ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ զգալիորեն ավելացնում է կանոնադրական կապիտալը և նորովի կձևավորի Հայաստանի բանկային հատվածի ապագան

10/03/2022 schedule18:57

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ  բաժնետերերի կազմում կատարված փոփոխության արդյունքում՝ բանկի բաժնետոմսերի 74․998041% սեփականատեր դարձած «ԷմԷֆԷմ Գլոբալ Ինվեստ էլ-թի-դի» ընկերությունը կանոնադրական կապիտալը համալրել է 96 մլրդ ՀՀ դրամով։

Բանկի կանոնադրական կապիտալը 32 մլրդ դրամի չափով համալրել է նաև 25% գումարած մեկ բաժնետոմս՝ սեփականատեր «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ն:

Կապիտալի համալրումը ընդհանուր 128 մլրդ ՀՀ դրամով Բանկին հնարավորություն կտա ոչ միայն պահպանել և ամրապնդել առաջատար դիրքերը ՀՀ բանկային համակարգում, այլ նաև իրագործել զարգացման նոր ծրագրեր՝ մասնավորապես՝ գրավիչ դարձնելով հիփոթեքային, կառուցապատման ֆինանսավորման ծրագրերը, արդիականացված թվային և նորարարական ծառայությունները և այլն: Արդյունքում Բանկը հայտնվելու է զարգացման նոր մակարդակում և միջազգային լավագույն փորձի արդիական չափորոշիչների ներդրմամբ նորովի է մրցակցելու համակարգում՝ ընդառաջ գնալով բոլոր մարտահրավերներին։

Այժմ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ կանոնադրական կապիտալը կազմում է շուրջ 170մլրդ  ՀՀ դրամ:

Բանկի ձևավորված նոր խորհուրդը կազմված է Շվեյցարիայից և Հայաստանից փորձառու և հեղինակություն վայելող բանկային մասնագետներից և փորձագետներից, որոնց բազմամյա փորձը թույլ կտա ապահովել Բանկի շարունակական զարգացումն ու կայուն աճը: Խորհուրդը կնախագահի ազգությամբ շվեյցարացի, միջազգային բանկային ոլորտում երկար և հաջողակ կարիերա ունեցող Ալֆրեդ Վ. Մոէկլին: 

Բանկային բիզնեսի կազմակերպման և կառավարման գործընթացում նման փոփոխությունները նշանակալի կարևորություն ունեն թե΄ Բանկի, թե΄ՀՀ  ֆինանսաբանկային ոլորտի համար՝ հաշվի առնելով նրանց ինստիտուցիոնալ դերը համակարգում:

Համակարգային նշանակություն ունեցող Բանկի բաժնետերերի կառուցվածքում Շվեյցարական ֆոնդի և «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ մասնակցությունն էականորեն նպաստելու է միջազգային ֆինանսաբանկային համակարգերին բնորոշ բիզնես մշակույթի և կորպորատիվ կառավարման մոդելների արդյունավետ տեղայնացմանը, ինչպես նաև ֆինանսական նորարարությունների ոլորտում առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ բանկային մրցակցության բարձրացմանը:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շարունակելու է հավատարիմ մնալ իր առաքելությանը և նպաստելու է մեր երկրի տնտեսության զարգացմանը՝ ֆինանսավորելով ու որակյալ բանկային ծառայություններ մատուցելով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող տնտեսվարող սուբյեկտներին և բնակչությանը։

Այսպիսով, սկսվում է ՀՀ անկախության առաջին տարիներին ֆինանսական ոլորտ մուտք գործած, շուկայական հավասարակշռող մրցակցությանը դիմակայած և իր կայուն տեղը գրաված Հայաստանի փորձառու բանկերից մեկի՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ պատմության նոր շրջափուլը։

Մենք վստահ ենք, որ նոր շնչով, նոր ոգով ու նոր երանգներով կերտելու ենք պատմություն ինչպես մեր հավատարիմ, այնպես էլ մեր նոր հաճախորդների ու գործընկերների հետ՝ միասին նոր դրական փոփոխություններ բերելով բանկային ոլորտ։

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2023 դիտում

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ