Երևան
12 °C
Դաշնակցությունը մտքով իսկ չանցկացրեց այդ տարբերակը, իսկ «Ժառանգությունն» ինչ-որ կիսաքայլերի մասին խոսելուց հետո գնաց խորհրդածելու եւ չվերադարձավ։ Ո՞րն է Ազգային ժողովում (թեկուզեւ՝ փոքրաթիվ) պատգամավորներ ունեցող քաղաքական ուժերի այսօրինակ վարքի պատճառը։ Ասեմ միանգամից, որ պատճառը հայտնաբերելու համար լուրջ հետազոտություն կամ հետաքննություն պետք չէ։ Ամեն ինչ պարզ է ու տեսանելի։ Հայաստանում առկա քաղաքական մշակույթի պայմաններում իշխանությունների հետ պայմանավորվելն ավելի հեշտ է, քան՝ ընդդիմության։ Ընդդիմության, այսինքն՝ Հայ ազգային կոնգրեսի հետ պայմանավորվելը ոչ թե դժվար է, այլ՝ անհնար, որովհետեւ, ի տարբերություն իշխանությունների՝ ընդդիմությունը թխվածքը բաժանելու փոխարեն, զբաղված է սահմանադրական կարգը վերականգնելու եւ քաղաքական նոր համակարգ ստեղծելու կարեւորագույն գործով։ Եւ ինչպես երեք տարի առաջ, այսօր էլ ընդդիմությունն ընդդիմադիր հակումներ ունեցողներին առաջարկում է ոչ թե գործարք, այլ՝ մրցակցություն։ 2007 թվականի նոյեմբերի 16-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանն այնքան պարզ, որ անգամ ընկալման հետ կապված խնդիրներ ունեցողները կհասկանային, առաջարկում էր միավորվել ավազակապետական բուրգը կազմաքանդելու գործի շուրջ, իսկ «թխվածքը» բաժանել հետագայում՝ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների միջոցով։ Նշված ժամանակի կարկառուն ընդդիմադիրները (հակում ունեցողներն՝ այսինքն) չգնահատեցին այդ առաջարկն ու գնացին «թխվածքի» կանխատեսելի, բայց փոքր կտորը վերցնելու ճանապարհով։ Մեկին թույլ տրվեց անձամբ եւ հրապարակայնորեն սեղմել Սերժ Սարգսյանի ձեռքը՝ սեփական գրքի շապիկը զարդարելու համար։ Մեկին հնարավորություն տրվեց եւս երեք տարի փայլել սեփական հեռուստաընկերության անփայլ էկրանից։ Մեկի համար ստեղծվեց անհասկանալի ձեւ եւ նույնքան անպարզ բովանդակություն ունեցող ինչ-որ խորհուրդ։ Մեկին էլ վերջին պահին պարտադրվեց ազգային անվտանգության լուծը, որի հաճույքը երեւի միայն լծկանին ու լծակիցներին է հայտնի։ Դաշնակցությանը չենք հաշվում։ Դաշնակցությունն իշխող կոալիցիայի անդամ էր, անդամ էլ մնաց եւ մնալու էր շարունակ, եթե չլինեին հայ-թուրքական չարաբաստիկ արձանագրությունները։ «Ժառանգությունը»… Այն ժամանակվա «Ժառանգությունը» մտորեց, խուսանավեց, խճողվեց սեփական մտքերի մեջ, հետո նորից մտորեց ու մինչ մտորելով մտորում էր, տեսավ, որ չմիանալը հավասարազոր է ինքնակործանման։ Դրա համար կեսբերան միացավ ու մեծ հաշվով չմիացավ, որովհետեւ սովոր էր ոչ թե մրցակցության, այլ՝ պայմանավորվելու։ Համաժողովրդական շարժումը լավ ֆոն էր լուսանկարվելու կամ հարցազրույց տալու համար, իսկ թխվածքից մաս ստանալու ակնկալիքով մարտի 1-ի ոճրագործությունից հետո պետք էր գնալ չընտրյալ նախագահի երդմնակալության արարողությանը՝ «խորհրդանիշին» խոնարհում եւ հարգանք մատուցելու։ Այսուհանդերձ, սակայն, ապերախտ «խորհրդանիշն» ու նրա շրջապատը չեն գնահատում ժառանգական այս խոհեմությունն ու բացեիբաց հայտարարում են, որ «թխվածքը» բաժանելու են երեք մասի՝ առաջին մասը «խորհրդանիշին», երկրորդը՝ նույնպես, երրորդն՝ առավել եւս։ Տպավորություն չստեղծվի հանկարծ, թե այս տողերը գրելու շարժառիթն ընդդիմադիր ուժերին միավորված տեսնելու պատրանքն է։ Ոչ։ Վաղուց հայտնի է, որ իսկական միավորումը տեղի է ունենում իրական եւ անկեղծ ձգտումների մեկտեղմամբ։ Իսկ իրական եւ անկեղծ ձգտումները մեկտեղվում են այն ժամանակ, երբ միավորների ուղեղներում պատկերը լինում է ամբողջական, երբ հայրենիքը լինում է հայրենիք, ոչ թե դրա մի կտորը, որի վրա կարելի է իշխանություն ունենալ, երբ ազատությունը լինում է ազատություն, ոչ թե դրա փշրանքը, որով կարելի է խաբել միայն եվրոչինովնիկներին, երբ մրցակցությունը լինում է մրցակցություն, ոչ թե «իշու սպարտակիադա» (ականջը կանչի Վանո Սիրադեղյանի), երբ մասնակից լինելը պարտված լինելուց մի քիչ պատվաբեր է։ Հայ ազգային կոնգրեսի եւ ընդդիմադիր հակումներ ունեցող մյուսների տարբերությունը սա է հենց։ Կոնգրեսը տեսնում եւ հասկանում է ամբողջը, իսկ մյուսներն ուզում են տեղ ունենալ արեւի տակ։ Բայց արեւի տակի տեղը հո թխվա՞ծք չի, որ մեծ ու փոքր կտորներով բաժանես։ Արեւի տակի տեղն անբաժան է եւ պատկանում է նրանց, ովքեր պատրաստ են պայքարել այդ տեղի համար։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՇրջափակել, ինչ-որ ձայներ են հանել. սրա քաղաքական պատասխանը ստանալու եք. Ալեքսանյանը՝ մոր հետ կատարվածի մասին
Փաշինյանը «կուլ տվող» լիներ, Քոչարյանը ֆիզիկապես էդ մտքերն արտահայտելու հնարավորությունը չէր ունենա. Չախոյան
Որոնվող 43-ամյա կնոջ դին հայտնաբերվել է Ձորագետի կիրճում՝ Ստեփանավանի կամրջի տակ
Վաղ թե ուշ մեր հարաբերությունները Եվրոպայի հետ կվերականգնվեն, դա կասկածից վեր է. Պուտին
2020-ի պատերազմը եղավ, քանի որ չէինք ցանկանում այլևս ստրուկ լինել, ինչպես Քոչարյանի տարիներին. տեսանյութ
Արմավիր քաղաքում մոտ 40 թափառող շան են թունավորել. կենդանիների մի մասը սատկել է
Շվանիձոր-Նռնաձոր հատվածում պայթեցման աշխատանքներ են իրականացվելու
ՍՊԸ-ի տնօրենն ապօրինի արդյունահանում է իրականացրել. պետությանը պատճառվել է 330 միլիոն դրամի վնաս. տեսանյութ
Պուտինի հույսը Գարեգին Բ-ն է իր «կռուգ»-ով․ կաթողիկոսի համար սա լինելու է «հոգևոր ինքնասպանություն»․ Սաֆարյան
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
Հունաստանի վարչապետը մայիսին կմեկնի Թուրքիա
Բեռնատարը բախվել է գազատար խողովակին, պոկել այն. Փարպիում երթևեկությունը կաթվածահար է եղել
Կարևորվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդառված անձանց ազատ արձակման խնդրի հասցեագրումը
Նույնականացման քարտերի տպագրության օրական ծավալը կկրկնապատկվի․ ապրիլի 30-ի դրությամբ 96 900 դիմում է ստացվել
Նոր Նորք վարչական շրջանում կատարվածն ակնհայտ սադրանք է, քայլ է ՀՀ պետականության դեմ. «Հանրապետություն»
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը
Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել ԱՍՀ նախարարի հետ. տեսանյութ
Ադրբեջանը կրակո՞ւմ է, թե՞ ոչ. ի՞նչ իրավիճակ է Սյունիքում. մանրամասնում է պատգամավորը. տեսանյութ
Վահրամ Դումանյանը նոր պաշտոն ունի
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դատապարտում է Նոր Նորք վարչական շրջանի միջադեպերը
Ձերբակալված Արթուր Չախոյանն ազատ է արձակվել, կմնա հոսպիտալացված
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգը
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ-ն բավարարել է գլխավոր դատախազի միջնորդությունը
Չէի պատկերացնի, որ այս կինը այսքան գրագետ կարող է խոսել, կասկածում եմ՝ նրա՞ն եմ հանդիպել Եռաբլուրում. Հակոբյան
Հակոբ Արշակյանը ցավակցական գրառում է կատարել Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում
Պապոյանը և Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունը
Արզնիի պահեստային տարածքներից մեկում ավտոմեքենա է այրվել. լուսանկարներ
Հանձնաժողովը մերժել է հարկային փոփոխությունների չեղարկման կոլեկտիվ հանրագրով ներկայացված առաջարկությունները
Առաջարկվում է արգելել ՀՀ սահմանային անցակետերում, հյուրանոցներում շահումով խաղի, խաղատան, վիճակախաղի գովազդը
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն առաջիկա օրերին այլ գրաֆիկով կաշխատի
Վահրամ Դումանյանն ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ուսումնասիրություն է սկսվել Նոր Նորք վարչական շրջանի միջադեպի առնչությամբ. ՄԻՊ
Տիգրան Ավինյանը քննարկման է հրավիրել Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ կապված
Հայտնի է՝ երբ կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրումը. քայլերի հերթականություն
Մայրաքաղաքը՝ կրակե օղակում. Երուսաղեմը շրջապատող լեռներում խոշոր անտառային հրդեհներ են մոլեգնում. տեսանյութ
ՀՀ-ԵՄ հարաբերությունները վերջին տարիներին դինամիկ կերպով զարգանում են. նախագահն ընդունել է Վասիլիս Մարագոսին
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա-2025»-ին
Կենտրոն վարչական շրջանի մի քանի պաշտոնյաներ շուրջ 1 միլիոն դրամ կաշառք են ստացել. նախաքննությունն ավարտվել է
Հայաստանում կասկածելի ագրեսիվ «քաղաքացիական ակտիվություն» է ցուցաբերում մի անձ, որ ՌԴ քաղաքացի է. Սաֆարյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT