Պարբերաբար ծեծել է, սպառնացել սպանել երեխաներին. նոր մանրամասներ՝ նռնակի պայթյունից մահացած կնոջ և նախկին ամուսնու մասին

Օրեր առաջ Զովունիում տեղի ունեցած ողբերգական դեպքի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել: Հիշեցնենք՝ 46-ամյա տղամարդը հետապնդել էր նախկին կնոջը, ապա՝ նռնակով պայթեցրել իրեն ու նրան:

Դեպքը տեղի էր ունեցել դպրոցի բակում: Պայթյունից մահացած 46-ամյա Նելլի Ն.-ի մարմինը տեսել ու ճանաչել էին այդ դպրոցում սովորող իր անչափահաս երեխաները:

Կնոջ հարազատները լրատվամիջոցների հետ զրույցում նշել էին, որ վերջինս բազմիցս դիմել էր ոստիկանություն, հայտնել, որ նախկին ամուսինը լուրջ վտանգ է ներկայացնում իր եւ 4 երեխաների կյանքի ու առողջության համար: Սակայն, տիկնոջ հարազատների պնդմամբ, ոստիկանությունն ականջալուր չի եղել խնդրին, անհրաժեշտ ուշադրություն չի ցուցաբերել Ն. Ն.-ի դիմումներին ու ահազանգերին:

Պարզվում է՝ նախկին ամուսինը բազմիցս սպառնացել էր կնոջը, հետապնդել, հայտնվել նրա աշխատավայրում ու ծեծել վերջինիս, բանն անգամ հասել էր նրան, որ սպառնալիքներ էր հնչեցրել երեխաների հասցեին: Ավելին, «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, դեպքի օրն էլ տղամարդը կնոջը խանութից (վերջինս այդտեղ էր աշխատում) գրեթե քարշ տալով դուրս է հանել: Նա անգամ նռնակով սպառնացել է այն անցորդներին, որոնք փորձել են միջամտել և օգնել կնոջը:

Պարզվում է՝ մահացած 46-ամյա Ն. Ն.-ն կանանց աջակցման կենտրոնի շահառու է եղել, ընդամենը օրեր առաջ էլ դիմած է եղել կենտրոն: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց իրավապաշտպան, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ի հանրային կապերի պատասխանատու Զարուհի Հովհաննիսյանը:

Իրավապաշտպանի խոսքով՝ ծանոթ է եղել խնդրին: Ավելին՝ վերոնշյալ դեպքը գնահատվել է բարձր վտանգավորության աստիճանի: «Գնահատման համակարգը եւս ցույց է տվել, որ տղամարդն ունակ է այդ արարքին»,- ասաց Հովհաննիսյանը՝ մանրամասնելով՝ գնահատման ժամանակ կնոջը ներկայացվել է հարցաշար, մոտավորապես՝ հետեւյալ բնույթի՝ արդյոք տղամարդը սպառնացե՞լ է սպանել իրեն, վնաս տալ երեխաներին, սպառնացե՞լ է ոչնչացնել գույքը, արդյոք կինն իրական զգացե՞լ է այդ վտանգը, որ տղամարդն ունակ է անել այդ ամենը, արդյոք կինը փորձե՞լ է այդ ամենի պատճառով վերջ տալ կյանքին: Վերոնշյալ եւ այլ հարցերի Ն. Ն.-ն դրական պատասխաններ է տվել:

«Կանանց աջակցման կենտրոն»-ից Ն. Ն.-ին առաջարկվել է երեխաների հետ մասին տեղափոխվել ապաստարան: «Ցավոք, կինը գրավոր հրաժարվել է ապաստարանային աջակցությունից, նշել, որ երեխաների կրթության հարցը չի կարող այդ կերպ բնականոն իրականացվել: Անչափահաս երեխաները այսպես թե այնպես կնոջ հետ տեղափոխելու էին ապաստարան, բայց նա ասել էր, որ չափահաս որդի ունի՝ 22 տարեկան, որը բժշկական համալսարանում է սովորում եւ չի կարող կիսատ թողնել ուսումը: Քննարկվել է նաեւ որդու անվտանգության հարցը»,- ասաց իրավապաշտպանը:

Հարցին՝ ապաստարան տեղափոխվելու դեպքում երեխան արդյոք չէ՞ր կարողանա ուսումը շարունակել, Հովհաննիսյանը պարզաբանեց՝ ապաստարանն ունի իր կանոնները: «Եթե բռնարարը այնպիսի փուլում է, որ կարող է հետապնդի, տեսնի, գնա աշխատանքի եւ կրթության վայրեր, այնտեղ շարունակաբար հետեւելով՝ գտնի նաեւ ապաստարանի վայրը եւ դրանից հետո նաեւ վնաս հասցնի թե՛ ամբողջ ապաստարանին եւ թե՛ կնոջը, ապա այդ դեպքում ժամանակավորապես սահմանափակվում է նաեւ այդ գործընթացը»,- ասաց նա՝ նկատելով՝ նման պարագայում ցանկալի է, որ երեխաներին էլ տեղափոխեն այլ դպրոց, որպեսզի բռնարարը չկարողանա հետքի վրա դուրս գալ:

Զարուհի Հովհաննիսյանի խոսքով՝ այս ողբերգական դեպքը եւս մեկ անգամ ապացուցում է, որ ընտանեկան բռնության դեպքերը շատ վտանգավոր են, եւ առավելագույնս աչալուրջ պետք է լինել դրանց աստիճանը քննարկելիս ու գնահատելիս:

«Եթե միայն հասարակական կազմակերպությունն է այդ աջակցությունն առաջարկում, հնարավոր է, որ թերահավատություն ստեղծի անձի մոտ: Դա պիտի միասնականորեն արվի՝ ոստիկանության եւ սոցիալական այլ ծառայությունների հետ համատեղ»,- ասաց Հովհաննիսյանը:

Իրավապաշտպանը, անդրադառնալով Ն. Ն.-ի հարազատների այն պնդումներին, թե ոստիկանությունը պատշաճ աջակցություն եւ ուշադրություն չի ցուցաբերել խնդրին, նկատեց՝ իրավապահ մարմինները տեղեկացված են եղել, պարբերաբար նրանց ասվել է, ահազանգվել, որ տղամարդը հետապնդում է. «Ե՛վ իրավապահ համակարգը, ե՛ւ հասարակությունը լրջորեն չեն գիտակցում, թե ինչի կարող է հանգեցնել նմանատիպ դեպքերի հանդեպ անտարբերությունն ու իրավիճակը խորությամբ չգնահատելը: Փաստացի այս դեպքում միայն կազմակերպությունն է ապաստարանի եւ պաշտպանելու առաջարկ հնչեցրել, այլ մարմիններ այդ մասին նրան չեն հորդորել եւ միգուցե նույնիսկ անտեսել են ռիսկի բարձր մակարդակը»:

«Հայկական ժամանակ»-ը նաեւ ՀՀ ոստիկանությունից հետաքրքրվեց, թե քանի՞ անգամ է վերոնշյալ դեպքով քաղաքացի Ն. Ն.-ն դիմել, ահազանգերն ի՞նչ բնույթ են եղել: Ոստիկանությունից մեզ տեղեկացրին, որ դեպքի հետ կապված ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել՝ չհայտնելով հավելյալ մանրամասներ:

Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանություն, որը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով է եղել) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5498 դիտում

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ