադրված են Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում, ու խնդրի լուծման կարգավորման հարցը հիմնականում այս վարչական շրջաններին է վերաբերում. «Որովհետև մեզ մոտ է, որ շենքերի առաջին հարկերում ավելի շատ տնտեսական կազմակերպություններ կան, դրանք խանութներ են, գրասենյակներ: Այդ կազմակերպությունների աշխատակիցները կամ հաճախորդները գալիս են իրենց մեքենաներով ու պետք է ինչ-որ տեղ դրանք կայանեն: Կայանելով շենքերի բակում՝ խոչընդոտում են բնակիչների մեքենաների կայանմանը, ու դրանք դժգոհությունների պատճառ կարող են դառնալ: Առանց արգելափակոցների այս դեպքում շենքերի բնակիչների ու երեխաների շարժի համար անվտնագ տիրույթ երբեմն չի առաջանում: Դրա համար է, որ մարդիկ բակերում փորձում են արգելափակոցներ տեղադրել ու սահմանափակել այլ մեքենաների շարժը»:
Արգելափակոցների տեղադրման դեպքում, եթե բնակիչներից մեկն անգամ դեմ է դրանց, ապա այն չի տեղադրվում այնքան՝ մինչև դրա տեղադրումը չի ստանում բոլորի համաձայնությունը: Ըստ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի՝ այս հարցի լուծումը պետք է դնել հանրային քննարկման, քանի որ այն որոշ խնդրահարույց կողմեր ունի: Պետք է գտնել այնպիսի իրավական նորմ, որը չի հակասի մեկ այլ նորմի, քանի որ համայնքային հողի վրա սահմանափակել ՀՀ քաղաքացու իրավունքներն անթույլատրելի է:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT