Երևան
12 °C
Հայաստանը դեռևս սուր շնչառական վարակների ու համաճարակային իրավիճակի ակտիվ գոտում է: Դրանք հատկապես թիրախավորում են երեխաներին: Այս պահին Երևանի շուրջ 7 մանկապարտեզ փակ է. պատճառը քովիդն է: Թե՛ անձնակազմի, թե՛ երեխաների հիվանդացության ցուցանիշը 10 տոկոսից բարձր է:
Երևանի թիվ 17 պոլիկլինիկայի մանկաբուժության գծով փոխտնօրեն Անահիտ Պիվազյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց՝ երեխաների հիվանդացության հետ կապված դիմումները վերջին շաբաթների ընթացքում աճել են: Այսօրվա դրությամբ տնային պայամններում վարակների դեմ բուժում է ստանում 35 երեխա, 3 երեխա էլ՝ ստացիոնար բուժում:
«Կարիքի դեպքում կատարում ենք թեստավորում՝ պարզելու՝ դա քովի՞դ է, թե՞ շնչառական վարակ: Բացի գրիպից, այլ շնչառական վարակներ կան, որոնց դեպքում թեստավորում չի կատարվում: Ելնելով կլինիկական ախտանշաններից՝ համապատասխան բուժօգնություն ենք տրամադրում: Եթե մանկաբույժը մի օրում ընդունում է 10-15 երեխա, նրանցից 3-ը հիվանդ են լինում ու բուժում պահանջում»,- նշեց նա:
Երեխաների բուժման ընթացքին երբեմն խոչընդոտում է մայրիկների կողմից իրականացվող ինքնաբուժությունը: Մանկաբույժի խոսքով՝ նրանք երբեմն մտածում են՝ թեթև մրսածություն է, կանցնի: Լինում են դեպքեր, երբ ծնողը ճիշտ ժամանակին է դիմում բժշկին, սակայն նրա կողմից նշանակված անտիբիոտիկներին է դեմ լինում:
«Երեխաների տարիքային շեմը մինչև 18 տարեկաներն են: Ունեցել ենք 2 ամսական բալիկ ևս: Հիվանդացության ախտանշաները ջերմության բարձրացումն է, ընդհանուր թուլությունը, գլխացավը, մարմնացավը, շատ քչերի շրջանում՝ ցավը, կարմրությունը»,- հավելեց նա:
Երևանի թիվ 17 պոլիկլինիկայի մանկաբույժ Անուշիկ Խաչատրյանն էլ մեզ հետ զրույցում նշեց՝ երեխաների դիմելիությունը պոլիկլինիկա վերջին շաբաթների ընթացքում բավական աճ է ունեցել, այս շաբաթ պատկերը թեթևացել է, բայց մանկաբույժների աշխատանքը գերծանրաբեռնված է: «Հունվարի 31-ից մինչև փետրվարի 4-ը ունեցել ենք 18 երեխա, այս շաբաթ նրանց թիվը համեմատաբար քիչ է: Ունենք 9 ամսական երեխա, որի մոտ քովիդ էր հաստատվել և ստացիոնարում էր բուժում ստանում: 2 երեխա են եղել, որ բրոնխիոլիտ ունեին»,- ասաց Խաչատրյանը:
Հիվանդությամբ պայմանավորված՝ այցերը պոլիկլինիկայի կողմից անցած շաբաթ եղել են 19-ը: Այս շաբաթ դրանց թիվը 13-ն է: Կանչերը եղել են 2, անցած շաբաթ՝ 8-ը:
Երևան համար 154 մանկապարտեզի տնօրեն Արփիկ Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նույնպես փաստեց երեխաների շրջանում հիվանդացության բարձրացումը: Դեկտեմբեր ամսվանից մինչև 2022-ի հունվար մանկապարտեզի 140 երեխայից հաճախում էր 80-ը. «Վերջերս նոր խումբ ունեցանք, որտեղ երեխաների թիվը դարձավ 70, հետո նորից քանակը նվազեց: Հիմա այդ խումբն էլ չի հաճախում»:
Սա նշանակում է, որ սուր շնչառական հիվանդությունները դեռ շարունակական են: Այս պահին մանկապարտեզի 171 երեխայից հաճախում է 115-ը: Լինում է այնպես, որ մանկապարտեզի անձնակազմն ինքն է զանգահարում ծնողներին և նրանց կանչում, որպեսզի երեխային, որը հիվանդ է, հետ տանեն տուն:
Սուր շնչառական վարակներով և համաճարակով պայմանավորված իրավիճակային պատկերը Հայաստանում
Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց՝ Հայաստանը սուր շնչառական վարակներով ու քովիդով պայմանավորված՝ գտնվում է ակտիվ փուլում: Այս պահին մոտ 200 երեխա մանկական ԲԿ-ներում է բուժում ստանում, նույնքան երեխա էլ բուժում է ստանում սուր շնչառական վարակների դեմ: Այս առումով մանկաբույժների աշխատանքը ծանրաբեռնված է:
«Քովիդով պայմանավորված բոլոր դեպքերում երեխաները կազմում են 4.5 տոկոս: Ակտիվ շրջանում ենք, բայց կանխատեսում ենք նվազում: «Օմիկրոն»-ի ախտանշաները գրեթե նույն են՝ համեմատած սուր շնչառական վարակների հետ: «Օմիկրոն»-ը առաջացնում է քթըմպանի բորբոքում, հարբուխ, հազ, ախտահարում է բրոնխները, առաջացնում սպաստիկ հազ, շնչառական անբավարարություն, փորլուծություն և փսխում: Երբեմն ականջի բորբոքում է լինում, թոքաբորբ, ջերմության բարձրացում, մեջքի ցավ, ախորժակի իջեցում»,- պարզաբանեց մանկաբույժը:
Ըստ նրա՝ հիվանդանոցներում բուժում ստացող երեխաների մեծ մասի մոտ առկա է կռուպ (հիվանդություն է, որն առաջացնում է շնչուղիների այտուցվածություն և շնչառության դժվարություն) ու բավականին ծանր է ընթանում: Դա առաջացնում են և՛ «Օմիկրոն»-ը, և՛ սուր շնչառական վարակները:
Կփակվե՞ն արդյոք մանկապարտեզները կորոնավիրուսային հիվանդությամբ ու սուր շնչառական վարակներով պայմանավորված
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց. «Այս պահին մանկապարտեզները որոշ ժամանակով փակելու որևէ առաջարկ նախարարությունը չի ներկայացրել Երևանի քաղաքապետարան»:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT