Միջազգային հանրությանը կոչ ենք անում հստակ գնահատական հնչեցնել. ԱԳՆ՝ ադրբեջանական ուժերի Փառուխ ներխուժման մասին

ՀՀ ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է անում հստակ գնահատական հնչեցնել խաղաղության գործընթացը ձախողելուն ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողությունների կապակցությամբ և աջակցել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու ջանքերին:

Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև.

«Այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերը ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում խախտել են Լեռնային Ղարաբաղի շփման գիծը և ներխուժել Արցախի Փառուխ գյուղ։

Ադրբեջանի այս ագրեսիվ գործողությունները ևս մեկ անգամ վկայում են, որ պաշտոնական Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, համաձայն որի՝ դադարեցվում էին ռազմական գործողությունները, կողմերը կանգ էին առնում զբաղեցրած դիրքերում, և Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով տեղակայվում էր Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը։

Այս գործողություններին նախորդել են Ադրբեջանի կողմից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքի ամբողջական խափանումը, մեծ տրամաչափի զինատեսակներից քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, արցախահայությանն ահաբեկող սպառնալիքները և էթնիկ զտմանն ուղղված այլ քայլեր։ Ավելին, Եվրոպայում անվտանգային իրավիճակի կտրուկ սրման հետ մեկտեղ Բաքվի նմանօրինակ գործողությունները լրջորեն վտանգում են տարածաշրջանային կայունությունը և խաղաղությունը։

Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահ զորքերը, որոնց պատասխանատվության գոտում է տեղի ունենում սադրանքը, միջոցներ կձեռնարկեն, որպեսզի Ադրբեջանի զորքերը անհապաղ վերադառնան ելման դիրքեր և անշեղորեն պահպանեն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։

Միջազգային հանրությանը կոչ ենք անում հստակ գնահատական հնչեցնել խաղաղության գործընթացը ձախողելուն ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողությունների կապակցությամբ և աջակցել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու ջանքերին»:

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 24-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները:

Քիչ առաջ Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրեց, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Բանակցությունների և անվտանգային լրացուցիչ միջոցառումների արդյունքում ադրբեջանական զինված ուժերի շարժն այս պահի դրությամբ մեր տարածքում կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1567 դիտում

96 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը դարձավ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

«Կրթվելը նորաձև է» շարժումը հասել է սահմանամերձ Բերդավան. այն չի սկսվել ավանդական բանախոսություններով

Մանրանկարչության մեջ ժամանակից մարդու համար գաղտնիքներ կան դեռ. Վարդևար Շամամյան

Վանաձորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներ կան. նրանք ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևան

Ինդոնեզիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Ստորաքարշության շքերթ է. կա՛մ մենք կվերացնենք պարազիտներին, կա՛մ նրանք կվերացնեն պետությունը. Մեհրաբյան

Կրթվելը նորաձև է Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եմենի վարչապետը հրաժարական է տվել

Թուրքիան չի բացի երկինքը Նեթանյահուի ինքնաթիռի համար․ Էրդողանի գրասենյակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրեր. լուսանկարներ, տեսանյութ

Սերբիայի նախագահը հոսպիտալացվել է. Վուչիչը վաղաժամկետ ավարտել է այցը ԱՄՆ

Հաղթանակի օրը Մոսկվայում սադրանքի դեպքում ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Կիևում կգա մայիսի 10-ը. Մեդվեդև

«Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին, հետո մեկ այլ ավտոմեքենայի, կոտրել քարե պարիսպն ու կախվել

Մեդիան պետք է լինի չեզոք, փաստահեն՝ զերծ մնալով որևէ քաղաքական ուժի սպասարկելու գայթակղությունից. Բաղդասարյան

Համայն Ռուսիո պատրիարքն այցելել է Բաքու

ՊՆ և ԳՇ ստորաբաժանումների զինծառայողները «Եռաբլուր»-ում մասնակցել են համապետական շաբաթօրյակին

Պուտինը «կգնահատի» Վիտալի Բալասանյանի նամակը. Ռոբերտ Քոչարյանը Ալիևին մեսիջ է ուղարկել. Բլեյան. տեսանյութ

Պետք է ավելի հայտնի դարձնել, հրաշալի տեղ է. վարչապետն այցելել է Բերդավանի Ղալինջաքար ամրոց. տեսանյութ

Հութիները հայտարարել են իսրայելական ռազմական օբյեկտի հրթիռակոծման մասին

Ակտիվորեն տարածում են՝ իբր «Գույք պարտքի դիմաց»-ը ես եմ ստորագրել. տգիտության բացառիկ դրսևորում է. Սարգսյան

Ձագիկավան բնակավայրում բացվել է «Ապահով» Քաջարանի երեխաների զարգացման համալիր կենտրոնը

ՀՀ ԱԺ աշխատակազմը մասնակցել է համապետական շաբաթօրյակին

Քարկոփում տեղադրվել է ժամանակավոր ավտոմոբիլային նշանակության մետաղական կամուրջ. տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կնվազի. շրջանների զգալի մասում անձրև կտեղա

ՏԿԵՆ և Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի աշխատակազմերը մաքրեցին Հաղթանակ զբոսայգուն հարակից տարածքը. Խուդաթյան

ՀՀ-ում մամուլն ազատ է առավել, քան աշխարհի մեզ հայտնի որևէ կետում, առնվազն ազատ է իշխանությունից. Ալեքսանյան

Կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը. տեսանյութ

ՄԻՊ-ն այցելել է Սևանի հոգեկան առողջության կենտրոն. նախորդ այցի ընթացքում արձանագրված որոշ խնդիրներ լուծված են

Զելենսկին մերժել է Պուտինի՝ եռօրյա զինադադարի առաջարկը

«Կամազ»-ը հայտնվել է խոտանված ասֆալտապատ հատվածում ու կիսակողաշրջվել. խմելու ջուրն անխնա հոսում է

Մեր երեխաների և երևանցիների հետ մասնակցում ենք համաքաղաքային շաբաթօրյակին. Տիգրան Ավինյան. տեսանյութ

Հայաստանը վերահաստատում է ամուր նվիրվածությունը մամուլի ազատությանը. ԱԳՆ խոսնակ

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է. համաշխարհային ինդեքսում Հայաստանը շատ բարձր՝ 34-րդ տեղում է

Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակում է գործել Նովոռոսիյսկի վրա. քաղաքում արտակարգ դրություն Է հայտարարվել

Թուրքիայում 547 ապօրինի ներգաղթյալ է ձերբակալվել

Ինչի հետևանքով է մահացել ՀՀ-ում ԵՄ դիտորդը

Ծանրամարտի պատանիների և երիտասարդների ԱԱ. մայիսի 3-ին և 4-ի գիշերը Հայաստանն ունի 2 մասնակից

Երևանյան շատրվաններն արդեն գործարկվել են. տեսանյութ

Լրագրողական մասնագիտական գործունեությունը պետք է իրականացվի բարձր էթիկական չափանիշներին համապատասխան. ՄԻՊ