Երևան
12 °C
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով դադարեցվել է Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով գործունեության լիցենզիաների գործողությունը:
Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Հրամանի համար հիմք են հանդիսացել լիցենզավորման կարգերով սահմանված լիցենզիայի պարտադիր պայմանների և պահանջների, մասնավորապես՝ պրոֆեսորադասախոսական կազմի, ուսումնական տարածքի, լաբորատոր և ուսումնամեթոդական ապահովվածության, ուսումնաարտադրական պրակտիկայի, հաշվետվության ներկայացման, բարձրագույն ուսումնական հաստատության գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների, ինչպես նաև սովորողների՝ նախատեսվող սահմանային տեղերի թվի խախտումները:
Ըստ այդմ` ուժը կորցրած են ճանաչվել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2014 թվականի օգոստոսի 27-ի N 308-Ա/Ք հրամանի հիմքով տրված բակալավրի և մագիստրոսի լիցենզիաները: Համաձայն ԿԳՄՍ նախարարի վերոնշյալ հրամանի` նախարարության լիցենզավորման գործակալությունը, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությունը ստացել են հանձնարարական «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊԸ-ի՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով սովորող ուսանողների հետագա ուսումնառությունն այլ ուսումնական հաստատություններում կազմակերպելու, սովորողների շահերն ու իրավունքները պաշտպանելու նպատակով քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:
ԿԳՄՍ նախարարությունից միաժամանակ տեղեկացնում են, որ Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում, համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 23-ի N 1875-Ա հրամանի, իրականացվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքները քննարկվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ կրթական ծրագրերի լիցենզավորման հանձնաժողովի՝ փետրվարի 18-ի նիստում, և կայացվել է լիցենզիայի դադարեցման որոշումը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մյուս հրամանով՝ կասեցվել է «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊԸ-ին ՀՀ կրթության և գիտության նախարարի 2003 թվականի մարտի 17-ի N 148-Ա/Ք հրամանով տրված միջին մասնագիտական կրթական ծրագրով գործունեության լիցենզիայի գործողությունը՝ մինչև խախտման պատճառների վերացումը:
Կասեցման որոշումը կայացվել է լիցենզավորման կարգերով սահմանված պարտադիր պայմանների և պահանջների խախտումների հիմքերով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT