Դոնեցկն ու Լուգանսկն այսուհետ անկախ պետություններ են. Պուտինը զգուշացնում է Ուկրաինային, Նարիշկինը՝ վերջնաժամկետ տալիս

Գիշերը միջազգային գրեթե բոլոր լրատվամիջոցներն ու համացանցը ողողվեցին աննախադեպ լուրով:

Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը և նրանց հետ կնքեց բարեկամության, համագործակցության և աջակցության պայմանագրեր։ Համապատասխան փաստաթղթերը երկուշաբթի երեկոյան արդեն ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Մինչ այս ելույթ ունենալով ռուսներին ուղղված կոչով՝ պետության ղեկավարը Ուկրաինայից պահանջել է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Դոնբասում՝ ընդգծելով, որ հակառակ դեպքում Կիևը «ամբողջովին պատասխանատվություն է կրելու արյունահեղության հնարավոր շարունակման համար», ինչպես նաև զգուշացրել, որ կառուցողական չլինելու դեպքում, անվտանգության երաշխիքների վերաբերյալ արևմուտքի առաջարկներին ի պատասխան, Մոսկվան ունի «պատասխան միջոցներ ձեռնարկելու» բոլոր իրավունքները։

Ժամանակային առումով նախագահի ներկայիս ուղերձը դարձել է ամենաերկարը և համեմատելի է Դաշնային ժողովին ուղղված պետության ղեկավարի ելույթի հետ։

Ուղերձը տևել է 55 րոպե, ստորև՝ ուղերձի ամենակարևոր հատվածները.

Դոնբասի ճանաչում

Պուտինը Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչումն անվանել է «վաղուց ուշացած որոշում» և խնդրել խորհրդարանին աջակցել դրան, ինչպես նաև վավերացնել երկու հանրապետությունների հետ բարեկամության և փոխօգնության պայմանագրերը:

«Կիևում իշխանությունը զավթածներից և տիրողներից մենք պահանջում ենք անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Հակառակ դեպքում արյունահեղության հնարավոր շարունակման ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի Ուկրաինայի տարածքում իշխող ռեժիմի խղճին»,- զգուշացրել է Պուտինը

Նրա խոսքով՝ Ռուսաստանն «ամեն ինչ արեց՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պահպանելու համար», այդ թվում, երբ պայքարում էր մինսկյան պայմանավորվածությունների կատարման համար, բայց ապարդյուն։

Ուկրաինան և ՆԱՏՕ-ն

Մոսկվան բոլոր հիմքերն ունի ենթադրելու, որ «Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ և դրան հաջորդած ՆԱՏՕ-ի օբյեկտների այստեղ տեղակայումը կանխորոշված ծրագիր է», - ասել է Պուտինը: Այս դեպքում այն կդառնա Ռուսաստանի դեմ Արևմուտքի կանխարգելիչ հարվածի համար լավ հարթակ:

Դեկտեմբերին ռուսական կողմը Վաշինգտոնին և Բրյուսելին առաջարկեց համաձայնության գալ անվտանգության երաշխիքների շուրջ, որոնց համաձայն՝ նա պահանջեց ՆԱՏՕ-ից զերծ մնալ դեպի արևելք, ներառյալ Ուկրաինա շարժվելուց և հարվածային զինատեսակներ տեղակայելուց այդ երկրի տարածքում։ Ինչպես ընդգծել է ՌԴ նախագահը, այս առաջարկները գործնականում անպատասխան են մնացել, և նման պայմաններում Ռուսաստանն «իրավունք ունի պատասխան միջոցներ ձեռնարկել սեփական անվտանգությունն ապահովելու համար և հենց այդպես էլ կանի:

Ռուսաստանի Դաշնությունն ինքը երբեք ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա. 2000 թվականին, այն ժամանակ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը Պուտինի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում դաշինքին Մոսկվայի հնարավոր անդամակցությանը, պատասխանել է «շատ զուսպ»։ Դա պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ-ին պետք չէ «Ռուսաստանի նման մեծ, անկախ երկիր», և սա է «ռուսական ուղղությամբ ամերիկյան ավանդական քաղաքականության աղբյուրը», վստահ է ՌԴ ղեկավարը։

Ուկրաինայի քննադատությունը

Նախագահի ուղերձի հիմնական մասը նվիրված էր ժամանակակից Ուկրաինայի ստեղծման պատմությանը և Կիևի իշխանությունների քննադատությանը։ Պուտինը հիշեցրել է, որ ժամանակակից Ուկրաինան «ամբողջությամբ ստեղծվել է բոլշևիկյան, կոմունիստական Ռուսաստանի կողմից», այդ թվում՝ պատմական ռուսական տարածքների հաշվին։ Այժմ Ուկրաինայում քանդում են Վլադիմիր Իլյիչ Լենինի հուշարձանները, ով եղել է երկրի «հեղինակն ու ճարտարապետը», բայց այս քաղաքականությունը «չպետք է կանգ առնի կես ճանապարհին»:

«Մենք պատրաստ ենք ցույց տալ, թե ինչ է նշանակում իրական ապակոմունիզացիա Ուկրաինայի համար»,-հավելել է Պուտինը:

«Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանը միշտ Ուկրաինայի հետ համագործակցել է «բաց, ազնվորեն և  հարգելով նրա շահերը», սակայն Կիևում «գործընկերության փոխարեն սկսեց գերակշռել կախվածությունը, որը երբեմն դառնում էր բնավորություն Կիևի իշխանությունների համար»,- հայտարարել է ՌԴ նախագահը։ Ըստ նրա, Ուկրաինայում «կայուն պետականություն» դեռ չի ձևավորվել, այն «բառացիորեն հագեցած է, կոռոզիայի» է ենթարկվել կոռուպցիայով, իսկ ներկայիս կառավարությունը «հետևողականորեն գործը տանում է դեպի երկրի ամբողջական ապասուվերենիզացիա»։

Պուտինը նաև հավելել է, որ համոզված է՝ Ուկրաինայի ռազմական ռազմավարությունը, ըստ էության, ներառում է Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների նախապատրաստում, և Կիևի՝ սեփական միջուկային զենք ստեղծելու վերջին սպառնալիքը «դատարկ քաջություն չէ», իսկ Մոսկվան չի կարող անտեսել այս սպառնալիքը։

Անվտանգության խորհրդի աջակցությունը

Ավելի վաղ Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարներ Դենիս Պուշիլինը և Լեոնիդ Պասեչնիկը Պուտինին խնդրել էին ճանաչել հանրապետությունների անկախությունը։ Դրանից հետո Կրեմլում կայացել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նիստը, որի անդամներն իրենց աջակցությունն են հայտնել նման որոշմանը։

Միևնույն ժամանակ, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն առաջարկել է Արևմուտքին վերջին հնարավորություն տալ՝ ստիպելու Կիևին կատարել պայմանավորվածությունները: Ընդ որում, ըստ Պատրուշևի, սա կարող է  ամենակարճ ժամանակահատվածը լինել՝ երկու-երեք օր, որը կփորձի կանգնեցնել, կանխել արյունալի իրադարձությունները Դոնբասում, իսկ կողմերը երկխոսություն կունենան։ Պատրուշևի «վերջին հնարավորության» գաղափարը պաշտպանել են վարչապետ Միխայիլ Միշուստինը և Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։

Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը կոչ է արել ճանաչել հանրապետությունների անկախությունը «մինչև Ուկրաինայի զինված ուժերի օկուպացիան», այսինքն՝ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմաններում։

Վերջին բանակցությունները՝ մինչ ճանաչումը

Երեկ առավոտյան հաղորդվել էր, որ Պուտինն ու Բայդենը մոտ ապագայում կարող են հանդիպել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ, ով կիրակի օրը երեկոյան երկու անգամ զրուցել է ՌԴ ղեկավարի հետ։ Բայդենն ու Պուտինը պետք է համատեղ գագաթնաժողով անցկացնեին, որի օրակարգը պատրաստվում էին կազմել Լավրովն ու Բլինքենը, սակայն հնարավո՞ր է, արդյոք, նոր պայմաններում ռուս-ամերիկյան նոր գագաթնաժողով, դեռևս հայտնի չէ։

Երկուշաբթի երեկոյան Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ՝ պատմելով նրանց Դոնբասի հանրապետությունները ճանաչող փաստաթուղթ ստորագրելու պլանների մասին։ Նրա զրուցակիցները, ըստ Կրեմլի, հիասթափություն են հայտնել իրադարձությունների նման զարգացումից, սակայն նշել են շփումները շարունակելու իրենց պատրաստակամությունը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5280 դիտում

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո

GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է

Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով

Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան

Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա

Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ

Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել

Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած

Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան

Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ

Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով