Հայաստանի ազգային ագրարային համալսարանում բացվել է Գարեջրագործության ուսումնափորձարարական լաբորատորիա (լուսանկարներ)

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր բացվել է Գարեջրագործության և թորման ուսումնափորձարարական լաբորատորիա: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, բուհի դասախոսներ, ներկա և նախկին ուսանողներ, բարերարներ:

Բացման խոսքում նախարար Վահրամ Դումանյանը շեշտել է, որ ագրարային կրթությունը, որի առաջամարտիկը Հայաստանի ազգային ագրարային համալսարանն է, մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունի:

«Իմ ցանկությունն է, որ մեր երիտասարդները հավատով և վստահությամբ նախապատվություն տան ագրարային կրթությանը և ընտրելով այդ ուղղության մասնագիտությունները՝ լրջորեն զբաղվեն ագրարային ոլորտի զարգացմամբ»,- նշել է նախարարը` ավելացնելով, որ հնարավոր չէ պատկերացնել արդյունավետ ագրարային կրթություն` առանց արտադրության ընթացքը տեսնելու:

274097676_254166810238874_7572702700683094572_n.jpg (104 KB)274078774_254166883572200_2695189369066721314_n.jpg (97 KB)

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը նշել է, որ Գարեջրագործության և թորման ուսումնափորձարարական լաբորատորիան հիմնվել է Ագրարային համալսարանի երկարամյա գործընկեր «Երևանի գարեջուր›› ՓԲԸ-ի և «ԱԳԲԱ ֆեդերացիա» ՓԲԸ-ի աջակցությամբ: Ծրագրի շրջանակում կատարվել է լաբորատորիայի և կից տարածքի վերանորոգում և կահավորում, ձեռք են բերվել գարեջրի թորման հոսքագիծ, անհրաժեշտ սարքավորումներ ու գործիքներ։

«Ուսումնական լաբորատորիայի բացումը սոցիալական գործընկերության և կորպորատիվ պատասխանատվության օրինակելի մոտեցում է, երբ մասնավոր ընկերությունները իրենց նպաստն են բերում ուսումնական միջավայրի ստեղծմանը: Լաբորատորիայի առկայությունը մրցունակ կրթության լավ նախադրյալ է, միաժամանակ` ուսանողակենտրոն կրթության արդյունավետ մոդել»,- նշել է բուհի ռեկտորը` ավելացնելով, որ նորաբաց լաբորատորիան, բացի ուսումնական և փորձարարական նշանակությունից, կօգտագործվի նաև գիտահետազոտական նպատակներով:

274119258_254166513572237_6242546446610714071_n.jpg (183 KB)274313941_254166666905555_3539563612182473582_n.jpg (153 KB)

Շնորհակալություն հայտնելով ծրագրի աջակից մասնավոր ընկերություններին` Վարդան Ուռուտյանը համալսարանի անունից շնորհակալագրեր է հանձնել «Երևանի գարեջուր» և «ԱԳԲԱ ֆեդերացիա» ընկերություններին, ինչպես նաև բուհի՝ ուսումնական լաբորատորիայի ստեղծմանը նպաստած նախկին շրջանավարտներին:

Նախարարը ռեկտորի ուղեկցությամբ ծանոթացել է նաև Հացի, հրուշակեղենի և շոկոլադագործության ուսում­նական լաբորատորիային:

Վերջին երեք տարիներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում բացվել են նորարարական ուսումնափորձարարական, հետազոտական նշանակության ավելի քան 35 ենթակառուցվածքներ:

Դրանց թվում են ֆարմբոտ ռոբոտային համակարգով օժտված «խելացի» ջերմատունը, Օրգանական գյուղատնտեսության, Սննդամթերքի որակի հսկման, Ընդհանուր քիմիայի լաբորատորիաները, Գնահատման և թեստավորման կենտրոնը, Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնը, Ջրային և հողային ռեսուրսների կառավարման հետազոտական կենտրոնը, Կաթնամթերքի վարպետաց դպրոցը, Ագրոդրոնների լաբորատորիան, Գինու ուսումնագիտական կենտրոնը, որն արտադրում է «Սերունդ» գինին, ինչպես նաև Շիրակի, Սիսիանի և Վանաձորի մասնաճյուղերում կաթի վերամշակման արտադրամասերը, ջերմատունը, հողի անալիզի լաբորատորիան և այլն:

Առաջիկայում նախատեսվում է շահագործման հանձնել Կենսատեխնոլոգիաների ինկուբատորը և Բնապահպանական կենսաքիմիայի լաբորատորիան:

274701020_254166593572229_5621657502089786299_n.jpg (146 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2010 դիտում

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում