Երևան
12 °C
Ինչպես հայտնի է, Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում երեկ հանդիպում են ունեցել Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Մևլութ Չավուշօղլուն։
Երեկվանից համացանցում լայնորեն քննարկվում է ոչ միայն բուն հանդիպումը, այլև հանդիպման ֆորմալ բնույթը ևս: Կարծիքների հիմնական աղբյուրը նախկինում դեսպան, մարզպետ և ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանի գրառումն էր այն մասին, որ բավական է միայն նայել լուսանկարներին, և Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Չավուշօղլուի փողկապ չկրելու փաստն արդեն ամեն ինչ կասի բառերի փոխարեն:
Ըստ նախկին դեսպանի՝ դա անհարգալից վերաբերմունքի դրսևորում է եղել Միրզոյանի նկատմամբ, քանի որ այլ հանդիպումների ժամանակ Չավուշօղլուն եղել է փողկապով: Այս գրառումը լայնորեն տարածվել է լրատվամիջոցներում ու դարձել լայն քննարկումների թիրախ:
Իրականում, ըստ Թուրքիայի ԱԳՆ կայքի ու սոցցանցերի էջերի, պարզ է դառնում, որ Չավուշօղլուի հանդիպումները եղեն են 3 տարբեր օրերի՝ մարտի 10-ին, 11-ին, 12-ին, որոնցից առաջին երկուսում Թուրքիայի ԱԳ ղեկավարը կրել է փողկապ, երրորդում՝ ոչ: Նշենք, որ փողկապ կրելու պարտավորություն, ըստ միջոցառման դրես-կոդի, չի էլ եղել, այն թողնվել է մասնակից տղամարդկանց հայեցողությանը:
Ստորև՝ 3 լուսանկարներում Չավուշօղլուի մարտի 10-ի ունեցած հանդիպումներն են, որոնց ժամանակ նա կրել է կապույտ փողկապ:



Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը փողկապ կրել է նաև մարտի 11-ի հանդիպումների ժամանակ, այս անգամ՝ կարմրավուն երանգի: Ներկայացնում ենք այդ օրվա հանդիպումներից 3-ի լուսանկարները, սակայն դիվանագետը փողկապով է եղել բոլոր հանդիպումների ժամանակ:



Արդեն ֆորումի երրորդ օրը՝ մարտի 12-ին, երբ հանդիպում են ունեցել նաև Չավուշօղլուն ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, թուրքական արտաքին գերատեսչության ղեկավարն առանց փողկապի է, և առանց փողկապի են ընթացել այդ օրվա նրա բոլոր հանդիպումները:
Ստորև հրապարակում ենք միայն մի քանի լուսանկար:




Ի դեպ, հանդիպումներից որոշներում առանց փողկապի է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Օրինակ՝ Ավստրիայի իր գործընկերոջ հետ հանդիպմանը:

Այսպիսով՝ անհարգալից վերաբերմունքի մասին ակնարկներն ու հայտարարություններն անհիմն են, քանի որ միջոցառման դրես-կոդը թելադրել է փողկապի կրման ազատ որոշում, իսկ կոստյումն ու վերնաշապիկը պարտադիր են եղել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT