Երևան
12 °C
Ժամանակ առ ժամանակ Գյումրու պոլիկլինիկաներում չեն բավականացնում հակակատաղության պատվաստանյութերը: Խնդրով պայմանավորված՝ շան կողմից հարձակման ենթարկված քաղաքացին պատվաստման ուղեգրով հաճախ ուղեգրվում է «Գյումրի» բժշկական կենտրոն:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց Կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:
«Մենք պայմանավորվածություն ունենք, որ մինչև ժամը 5-ը չգան մեզ մոտ, գնան պոլիկլինիկաներ, իսկ 5-ից հետո, երբ դրանք փակ են, նաև՝ շաբաթ-կիրակի օրերին, դիմեն բժշկական կենտրոն: Բայց պոլիկլինիկաներում վակցինաներ չկան: Ուղարկում են մեզ մոտ, ու մենք ամեն օր խնդրի առաջ ենք կանգնում: Սուր դեպքում ենք միայն օգնում: Չենք կարող յուրաքանչյուր մարդու 7 պատվաստում անել: Բայց, երբ մենք 1 պատվաստումից հետո ուղղորդում ենք պոլիկլինիկաներ, որ 2-րդ, 3-րդ դոզաները ստանան, չկա պատվաստանյութը պոլիկլինիկաներում: Էլի վերադառնում են, որովհետև մարդկանց ուղեգիրն արագ տալիս են, ասում են՝ որտեղ ուզում ես գնա, պատվաստվիր»,- մանրամասնեց Արմեն Խաչատրյանը:
«Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան, թե ինչո՞ւ պոլիկլինիկաները չունեն հակակատաղության պատվաստանյութ, ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացրին. «Ունեն: Պոլիկլինիկայում, երբ սպառվում է պատվաստանյութը, հայտ է ներկայացվում՝ նոր խմբաքանակ ստանալու համար: Դա շարունակական գործընթաց է: Հայտը ներկայացնում, ստանում են: Ընթացակարգային է, երբ քաղաքացիներն ուղղորդվում են «Գյումրի» ԲԿ կամ այլ պոլիկլինիկա՝ պատվաստվելու: Պոլիկլինիկան, եթե այդ պահին չունի, ուղղորդում է, որպեսզի քաղաքացին չտուժի»:
Գյումրու պոլիկլինիկաների տնօրեններն էլ մեզ հետ զրույցում հիմնականում հերքեցին, թե ունեն նման խնդիր: Զրույցի ընթացքում, սակայն, պարզվեց, որ երբեմն-երբեմն չեն ունենում այսօր հատկապես Գյումրու համար կենսական նշանակություն ունեցող այդ պատվաստանյութը:
Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի տնօրեն Սիրանուշ Ղուկասյանն ասաց՝ իրենք միշտ ունեն՝ և՛ ՀՎԿԱԿ-ն է տրամադրում, և՛ պետգնումներով են ձեռք բերում: «Եղել են դեպքեր՝ 2-3 անգամ 1-ին պոլիկլինիկային ենք տվել: Իրենք չեն ունեցել, դիմել են, օգնել ենք: Հիմա էլ պահանջվածից մի բան էլ ավել ունենք պատվաստանյութ»,- վստահեցրեց Ղուկասյանը:
Ախուրյանի բժշկական կենտրոնի տնօրեն Զավեն Մանուկյանը ևս նշեց, որ իրենց մոտ խնդիր չկա, ունեցածից նաև բաժին են հանում իրենց դիմող Գյումրու պոլիկլինիկաներին: «Միայն մեկ անգամ դեպք եղավ, որ չունեինք, դա նախորդ տարի էր: Հետո մենք պետգնումներով ձեռք բերեցինք: 1-2 անգամ նաև հատկացրել ենք Գյումրու պոլիկլինիկաներից մեկին»,- ասաց Ախուրյանի բժշկական կենտրոնի տնօրենը:
1-2 օրվա պատվաստանյութի ուշացում էլ Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայի տնօրեն Արկադի Անդրիասյանն է նշում: Չեն ունեցել, սակայն արագ ձեռք են բերել:
Թե ինչո՞ւ ՀՎԿԱԿ-ի կողմից անվճար հատկացվող պատվաստանյութը չի հերիքում, և պոլիկլինիկան ստիպած է լինում սեփական միջոցներով այն ձեռք բերել այն պարագայում, երբ յուրաքանչյուր պոլիկլինիկա իր ունեցած պահանջի հիման վրա է հայտը ներկայացնում կենտրոն, Արկադի Անդրիասյանը երկու պատճառ նշեց՝ շների կծելու դեպքերն ավելացել են, պահանջարկը՝ մեծացել, երկրորդ՝ ՀՎԿԱԿ ներկայացված հայտն ամբողջությամբ չի բավարարվում:
«Խնդիրն այն է, որ մենք մեր պահուստային ֆոնդի հաշվին գնում ենք, որովհետև ՀՎԿԱԿ-ի տրամադրածը մեզ չի հերիքում: Հայտ ներկայացնում ենք, բայց անհրաժեշտ քանակը չի տրամադրվում: Երևի չի հերիքում: Բայց ասեմ՝ նախորդ տարիների համեմատությամբ ինչքան մենք ենք մեր գնումն ավելացրել, էնքան էլ իրենք են ավելին տալիս, բայց դե չի հերիքում»,- պարզաբանեց պոլիկլինիկայի տնօրենը:
Ըստ Անդրիասյանի՝ պատվաստանյութի շուկայական արժեքը թանկացել է, որը ևս ֆինանսական դժվարություն է առաջացնում:
«Եթե նախանցած տարի մենք մեկ դոզան գնում էինք 5000 դրամով, հիմա 8400-8500 դրամ է դարձել: Ահագին գնաճ կա, և եթե մեկ հիվանդի համար պատվաստման նվազագույն 6 դոզայով հաշվենք, ապա մեկ քաղաքացու համար 50.000 դրամի պատվաստանյութ ենք օգտագործում»,- ասաց Անդրիասյանը:

Շան կծածի դեպքում քաղաքացուն 3-6 պատվաստում է ցուցված՝ նկատի ունենալով վերքի տեղակայումը, խորությունն ու շան կարգավիճակը:
Եթե հայտնի է, թե ում շունն է, ապա մեկուսացվում և 10 օր կենդանին պահվում է տեսադաշտում: Եթե այդ օրերի ընթացքում չի սատկում, ապա տուժածին բավարար է 3 դեղաչափ պատվաստանյութը: Եթե շունը սատկում է, 6-ն էլ պետք է ստանա:
Անդրիասյանն ասում է՝ Գյումրիում հիմնականում 6 դեղաչափ պատվաստանյութ են օգտագործում, քանի որ մարդիկ հարձակման են ենթարկվում թափառող շների կողմից օրվա տարբեր ժամերի և տարբեր թաղամասերում:
Ավստրիական մանկական հիվանդանոցի վիճակագրությամբ՝ ամեն ամիս ընդունում են 7-8 կծված երեխա, մինչ տարեվերջ թիվը հասնում է 80-ի:
Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության տվյալներով՝ 2019 թվականին մարզում շները կծել են 555 քաղաքացու, 2020 թվականին՝ 650: 2021-ին թիվն աճել, հասել 845-ի: 2022 թվականին՝ մինչև փետրվարի կեսն ընկած ժամանակահատվածը, շների կողմից հարձակման է ենթարկվել 69 մարդ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT