Արցախի վերաբերյալ կոչերն ու փաստերի ներկայացումը համարժեք արձագանք չեն ստանում. ՀՀ ՄԻՊ-ը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Փիթրս Յահիային: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ հանրային կապերի բաժինը:

Հանդիպման սկզբում Լիլա Փիթրս Յահիան շնորհավորել է տիկին Գրիգորյանին այս պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նա իր մեծ ավանդը կունենա Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մանդատի լավագույնս իրականացման գործում:

Հանդիպման ընթացքում  ՀՀ մարդու իրավունքների պաշտպան  Քրիստիննե Գրիգորյանն  Լիլա Փիթրս Յահիային ներկայացրել  է վերջերս Արցախ կատարած այցի ընթացքում արձանագրված փաստերն ու հետևությունները, խոսել Արցախում առկա հումանիտար իրավիճակի մասին:

Այս համատեքստում Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է ավելի քան մեկ շաբաթ տևող Արցախի գազամատակարարման փաստացի դադարեցման ու այդ ֆոնին ենթադրյալ  խափանումը վերականգնելուն Ադրբեջանի կողմից խոչընդոտելուն, ինչի արդյունքում ավելի  քան 100.000 մարդ եղանակային ցուրտ պայմաններում զրկվել է ջեռուցման հնարավորությունից:

Արդյունքում խախտված են անձանց կրթության, առողջության պահպանման իրավունքները: Քրիստիննե Գրիգորյանը նշել է, որ մինչ այս պահը գազամատակարարումը դեռ վերականգնված չէ, և այդ ֆոնին էլեկտրաէներգիայի հաճախակի դադարումներն անտանելի պայմաններ են ստեղծում մարդկանց կյանքի համար:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է նաև Արցախի սահմանային գյուղերում տիրող իրավիճակը, հատուկ անդրադարձել է կատարվել Խրամորթ և մի շարք այլ գյուղերի բնակչության նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից շարունակվող ահաբեկման գործողություններին, որոնք ուղեկցվում են ինտենսիվ կրակոցներով՝ նաև ցավալիորեն հանգեցնելով խաղաղ բնակիչների շրջանում վիրավորումների:

Պաշտպանը նշել է, որ այդ ամենն ադրբեջանական կողմից հետևողական կերպով իրականացվող էթնիկ ատելության քաղաքականություն է՝ միտված Արցախի հայաթափմանը:

Պաշտպանը մտահոգություն է հայտնել, որ միջազգային կազմակերպություններին ուղղված իր կոչերն ու փաստերի ներկայացումը համարժեք արձագանք չեն ստանում հատկապես այն ֆոնին, երբ մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կազմակերպությունները Արցախում իրավիճակին ծանոթանալու հնարավորություն չունեն, ինչը այլ զարգացումների ֆոնին օբյեկտիվորեն հարցեր է առաջացնում հայ հասարակության շրջանում:

Տիկին Լիլա Փիթրս Յահիան կարևորել է Պաշտպանի կողմից ՄԱԿ մարդու իրավունքների մեխանիզմներն օգտագործելու հետևողականությունը:

Մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանում ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համագործակցությունը տարբեր ոլորտներում, մասնավորապես, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման, կանանց տնտեսական ու քաղաքական հզորացման, ինչպես նաև երեխաների ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերում:

Քրիստիննե Գրիգորյանը Լիլա Փիթրս Յահիային ներկայացրել է նաև Պաշտպանի հաստատության առաջնահերթությունները, որոնք ներառում են անվտանգային հարցերով որոշումներում մարդու իրավունքներից բխող մոտեցումների ներդրման, ատելության խոսքի դեմ պայքարի, իրավահավասարության համապարփակ իրավական շրջանակի ստեղծման, ինչպես նաև կանանց իրավազորման հարցերը:

Հանդիպման վերջում կողմերը վերահաստատել են հանձնառությունը շարունակելու սերտ համագործակցությունը, մտքեր են փոխանակել առաջիկա ծրագրերի վերաբերյալ և ձեռք բերել կոնկրետ հարցերի վերաբերյալ պայմանավորվածություններ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1112 դիտում

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ